Հովհաննես Թումանյան «Չարի վերջը»

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։ 

— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թըռչե՜ք, գընաք,
Ուրախանաք…

Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փըչակ կա,
Փըչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու, 

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Читать далее «Հովհաննես Թումանյան «Չարի վերջը»»

Հովհաննես Թումանյան«Կիկոսի մահը»

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի…

— Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ…

Читать далее «Հովհաննես Թումանյան«Կիկոսի մահը»»

Հովհաննես Թումանյան«Կացին ախպերը»

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

— Կացինն ի՞նչ բան է,— հարցրին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.

— Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։

Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վագեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։

Հաց

Հաց բառը առաջացել է եփել, թխել արմատից:

Հացը ալյուրից թխած ամենօրյա ուտելիք է: Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։

Հիմնականում օգտագործվում է ցորենի, աշորայի, եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնց խմորը տապակում են, շոգեխաշում, անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում են։

Читать далее «Հաց»

ՍԵՂԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԸ

Հայոց Վաղարշակ թագավորը տերության բոլոր կողմերից պալատ կանչեց յոթանասուն իմաստունի և նրանց ասաց. — Ցորենն առատ է այս տարի: Շինականները յոթ տարվա համար հատիկ են ամբարել: Այդ առթիվ մենք յոթ օր խնջույքի կնստենք և անուշ կանենք ամեն տեսակ ցորենհաց: Ով յոթերորդ օրը կարողանա հացի մասին այնպիսի իմաստուն խոսք ասել, որ ինձ դուր գա, նրան մի ոսկե մատանի կնվիրեմ: Ասելն ու խնջույքն սկսելը մեկ եղավ: Յոթ օր յոթանասուն իմաստունները կերան ու խմեցին, իրենց գինու ըմպանակները (բաժակները) զարկեցին արքայի ըմպանակին: Լավաշ, խորոված ու խաշած միս, կաթ ու մածուն, չորս հարյուր տեսակ համեմ ու բանջար, խաղող, տանձ ու խնձոր, ծիրան ու նուշ. Վաղարշակ թագավորը ամեն ինչ լցրել էր սեղանի վրա, որ իմաստունները կարողանան համեմատել և հասկանալ հացի արժեքը: Մտմտացին, մտմտացին իմաստունները, և յոթերորդ օրը ամեն մեկը մի բան ասաց հացի մասին: Բայց ոչ մի խոսք դուր չեկավ արքային: Վաղարշակ թագավորը դիմեց իր խոհարարին. — Գուցե դո՞ւ ասես, թե ինչ է հացը: — Սեղանի թագավոր,- հանգիստ պատասխանեց խոհարարը: — Հրաշալի է: Հացը, իրոք, սեղանի թագավոր է, առանց հացի սեղան չի լինի: Դու ավելի իմաստուն ես, քան այս յոթանասունը,- ասաց Վաղարշակ թագավորը և արքայական մատանին նվիրեց խոհարարին:

Ինչու՞ են արտերին հասկեր թողնում թռչունների համար

Հին Հայաստանի գավառներից մեկում հնձի ժամանակ թռչունների համար արտի եզրին մի քանի հասկ էին թողնում: Մի իշխան, որ շատ ու շատ արտեր ուներ, իր մշակներին հրամայում է արտերը հնձել ամբողջովին առանց մի հասկ թողնելու: Թռչունները խռովում են և հեռանում իշխանի արտերից: Հաջորդ տարում մորեխի ամպերը նստում են արտերի վրա և սկսում ոչնչացնել հասկերը: Ագահ իշխանը տասը հազար մշակ է վարձում մորեխի դեմ կռվելու համար: Բայց ոչինչ չի ստացվում. մշակները չեն հասցնում հնձել նույնիսկ մի հասկ: — Մի՞թե հնարավոր չէ ոչինչ փրկել,- հուսահատված ասում է իշխանը: — Ոչ, իշխան, մեր ուժից վեր է ոչնչացնել այսքան մորեխը,- ասում են մշակները,- սա թռչունի գործ է: Հազար թռչուն ավելի շատ մորեխ կոչնչացներ, քան տասը հազար մշակը:

Ամեն արտում մարդակերպ հատիկ է լինում

Շա՜տ- շա՜տ վաղուց հին Հայաստանում ամեն հողագործ ուզում էր իր արտը հսկող անտեսանելի պահապան ունենալ: Ցանքսի (սերմը ցանելու) ժամանակ շինականը խմորից մարդակերպ (մարղու նման) մի գնդիկ էր սարքում, մեջը մի սերմի հատիկ էր տեղավորում և դնում հողի մեջ: Սերմը ծլում էր, գլուխը վեր բարձրացնում խմորի փոքրիկ արձանիկի ձև ստանալով: Հենց այդպես էլ արտի մեջ աճում էր մարդանման հասկը: Ամեն արտում լինում էր մի այդպիսի հասկ, որն ասես տիրություն էր անում մյուս հասկերին:

Լավաշ

Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քանի երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որտեղ լավաշ էին թխում:

Լավաշը նուրբ, երկար, մինչև 70 սմ օվալաձև հաց է: Լավաշը իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն հայ կանայք: Այն թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Читать далее «Լավաշ»

Լև Տոլստոյ «Բարակ թել»

Մի մարդ թել մանողին բարակ թել պատվիրեց: Սա էլ մանեց: Բայց արի ու տես, որ մարդը չհավանեց ու ասաց. 

— Ինձ շատ բարակ թել է պետք: 

Մանողն էլ թե՝ 

— Եթե սա բարակ չէ, ահա քեզ ավելի բարակը, — և դատարկ տեղը ցույց տվեց: Մարդն ասաց, որ ինքը թել չի տեսնում: 

— Ես էլ չեմ տեսնում, որովհետև թելը շատ բարակ է: 

Հիմարն ուրախացավ, այդ թելից էլի պատվիրեց՝ մեծ գումար վճարելով չեղած թելի համար: 

Հարցեր և առաջադրանքներ 

  1. Որո՞նք են հիմար, մեծ, ուրախանալ բառերի հոմանիշները, իսկ հականիշները՞:  
  2. Ի՞նչ խորհուրդ կտաս հիմար մարդուն: 
  3. Նկարի՛ր շատ բարակ թել, շատ փոքր խնձոր, շատ մեծ մրջյուն: 

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից՝

Ծիտիկ Ճնճղուկյան