Կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակ

Երթ դեպի դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին — 08:45 — 9:00

Ընդհանուր պարապմունք  9:00-9:15

1-ին պարապմունք — 9:20 — 10:05

2-րդ պարապմունք — 10:10 — 10:55

3-րդ պարապմունք — 11:00 — 11:45

4-րդ պարապմունք — 11:50 — 12:35

Ընդմիջում — 12:35 — 12:55

5-րդ պարապմունք — 12:55 — 13:35

6-րդ պարապմունք- 13:40 — 14:20

7-րդ պարապմունք — 14:25 — 15:05

8-րդ պարապմունք — 15:10 — 15:50

9-րդ պարապմունք — 15:55 — 16:35

Երկարացված օրվա պարապմունք — 13.35-16.45

Երթ դպրոցներից — 16.45 — 17.00

Սեպտեմբերի 1

Պարապմունքները սկսվում են ժամը 9։00, ըստ կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակի։

Ուսումնական առաջին օրվա պարապմունքների ավարտը՝ 12։00։

Բովանդակությունը`

8.00-8.45` Ուսումնական երթուղիներ
8.45-9.00` Քայլք դեպի Արևելյան դպրոց
9.00-9.15` Առավոտյան ընդհանուր պարապմունք
9.20 — 10.00` Ողջույն, ծանոթացում նոր սովորողների, դպրոցի շրջակա տարածքի հետ, գրքերի հանձնում-ստացում
10.00 — 10.50` «Ուսումնական ամառ» նախագծերի ներկայացում-ամփոփում
10.50 — 11.30` Ընդմիջում
11.30-12.00` Օրվա ամփոփում

12:00-Երկարացված օրվա ծրագիր

 

Մարզատոն

Օրը սկսվեց Արևելյան դպրոցի բակում, որտեղ աջ ու ձախից հավաքվում էին աշխարհով մեկ սփռված սեբաստացիները: Եկան, հավաքվեցին, միասին պարեցինք, մարզվեցինք: Մեզ միացավ տիար Բլեյանն իր ամենագնաց հեծանիվով՝ ողջունեց բոլորին և ազդարարեց 2017-18 ուս. տարվա մեկնարկը՝ տարին հայտարարելով մարզական: Читать далее «Մարզատոն»

Նախադպրոցական հաստատությունների դաստիարկները կրթահամալիրում

Այս տարի նախադպրոցական հաստատությունների դաստիարակների արդեն երկրորդ խումբն է վերապատրաստվում կրթահամալիրում: Այս անգամ ևս մեծագույն սիրով և պատասխանատվությամբ ընդունեցի իմ գործընկերներին բլոգավարության հմտություններին ծանոթացնելու առաջարկը: Միասին սովորելու, իրար օգնելու ու փորձի փոխանակման  նոր և շատ հետաքրքիր միջոց է վերապատրաստումը, որտեղ ինքնահաստատման, մասնագիտական զարգացման և նորանոր բացահայտումների լայն հնարավորություններ են բացվում իմ առաջ:

2017-2018 ուստարվա երթուղիներ

index_10

Թիվ երթուղի —  Նորագավիթ, Շենգավիթ, «Շողակաթ» հեռուստաընկերություն, Չեխով, Սեբաստիա, Ծ. Իսակովի պող., Մայր դպրոց  

Կանգառները` Մայր դպրոց, վերնանցումի մոտ (Դպրոց- պարտեզի սովորողներ)
Վարորդ` Արմեն Հախվերդյան (հեռ.` 094 53 30 03)
Պատասխանատու՝ Լուսինե Նազարյան (հեռ.` 093 54 04 85) Читать далее «2017-2018 ուստարվա երթուղիներ»

Մարզատոն

20170628_100455

Ուսումնական տարվա մեկնարկ.

Oգոստոսի 30` 10:20-11:30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ

Դասվար՝ Հռիփսիմե Առաքելյան

Օգնական՝ Աննա Ստեփանյան

Քայլարշավ Արևելյան դպրոցից Մայր դպրոցով դեպի Հյուսիսային դպրոց, Մեդիակենտրոն:Սովորողները որպես ուղեցույց  օգտագործում են  Ամառային դպրոցի բուկլետում նշված քարտեզը: Նախապես ուսումնասիրում են ամենակարճ և անվտանգ ճանապարհը և քայլում դեպի սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, որտեղ էլ իրականացնելու են մարզատոնը: Ճանապարհին պահպանում են անվտանգ երթևեկության կանոնները՝ վերհիշելով, թե ինչեպե՞ս են փողոցը հատում, որտեղո՞վ: Читать далее «Մարզատոն»

Բլոգավարության հմտությունների փոխանցում

 

Արդեն 4 օր է Դիլիջանի թիվ 2,4 և 6 մանակապարտեզների դաստիարակներին, ովքեր վերապատրաստվում են կրթահամալիրում, իմ մեդիահմտություններն եմ փորձում փոխանցել:Միասին դժվարություններ ենք հաղթահարում՝ ես իմ արդեն տարիների փորձից ելնելով, աշխատում եմ իմ գործընկերներին բլոգավարության կարևորագույն հմտությունները փոխանցել:Պատմում եմ իմ անցած ճանապարհից, դժվարություններից և ձեռքբերումներից:Միասին սովորում ենք՝ իրենք սովորել, ես՝ սովորեցնել:Ահա այսպես խաղաղ, համերաշխ միջավայրում ստեղծված դիլիջանյան բլոգերը՝

Դիլիջանի թիվ  2 մանակապարտեզի բլոգ

Դիլիջանի թիվ 4 մանակապարտեզի բլոգ

Դիլիջանի թիվ 6 մանակապարտեզի բլոգ

Մարզերի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումը կրթահամալիրում

Այսօր մեկնարկեց հանրապետության մարզերի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումը  կրթահամալիրում: 21նախադպրոցական հաստատության շուրջ ութ տասնյակ դաստիարակ 5 օր շարունակ կծանոթանա և կյուրացնի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին:Դաստիարակները ձեռք կբերեն բլոգավարության հմտություններ,վերապատրաստման արդյունքում յուրաքանչյուր նախակրթարան կունենա իր բլոգը,որտեղ կհրապարկվեն դաստիարակների նյութերն ու մշակումները: