Ուսումնական ճամփորդություն դեպի Արա գյուղ

Capture

Ճամփորդությունը կազմակերպվում է «Ուսումնական պարապմունք իմ պապիկի գյուղում» և  «Հակաբացիլ Կոմիտաս 2018»նախագծերի  շրջանակներում։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2֊րդ դասարանցիների ջոկատ,ծնողներ։

Ճամփորդության մեկնում ենք մեր համադասարանցի Ռոզիի մեղվապահ պապիկի հրավերով, ով մեղուների և մրգատու ծառատեսակների խնամքի, մշակման մասին բաց պարապմունք է կազմակերպելու այգում։

Նախատեսում ենք նաև Կոմիտասյան ֆլեշմոբ գյուղում։Դպրոցի տնօրենին դիմել ենք և մերժվել։

Նախատեսում ենք քայլարշավ դեպի գյուղի մատուռ,որտեղ կերգենք հոգևոր երգեր։

Մեկնում ենք Բանգլադեշ֊Աշտարակի ֊Արա գյուղ ավտոճանապարհով։

Նախագծի նախապատրաստական աշխատանք

Սովորողների հետ google-որոնողական համակարգի միջոցով մեր ցանկացած թեմայով տեղեկատվության ենք  հայթայթում, վերջինս ինքնուրույն կարդում ենք , ընկալում և հասկացածը սովորում ենք ազատ և գրագետ փոխադրել անհատական բլոգերում:Փոխադրելուց հետո ձայնագրում, տեսագրում ենք՝ դարձնելով «Երկրորդ դասարանցիների ռադիոյ»ռադիոնյութեր:

Google maps ծրագրի օգնությամբ գծում ենք ճանապարհի քարտեզը, հաշվարկում ենք, թե քանի՞ րոպե կպահանջվի Երևանից տվյալ վայրը հասնելու համար՝ ավտոմեքենայով, ավտոբուսով, հեծանինով, ոտքով: Ուսումնասիրում ենք, թե ճանապարհին ի՞նչ գյուղեր, քաղաքներ կան,ո՞ր մարզում է գտնվում, ի՞նչ լեռ, գետ, անտառ կա տարածքում:

«Հակաբացիլ Կոմիտաս 2018»ընտանեկան ֆլեշմոբ

Օրվա առաջադրանք

Առցանց քննարկում

Տեղակտվության տեղադրում անհատական բլոգերում

 

 

«Հակաբացիլ Կոմիտաս 2018»ընտանեկան ֆլեշմոբ

Նարե Հովհաննիսյան

Կարապետ Գյուլնազարյան

Ժորա Մուրադյան

Նարեկ Բեզիրգանյան

Գևորգ Ֆիդանյան

Ռոզի Մովսիսյան

Գոռ Ղազարյան 

Դավիթ Զախարյան

«ՀԱԿԱԲԱՑԻԼ ԿՈՄԻՏԱՍ 2018» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

Ժամանակացույց՝  Հունիսի  4, ժամը 11,00

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած 10 երգ

1. Սոնա յար

2. Հո՜յ, Նազան

3. Գնացեք-տեսեք

4. Արև, արև, եկ, եկ

5. Էսօր ուրբաթ է, պաս է

6. Այբ, բեն, գիմ

6.Հե՜յ, իմ Նազան

7.Ձիուկ

9.Կաքավիկ

10. Կոտ ու կես Читать далее ««ՀԱԿԱԲԱՑԻԼ ԿՈՄԻՏԱՍ 2018» ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ»

Էմիլ Սողոմոնյանի առցանց ուսուցման անհատական փաթեթ

 

Մայիսի 2-8

Առաջադրանք 1

Ծեսին վերաբերող ընթերցանության նյութը կարդա, քեզ անծանոթ բառերը օնլայն բառարանի միջոցով փորձի՛ր բացատրել:

Առաջադրանք 2

Համացանցից, հանրագիտարաններից, մեծերից ծեսի վերաբերյալ տեղեկություն հավաքի՛ր դարձնելով «Երկրորդ դասարանցիների ռադիոյի» ռադիոնյութ կամ ֆիլմ:

Առաջադրանք

Ընթերցարանից կարդա «Տաղ ձնծաղիկին» բանաստեղծությունը և լրացրու 46-47 էջերի առաջադրանքները:

Փոքրիկ պատմություն հորինի՛ր  «Ձնծաղիկն ու քամին» վերնագրով, մուտքագրի՛ր քո բլոգում: Որևէ էլեկտրոնային,նկարչական ծրագրով նկարի՛ր պատմությունդ և ավելացրու հորինածիդ:

Մաթեմատիկա

Առաջադրանք

Համբարձման ծեսի վերաբերյալ խնդիրներ կազմի՛ր, տեղադրի՛ր քո անհատական բլոգում:

Մայիսի 7-11-ը

Ուսումնական գրականություն
Մայրենի
Մաթեմատիկա
Եռանիշթվեր

 

Առաջադրանք

Համբարձման ծեսի վերաբերյալ խնդիրներ կազմի՛ր, տեղադրի՛ր քո անհատական բլոգում:

Ես և շրջակա
Համացանցից, հանրագիտարաններից տեղեկատվություն ենք հավաքում ծաղիկների մասին՝ դարձնելով «Երկրորդ դասարանցիների ռադիոյի»ռադիոնյութ:
Մայիսի 14-18-ը
 Մայիսի 21-31-ը

«Ուսումնական պարապմունք իմ պապիկի գյուղում»

Նպատակը-Վարպետության դասերի, ազգային ծեսերի անցկացում Հայաստանի տարբեր մարզերի այն գյուղերում, որտեղ ապրում են մեր դասարանի սովորողների տատիկներն ու պապիկները: Հրավիրող ծնողը հանդես է գալիս որպես  ուսումնական պարապմունքի կազմակերպիչ և վարող՝ իր մասնագիտության շրջանակներում սովորողներին գիտելիքներ, հտություններ փոխանցելու նպատակով:

Խնդիրներ

  • Ընտանիքի ներառումը հեղինակային կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը
  • Հայրենագիտական ճամփորդությունների միջոցով տվյալ տարածաշրջանի, մարզի, գյուղի մասին գիտելիքների յուրացում
  • Ինքնուրույն հետազոտական աշխատան կատարելու հմտությունների ձևավորում
  • Հանրօգուտ աշխատանքների կազմակերպում և իրականացում
  • Ազգային ծեսերի նշում Հայաստանի տարբեր մարզերում, որի միջոցով սովորողները ծանոթանում են տվյալ տարածաշրջանի սովորույթներին,կենցաղին, բարբառներին
  • Տեղի հնավայրերի, եկեղեցիների, պատմական հուշարձանների հետ ծանոթացում,հոգևոր և ծիսական երգերի, ազգային պարերգերի յուրացում և տեղում կատարում
  • Հակաբացիլ Կոմիտաս նախագծի տարածում

Читать далее ««Ուսումնական պարապմունք իմ պապիկի գյուղում»»

Ամառային ուսումնական բաց ճամբար. Մայիսի 29-հունիսի 9-ի աշխատանքների պլանավորում

Ուսումնական պլանով,  ուսումնական օրացույցով որոշված մայիսի 29-ից հունիսի 9 Արևելյան  դպրոցը աշխատում է որպես ամառային ուսումնահետազոտական ճամբարներ..Ուսումնական բաց ճամբարին կարող են մասնակցել հանրակրթական բոլոր դպրոցների սովորողները, այլ երկրներից ժամանած ամառը Երևանում անցկացնող երեխաները:  10-օրյա ուղեգրի արժեքը  այլ դպրոցների սովորողների համար 20 000 դրամ է, որը ներառում է երկու ամգամյա սնունդ, ամառային լող, ուսումնական նախագծեր, հեծանիվ…

Նախատեսված ուսումնական նախագծեր«Երկրորդ դասարանցիների ռադիո»«Բլոգավարությունը երկրորդ դասարանում»ուսումնական նախագիծ,«Ուսումնական պարապմունք իմ պապիկի գյուղում»

Բովանդակություն
Ամառային ստուգատեսների նախապատրաստում, հայտերի լրացում
Ուսուցմամբ  ճամփորդություններ
«Գետը քաղաքում նախագիծ»
Մազական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք, շախմատ, տեխնոլոգիա, ՏՀՏ
Դպրոց-պարտեզ ցանային նախագծեր

Ճամբարային միասնական տոնախմբություններ
Հունիսի 1՝ «Անտիվիրուս Կոմիտաս», Ճամբարների բացում
Հունիսի 5՝ Երկրի օր
Աշխատակարգ
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք- տողան
09:20-11:00 Ճամբարային  նախագծեր, ստուգատեսների նախապատրաստում
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 ճամբարային նախագծեր ըստ ջոկատների
լող, հեծանիվ, շախմատ, քայարշավներ, սպորտլանդիաներ
14:00-14:30 Ճաշի ընդմիջում
13:30-17:00 Ճամբարային երակարացված օրվա ծրագիր Читать далее «Ամառային ուսումնական բաց ճամբար. Մայիսի 29-հունիսի 9-ի աշխատանքների պլանավորում»

Ուսումնական ճամփորդություն դեպի Ապարանի Արա գյուղ

Capture

Արա գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում: Գյուղը գտնվում է  Ապարանից 10կմ հարավ արևմուտք, Քասաղ գետի աջ կողմում: Գյուղը հարուտ է մրգատու ծառերով՝ սալորենի, խնձորենի, տանձենի, բալենի, ընկուզենի, որոշ տեղերում աճում են նաև ծիրանի, դեղձի, պնդուկի ծառեր և  խաղող: Շատ լավ աճում է նաև ազնվամորին: Այնտեղ աճեցնում են կարտոֆիլ և կաղամբ:

Արայում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին և Թուխ Մանուկ մատուռը:

Երևան քաղաքից 30կմ հեռավորության վրա է գտնվում: Մեքենայով ճամփորդելը տևելու է 41 րոպե: