Հայացք Հրազդանին առաջին դասարանցու աչքերով

Ճամբարային երկրորդ օրը ճանապարհվեցինք դեպի Հրազդանի կիրճ՝ ֆոտոպլեների:Մեկ անգամ էկո նախագծով եղել էինք կիրճում ՝ Մանկական երկաթուղու տարածքում, այս անգամ որոշեցինք Հրազդանը ճանաչել մեկ այլ կողմից: Դպրոցի հենց մուտքի մոտ հանդիպեցինք տիար Բլեյանին, ուրախացանք, գրկախառնվեցինք, պատմեցինք մեր նախագծի մասին: Տիարն առաջարկեց Կիևյան կամրջի տակից դեպի Կոնյակի գործարան քայլել, լուսանկարել, մաքրել,վայելել Հրազդանն ու պատմել տեսածի, լսածի մասին:Ճանապարհ ընկանք: Ահա թե ինչպիսինն է Հրազդանը առաջին դասարանցիների աչքերում:

Գլաքարերով մոզաիկա

Բակի գլաքարերը երևակայության զարգացման հրաշալի միջոցներ են: Առաջին դասարանցիները հավաքում են տարբեր չափի գլաքարեր, համեմատում, հաշվում, գումարում և հանում, հետո տարբեր պատկերներ են ստանում, հերոսների:

Պարում են առաջին դասարանցիները

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները ազգային պարեր են սովորում, միասին պարում: Ճամբարային օրերին նախատեսում ենք ծնողների, ուսուցիչների, մեզնից մեծերի ու փոքրերի հետ պարել՝ սովորեցնելով և սովորելով: