Ծնողական սեմինար-հավաք

Հարգելի ծնող, սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13.30-ին, Արևելյան դպրոցում ծնողական սեմինար-հավաք է:

Ծրագրում՝

 

Սեպտեմբերի 25-29-ի աշխատանքների պլանավորու

Նախատեսված ուսումնական նախագծեր-«Լողափնյա աշուն» , «Տիեզերք», «Երկրորդ դասարանցիների ռադիո» ուսումնական նախագծեր, «Բարձունքի հաղթահարում» նախագծի ամփոփում: Читать далее «Սեպտեմբերի 25-29-ի աշխատանքների պլանավորու»

Մուկը մկան խնամի կլինի

Մուկն ուզում էր աղջկան պսակել, բայց չգիտեր՝ որ ուժեղին ընտրեր իրեն փեսա: Գալիս է արևի մոտ.

-Արև, ինչ ուժե՜ղ ես:

Արևը թե՝

-Ամպն է ուժեղ:

Գալիս է ամպի մոտ: Ամպը թե՝

-Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

-Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

-Մուկն է ուժեղ:

-Որ էդպես է,-ասում է,- ամենից ուժեղը մուկն է էլի, իմ աղջկան էլ նրան կտամ:

Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:

-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի:

Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

— Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

— Է՛ քուրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝  երգել:

Վարպետության դասը վարում է բժիշկ մայրիկը

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագծով  Արևելյան դպրոցի  երկրորդ դասարանցիները  հաղթահարեցին Թեղենիս լեռան բարձունքը: Շատ լավ նախապատրաստվել էին՝  նախապես տեղեկատվություն էին հավաքել տեղանքի մասին, ռադիոնյութեր, հարցազրույցներ էին վարել ճամփորդությունների մասին, այն մասին, թե ի՞նչ պետք է ճամփորդն ունենա պայուսակում, ինչ չի կարելի վերցնել ճամփորդելիս: Այս անգամ մեզ հետ ճամփորդում էր Նարեկ Բեզիրգանյանի մայրիկը՝ Գայանե Փափազյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է: Վերջինս երկրորդ դասարանցիներին հենց Թեղենիսի բարձունքում սովորեցրեց, թե ինչպե՞ս է պետք առաջին բուժօգնություն ցուցաբերել վնասվածին:

Փառք Աստծո, մեր ճամփորդությունն անցավ առանց միջադեպերի և վնասվածքների, բայց ճամփորդները տուն գնացին վիրակապերով…

 

Հարցազրույցը վարում է Հայկ Ներսեսյանը

Հայկն էլ է  «Երկրորդ դասարանցիների ռադիոյի» լրագրողներից, ով մայրիկից՝ Անահիտ Փարսադարյանից, փորձում է հարցազրույցի միջոցով պարզել, թե ի՞նչ պետք է ունենա ճամփորդն իր պայուսակում:

Հարցազրույցը վարում է Եվա Անթառանյանը

«Երկրորդ դասարանցիների ռադիոյի» լրագրող Եվա Անթառանյանը հարցազրույց է վարում իր մայրիկի՝ Աննա Մկրտչյանի հետ: Քանի որ  «Բարձունքի հաղթահարում»ուսումնական նախագծով  երկրորդ դասարանցիները պատրաստվում են հաղթահարել Թեղենիս լեռան բարձունքը, Եվան մայրիկին հարց ու փորձ է անում ճամփորդությունների վերաբերյալ:

Թեղենիս լեռ

Կարապետ Գյուլնազարյանի բլոգ

Թեղենիս լեռը գտնվունում է Կոտայքի մարզում:Լեռը մտնում է Ծաղանույաց լեռնաշղթայի մեջ և նրա ամենաբարձր գագաթն է: Երկարությունը 20կմ է, իսկ բարձրությունը`2851մ: Ունի հանքային ջրի և մարմարի պաշարներ:IMG_4553

View original post