Համբարձման տոն

Մայիսի 2-5 աշխատանքների պլանավորում

Նախատեսված ուսումնական նախագծեր«Երկրորդ դասարանցիների ռադիո»«Բլոգավարությունը երկրորդ դասարանում»ուսումնական նախագիծ, ,«Դասարանը ջերմոց-լաբորատորիա»ուսումանկան նախագիծ, Ուսումնական նախագիծ«Համբարձում»:

Շաբաթվա երգերը 

Читать далее «Մայիսի 2-5 աշխատանքների պլանավորում»

Ուսումնական նախագիծ«Համբարձում»

Նպատակը— Սովորողներին ծանոթացնել ազգային ծեսերին և տոներին:

Խնդիրներ

  • Համբարձման ծեսի միջոցով զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողությունը, հարստացնել գիտելիքները ազգային ծեսի, ավանդույթների մասին:
  • Զարգացնել ինքնուրույն և խմբային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
  • Ընտանիքին դարձնել ծեսի մասնակից:

Մանակիցներ-Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ, ծնողներ, վերապատրաստվող ուսուցիչներ: Читать далее «Ուսումնական նախագիծ«Համբարձում»»

Առաջադրանք 02.05.2018թ.

Կարդա՛ Համբարձման ծեսի մասին պատմող այս փոքրիկ տեքստը: Առաջադրանքի կարծիքների բաժնում/Добавить комментари/ պատմի՛ր, թե դու ինչ լրացումներ ունես՝ ի՞նչ ես կարդացել ծեսի մասին կամ լսել մեծերից : Գրեցի՞ր ։ Ապրե՛ս ։ Չմոռանաս կարդալ նաև ընկերներիդ գրառումները:

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Առաջադրանք

drsrrere

Շարունակի՛ր կիսատ թողնված պատմությունը և պատմությունդ վերնագրի՛ր: Շարունակությունը մուտքագրի՛ր  այս առաջադրանքի   Добавить комментари  բաժնում : Գրեցի՞ր ։ Ապրե՛ս ։

Կար- չկար մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որ ոտից գլուխ կազմված էր իննսունինը տնից, ու ամեն տունը ճաղապատ դռնով մի պարտեզ ուներ, իսկ ճաղի ետևում՝ մի հաչող շուն:
Ֆիդոն, օրինակ, համար մեկ տան շունն էր, ու նվիրվածությամբ պահպանում էր նրա բնակիչներին՝ ջերմեռանդորեն հաչելով ամեն անգամ, երբ տեսնում էր, որ անցնում էր այն մյուս իննսունութ տներից մեկի ինչ-որ բնակիչ` տղամարդ, կին կամ երեխա:
Նույնը անում էին մյուս իննսունութ շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, քանզի ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:

Ապրիլի 23-27-ի աշխատանքների պլանավորում

Նախատեսված ուսումնական նախագծեր«Երկրորդ դասարանցիների ռադիո»«Բլոգավարությունը երկրորդ դասարանում»ուսումնական նախագիծ, ,«Դասարանը ջերմոց-լաբորատորիա»ուսումանկան նախագիծ:

Շաբաթվա երգերը 

Читать далее «Ապրիլի 23-27-ի աշխատանքների պլանավորում»

Առավոտը Սուրբ Երրորդություն եկեղեցում

Ուսումնական պատարագ նախագծի շրջանակում ամեն ուրբաթ  ժամը 9.00-9.15  Սբ. Երրորդություն եկեղեցում լինելում է առավոտյան ժամերգություն: Այս ուրբաթ մասնակցում էին նաև Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցիները:

 

Ուսումնական պատարագ Սուրբ Երրորդություն եկեղեցում

Մարինե Ոսկանյան

Ուսումնական պատարագ նախագծի շրջանակում ամեն ուրբաթ  ժամը 9.00-9.15  Սբ. Երրորդություն եկեղեցում լինելում է առավոտյան ժամերգություն:

20.04.2018թ.-ին ժամերգության համակարգողը՝ Արևելյան դպրոցն է:

Մասնակիցներ՝

2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ:

Ժամերգությանը մասնակցում են կրթահամալիրի մյուս դպրոցների երգեցիկ խմբերը ևս, ովքեր հանդես են գալիս որպես միասնական երգչախումբ։

Ծրագրում՝

  1. Հայր Մեր — մանուկների աղոթք, Կոմիտաս
  2. Հիշեա Տէր — հատված պատարագից, Մ. Եկմալյան
  3. Սուրբ Աստված — հատված պատարագից. Մ. Եկմալյան
  4. Խորհուրդ մեծ — Մ. Խորենացի, ընթերցում՝ Մ. Ամիրջանյան
  5. Հրեշտակ — հատված պատարագից, Մ. Եկմալյան, մենակատար՝ Մ. Ոսկանյան
  6. Համենայնի — հատված պատարագից, Մ. Եկմալյան
  7. Տէրունական աղոթք — հատված պատարագից, Մ. Եկմալյան
  8. Քրիստոս ի Մեջ — հատված պատարագից, Մ. Եկմալյան

View original post