Իմ բույսը

Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիները «Իմ բույսը, իմ կենդանին» և «Ձոն»տեխնոլոգիական նախագծերի շրջանակում մայրիներին նվեր ծաղիկներ են տնկում: Նախապես ծաղկից կտրոն են վերցրել, դրել ջրի մեջ, հետևել արմատակալման պրոցեսին, հետո տնկել են իրենց ձևավորած ծաղկամանում, որ մայրիկին նվիրեն: Ամեն ծաղիկ իր անձնագիրն է ունենալու, որտեղ գրված կլինի ծաղկի անունը, ծագումով որտեղից է, երբ է տնկվել, ով է տնկել ,ինչպես է պետք ծաղկին խնամել և այլ ցուցումներ:

Оставьте комментарий