«Ձոն»տեխնոլոգիական ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3.1 դասարան
Ժամանակահատված՝ փետրվարի 28 — ապրիլի 7

Նպատակը՝

  • իրականացնել տեխնոլոգիական գործունեություն ինժեներական ստեղծագործության նորաբաց լաբորատորիայում, ղեկավար՝ Գնել Հարությունյան
  • ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նախապատրաստվել «Մայրիկատոնին»
  • նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրել, դիտարկել, արձանագրել հմտությունների զարգացում
  • հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում

Անհրաժեշտ գործիքները՝

  • անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ
  • փայտեր
  • կարմիր մոմեր
  • դրոշմակնիքներ
  • նվերի թղթե տոպրակներ
  • Paint ծրագրով ստեղծված լուսանկար-բացիկներ

Արդյունքը՝ դասարանական, անհատական բլոգներում

Оставьте комментарий