Երբ հանդիպում են մայրիկները…

Այսօր Նոր դպրոցի 2016-17ուս. տարվա առաջին դասարանի ծնողների հուլիսյան հավաքն էր: Լողափում՝ սուրճի սեղանի շուրջ հավաքվել էին առաջին դասարանցիների մայրիկները: Բուռն և հետաքրքիր քննարկում էր, ջերմ մթնոլորտ ու արդեն մտերիմ, հարազատ դեմքեր: Դասարանի ֆեյսբուքյան էջում, ճամփորդությունների, հանդիպումների ժամանակ հասցրել ենք իրար ճանաչել, ընկերանալ:

Էլ ի՞նչ հեղինակային կրթական ծրագիր, եթե պատվիրատուն  ծրագրի համահեղինակ չէ: Մայրիկները խոսում են այն մասին, թե ինչպիսինն  են պատկերացնում իրենց երեխայի դպրոցը, միջավայրը, որտեղ օրվա մեծ մասն անցկացնում է երեխան: Հարցեր են առաջադրում և միասին փորձում գտնել լուծումներ:

Քննարկումից բացի նաև վարպետության դաս էր, որտեղ բացվեցին սոովորողների առաջին բլոգերը:

Իսկ արդեն օգոստոսին առաջին դասարանցիներն իրենց ծնողների հետ միասին կմասնակցեն սևանյան քառօրյա  ճամբարին:

2016-17 ուս.տարում անհրաժեշտ պիտույքների հրապարակում

Անհատական նյութեր

Ուսումնական գործիքներ
Նեթբուք-նոթբուք (պլանշետ)
Թվային ֆոտոխցիկ
Հեռախոս (ձայնագրիչ, ֆոտոապարատ) Читать далее «2016-17 ուս.տարում անհրաժեշտ պիտույքների հրապարակում»

2016-17 ուստարվա Նոր դպրոցի առաջին դասարանցիների ծնողական ակումբ

13569795_1911819892378141_1328743008_oՀանդիպման օրը ՝ հուլիսի 29, ուրբաթ,
Ժամը՝ 17:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի» Նոր դպրոց
ԾՐԱԳՐՈՒՄ

Հանդիպում-պարապմունքին մասնակից-ծնողները իրենց հետ ունենում են անհատական թվային գործիքներ (նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոապարատ…), լողազգեստ և լողաթափ, գլխարկ, սրբիչ:

Մեր հեքիաթասաց Դավիթը

Դավիթ Զախարյանը Նոր դպրոցի 2016-17 ուս. տարվա առաջին դասարանի սովորողներից է: Հետաքրիր, կենսուրախ, փայլփլուն աչուկներով մեր Դավիթը պարզվում է շատ լավ հեքիաթասաց է՝ «Շողակաթ»հեռուստատեսությունում հեքիաթների շարք ունի:

Տե՛ս Դավիթի հեքիաթներն այստեղ՝

 

Աղբյուրը՝  http://shoghakat.am/

Ես Նորիկն եմ…

Նորիկ Գաբրիելյանը Նոր դպրոցի 2016-17ուս. տարվա առաջին դասարանի սովորողներից է:Հաճախում է Հայկական Ազգային Ցատկացանցի Ֆեդերացիա։Արդեն || տեղն է զբաղեցրել։Ահա թե ինչ բարեմաղթանքով է հանդես եկել 6 տարեկան Նորիկը։

«Ամառային դպրոց». Ճամփորդություն դեպի Արզական

«Ամառային դպրոց»ուսումնական նախագիծը  շարունակվում է: Նոր դպրոցի 2016-17 ուս. տարվա առաջին դասարանցիներն ու ծնողները այսօր հաղթահարեցին  Արզական գյուղի մոտ գտնվող Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցու բարձունքը: Քայլեցինք, խաղացինք, ծանոթացանք: Շատ ուրախ և լավ տպավորություններով լեցուն օր ստացվեց: Հաջորդ շաբաթ խումբը պատրաստվում է երկօրյա ճամփորդության դեպի Սևանի «Ժայռ»ճամբար:

Մուտք Նոր դպրոց` ճամբարային գործունեությամբ

Մուտք՝ Նոր դպրոց ճամբարային գործունեությամբ,

_DSC2559

Մասնակիցները՝ Նոր դպրոցի 2016-17 ուս. տարվա առաջին դասարանի սովորողներ, ծնողներ:

Պատասխանատուներ՝ Հռիփսիմե Առաքելյան, Աննա Ստեփանյան, Մերի Գրիգորյան

Ճամփորդության վայրը՝  Արզական՝ Նեղուցի սուրբ Աստվածածին վանք

Ճամփորդության օրը՝ Հուլիսի 3

Մեկնում՝ 9:00, Նոր դպրոցի բակից

Վերադարձ՝ 17:00 Читать далее «Մուտք Նոր դպրոց` ճամբարային գործունեությամբ»