Ընթերցանական նախագիծ Սևանի ափին

14610990_1126030930816869_3854160977977894362_n

Նպատակը՝  Արկածային գրականության միջոցով ճամբարականների մոտ սեր առաջացնել դեպի ընթերցանությունը:

Խնդիրներ՝

  • Ընթերցանության միջոցով ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքի զարգացում:
  • Վերլուծական և քննադատական մտածողության զարգացում:
  • Խմբային աշխատանքի,իրար լսել կարողանալու,դիմացինի կարծիքը հաշվի առնելու և սեփական կարծիքը շարադրելու և հիմնավորելու հմտությունների զարգացում:

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանի սովորողներ, Բյուրականի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 3 սովորող, դասավանդողներ, ծնողներ:

Նախագծի իրականացման վայրը՝ Սևանի «Ժայռ»ռազմամարզական ճամբար

Ժամկետը՝ Օգոստոսի 1-5

Ընթերցանության նյութ՝  Վախթանգ Անանյան «Սևանի ափին» վիպակից հատվածներ

Նախագծի նկարագրությունը

Ճամբարականների հետ նախատեսում եմ կարդալ և քննարկել Վախթանգ Անանյան «Սևանի ափին» վիպակից հատվածներ:

«Մեր սեփական արկածները Սևանի ափին» տեսանյութերի, ռադիոնյութերի ստեղծում, որտեղ ճամբարականները կպատմեն իրենց ,ճամբարային տպավորությունների, դժվարությունների,ձեռքբերումների մասին: Ի՞նչ տվեց իրենց ճամբարը, Սևանա լիճը:

Ճամբարային օրագրի ստեղծում և հրապարակում սովորողների անհատական բլոգներում:

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Ավարտվեց ճամբարային հերթական շաբաթը: Ճամբարականներն առավոտը սկսեցին միջավայրի խնամքով,մարմնամարզությամբ,հետո լողով և անցան լողափնյա ընթերցանական ֆլեշմոբի:Ճաբարում չորս 6 տարեկան կա, ովքեր կարդալ չգիտեն դեռ, սակայն մեծ սիրով և ուշադրությամբ լսում էին ավագ ընկերների կարդացածը:

Ճամբարի էին միացել երկու անգլեախոս տղա՝ Դանիելն ու Աբելը, ովքեր մեծ ոգևություն առաջացրեցին ճամբարում:Ամեն մեկը փորձում էր իր իմացած անգլերենով ինչ որ բան բացատրել տղաներին:

Ճամբարականներով նաև տիկնիկային թատրոն այցելեցինք՝ նայելու «Մատնաչափիկը»ներկայացումը, որը շատ դուր եկան: Վերադարձին մեզ չկորցրեցինք և տուն մեկնելու առաջ հասցրեցինք ևս մեկ անգամ լողալ՝ սպասումով, թե երբ է գալու ճամբարային հերթական երկուշաբթին:

Լողափնյա ընթերցանություն

Բոլո՜ր- բոլորի՜ն վաղը՝ հուլիսի 7-ին, 11:30 հրավիրում ենք Արևելյան դպրոցի ճամբար լողափնյա ընթերցանության:

Ընթերցանության համար այս շաբաթ ևս նախատեսել ենք Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» վիպակից մի  հատված:

Ճամբարականները բնագիտության լաբորատորիայում

Այսօր ճամբարականները եղան Քոլեջի բնագիտության լաբորատորիայում՝ ծանոթացան բույսերին ու այն կենդանիներին, որոնց մեծ սիրով խնամում են տիկին Շողիկն ու իր սովորողները: Առաջին անգամ սուրճի ծառ տեսան, այն էլ՝ սուրճի հասած հատնիկները վրան:Շատ հետաքրքիր ու զարմալահրաշ օր էր ճամբարականների համար:

Լողափնյա բնագիտական փորձեր

Ճամբարային շաբաթը, ինչպես նախատեսել էինք, բնագիտական փորձերի շաբաթ էր:Սպիրտոս ու կալցիով,քացախով,սոդայով ու գույներով տարբեր փորձեր էին կատարում ճամբարականները:

 

Ճամբարային օրագիր

Արևելյան դպրոցի ճամբարականներով օրը սկսեցինք բակում՝ վարպետ Կարոյի հետ ջրեցինք ծաղիկները:Հետո շենքի ներսում եղած բույսերը ջրեցինք ու խնամեցինք:Այս շաբաթ որոշել ենք լողափնյա բնագիտական փորձեր անել: Այսօր գունափորձն էր: Տարբեր գույներ ջրի մեջ խառնելով՝ նորանոր գույներ ստացանք, ներկեցինք քարերը, հետո որոշեցինք նկարել ինքներս մեզ վրա:

Լողացինք,շախմատ խաղացինք,հեծանիվ վարեցինք: Ընթերցանության ժամին ագահ հրեշի մասին չինական ժողովրդական հեքիաթ կարդացինք: Ձայնագրեցինք «Ճամբարականների ռադիոյի».  հերթական թողարկումը, որտեղ պատմում ենք ճամբարային կարգ ու կանոնի, ճամբարային առօրյայի մասին: Վաղը նույնպես շարունակելու ենք մեր լողափնյա փորձերը: Բոլոր հետաքրքրվողներին սիրով հրավիրում ենք:

Այսօր ճամբարը համալրվել է ևս երկու ճամբարականով՝ 5 տարեկան Աննան ու 8 տարեկան Միքայելը, կես ժամ հետո մոռացել էին, որ առաջին անգամ են ճամբարում, իսկ ուրբաթ օրը մեզ միացած Հակոբն արդեն հինգ մատի պես գիտի ճամբարն ու ճամբարի հետ կապված ամեն ինչ:

Մեզ էին  միացել նաև Մարինեի և Արամի կրտսեր եղբայրն ու արդեն երրորդ դասարանցի Նարեկը:

Ահա այսպիսի գունեղ, հետաքրքիր ու չլմփոցներով լի է մեր ամառային ճամբարը:

Լրացուցիչ կրթության ճամբարի նախագիծ/ 03.07-07.07.2017թ./

Աշխատակարգ

Երկուշաբթի

09:00- 10:00-Ճամբարականների ընդունում, հաշվառում

10:30-11:00- Լողափնյա մարզական պարապմունք

11:00-11:30- Նախաճաշ

11:30- 12:00- Լողափնյա բնագիտական փորձեր

12:00- 13:00- Լող, հեծանիվ

13:00- 14:30-Լողափնյա ընթերցանություն

14:30- 15:00- Ճաշ

15:00-16:00-Ազգային պարեր և մարզախաղեր Читать далее «Լրացուցիչ կրթության ճամբարի նախագիծ/ 03.07-07.07.2017թ./»