Փետրվարի 27-ից մարտի 3-ի աշխատանքների պլանավորում

Ուսումնական նախագծեր-«Դասարանը ջերմոց-լաբորատորիա»ուսումանկան նախագիծ , Ուսումնական նախագիծ. «Զատիկ»:

Շաբաթվա հեքիաթներն ու բանաստեղծությունները- Հովհաննես Թումանյան «Մարտ» Читать далее «Փետրվարի 27-ից մարտի 3-ի աշխատանքների պլանավորում»

Առաջադրանք 04.03.2017թ.

Կարդա ՛ և պատասխանիր հարցերին. 

Փիղն ու մուկը

Ասում են, թե տարիներ առաջ մի մուկ մտել է փղի ականջը:Փիղը վախից լեղաճաք է եղել, փախել է, ընկել մի մեծ փոս:Մուկը փորելով դուրս է եկել,իսկ փիղը փոսում սատկել է:Դրա համար էլ փղերը վախենում են մկներից:

  1. Էլ ո՞վ է ումից վախենում.

Ապակին վախենում է…:

Խոստը վախենում է…:

Պաղպաղակը վախենում է…:

Գրիչը  վախենում է…:

Ատամը  վախենում է…:

Ծաղիկը  վախենում է…:

Արևը  վախենում է…:

Անձրևը  վախենում է…:

2. Հիմա մուտքագրի՛ր անվախ բառեր:

 

 

Աղբյուրը՝  Մարիետ Սիմոնյանի «Մատենիկ» գիրք-տետր

Առաջադրանք 03.03.2017թ.

Կարդա ՛ և պատասխանիր հարցերին. 

              Լուսինն ու ծառը 

Լուսինը խճճվել էր ծառի ճյուղերի մեջ և չէր կարողանում դուրս գալ:Ծառը ամուր բռնել էր լուսնին  և չէր թողնում, որ հեռանար:

  1. Ինչպիսի՞նն է այս լուսինը:
  2. Ինչպիսի՞նն է այս  ծառը:
  3. Այժմ փորձի՛ր շարունակել.

Խճճված թել                         ամուր սեղան

խճճված                                ամուր

խճճված                                ամուր

 

Աղբյուրը՝  Մարիետ Սիմոնյանի «Մատենիկ» գիրք-տետր

Առաջադրանք 28.02.2017թ.

Կարդա ՛ և պատասխանիր հարցերին. 

     Օձը

Օձերն ապրում են համարյա ամեն տեղ: Սակայն նրանք չեն կարող ապրել այն տեղերում, որտեղ միշտ ձմեռ է: Օձերը կարող են ապրել ցամաքում, ջրի մեջ և ծառերի վրա:  Օձերը ձմռանը  քնում են: Որոշ  օձեր կարող են արթուն մնալ մեկ ու կես տարի: Ցամաքային օձերը սողում են չորս տարբեր ձևով:

  1. Որտե՞ղ կարող են ապրել օձերը:
  2. Ինչպե՞ս են սողում ցամաքային օձերը:
  3. Մուտքագրի՛ր օ տառով սկսվող բառեր:
  4. Մուտքագրի՛ր ձ տառով սկսվող բառեր:
  5. Շարունակի՛ր
    Նապաստակի նման արագավազ:
    Ոզնու նման ___________________:
    Աղվեսի նման _________________:
    Օձի նման ____________________ :
    Փղի նման ____________________ :
  6. .Paint ծրագրով փորձի՛ր նկարել  վայրի կենդանիներ և մոտքագրել անունները:
  7. .Paint ծրագրով փորձի՛ր նկարել  ընտանի  կենդանիներ և մոտքագրել անունները:

Առաջադրանք 27.02.2017թ.

Կարդա ՛ և պատասխանիր հարցերին. 

Գայլ ուտող նապաստակը

Մի անգամ նապաստակը գնաց գյուղ, որ գայլ որսա, և հենց աղվեսին տեսավ, պու՛կ՝  փախավ:

1.Ինչպիսի՞ նն է  այս նապաստակը:

2.Մուտքագրի՛ր բառեր, որոնց մեջ շարժում կա:

3.Քանի՞  միավանկ բառ կա տեքստում:

4.Paint ծրագրով փորձի՛ր նկարել և նկարիդ վրա մուտքագրել այս պատմությունը:

 

Աղբյուրը՝  Մարիետ Սիմոնյանի «Մատենիկ» գիրք-տետր

 

Հովհաննես Թումանյան «Մարտ»

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը՝ անձրև ու քամի,
Առավոտը՝ պայծառ օդ,
Կեսօրը՝ մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր՝ տաք,
Մին խնդում է, մին՝ լալիս…
Ա՜խ էսպես էլ գիժ ամիս։

Ուսումնական նախագիծ. «Զատիկ»

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին  ՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես ,   Զատկի     խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու ,ձուկ, չամչով     փլավ ,զատկածառ /, զատկական ավանդույթներին ու սովորույթներին ։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում
  • Տրամաբանական մտածողության զարգացում
  • համագործակցային հարաբերությունների զարգացում

Читать далее «Ուսումնական նախագիծ. «Զատիկ»»