Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Ներկայացնում է «Ճամբարականների ռադիոն».

Դասական երաժշտության ունկնդրում

Ճամբարականների համար համերգային մի քանի կատարմամբ հանդես եկավ Հայկի ավագ քույրիկը՝ Լաուրան: Բացի այդ տարբեր կատարումներով հանդես եկան նաև ճամբարականներ Մանեն և Անժելը:

Մարզական պարապմունք

Առավոտյան մարմնամարզությունից հետո ճամբարականներն ուղևորվեցին Մայր դպրոցի նետաձգության և հրաձգության մարզասրահներ, որտեղ մարզիչների օգնությամբ թիրախին դիպչելու մի քանի հմտություն յուրացրեցին:

Առավոտը ճամբարում

Այսօր ճամբարականներն առավոտը սկսեցին վարպետ Կարոյին օգնելով:Ջրեցին բակը՝ ծառերն ու բույսերը: Վարպետ Կարոն պատմեց, որ ծառերն առավոտյան են ջրում, կեսօրին ջրել չի կարելի, քանի որ շատ շոգ է և բույսերը կխաշվեն շոգից:Այսուհետ ճամբարականները ոչ միայն սենյակային բույսերը, այլ նաև բակի ծառերն ու ծաղիկները կջրեն:

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

― Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեք ոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

― Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

― Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

― Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

― Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

― Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում։ Կարդացեք և ինքներդ դատեցեք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք: Читать далее «Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»»

Ընթերցանության ամառային ճամբար 2017

Նպատակը— Արևելյան դպրոցի ճամբարականների հետ ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ, ընթերցանական ֆլեշմոբի իրականացում:

Խնդիրներ՝

  • Երևանյան թափառումների միջոցով հին Երևանի ճարտարապետական, պատմաշմակութային կառույցների հետ ծանոթացում՝ Աբովյան պուրակով, հարակից թունելով  քայլարշավ դեպի Հրազդանի կիրճ: Ճանապարհին բազում հին կառույցներ կան:
  • Թափառում Հրազդանի կիրճում՝ հարստացնելով ճամբարականների հայրենագիտական գիտելիքները:
  • Ուսումնական ռադիոնյութի ստեղծում:
  • Ընթերցանական ֆլեշմոբի իրականացում:

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի ճամբարականներ:

Ճամբարային քրոնիկոն

Ճամբարականներով այսօր օրը սկսեցինք մարմնամարզությամբ, հետո ֆուտբոլ խաղացինք: Օրը շատ շոգ էր և լողը զովանալու ու ճամբարն իր ամբողջ հմայքով վայելելու լավագույն միջոցն էր:Լողացինք,խաղացինք, հետո երեկվա գնած մթերքներով պիցցա պատրաստեցինք: Այսօր նաև ազգային պարերգ ենք սովորել և անգլերեն նոր խաղ:

Մեր ընթերցանական նախագիծն էլ է շարունակվում՝ այս անգամ Չինական պատի մասին շատ հետաքրքիր պատմություն կարդացինք: Օրը արևոտ էր, տաք և բազմաբովանդակ:

 

Ուսումնական ամառ. առաջադրանքների փաթեթ

Ողջույն, սիրելի սովորող: Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ առաջադրանքների այս փաթեթը:

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել. Читать далее «Ուսումնական ամառ. առաջադրանքների փաթեթ»