Շարունակում է պատմել Էմիլի Գաբրիելյանը

Գիտելիքի օրվա լավագույն նվերը

Առնոն Արևելյան դպրոցի առաջին դասարանում է սովորում: Մայրիկի հետ շրջել են քաղաքում և Գիտելիքի օրվա կապակցությամբ միասին շատ լավ նվեր են ընտրել՝ մանկական հանրագիտարան: Առնոն մեծ սիրով ներկայացնում է իր նվերը:

Իսկ դուք ինչպե՞ս եք նախատեսում անցկացնել Գիտելիքի օրը, ու՞մ հետ, որտե՞ղ: Պատմե՛ք ձեր ընտանեկան նախագծի մասին: Սիրով սպասում ենք:

Սեպտեմբերի 2-ի աշխատակարգ

69885574_378865676345584_1122134899856244736_n08:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05`«Բարևախաղ» ․․․ հիշում — ծանոթանում ենք/ Ես, անուն, ազգանունս, ո՞ր դպրոցում եմ սովորում, ո՞վ է իմ ուսուցչուհին, որտե՞ղ եմ ապրում,ո՞ր համարի երթուղով եմ գալիս դպրոց/

Ուսումնական ռոդիոյի ստեղծում Читать далее «Սեպտեմբերի 2-ի աշխատակարգ»

Օգոստոսի 30-ի աշխատակարգ

20190620_11374008:00-08:45՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:20-10:05` «Կրթական շքերթի» նախապատրաստական աշխատանք
10:10-11:00` Լող
11:00 — 11:45՝ Ուսումնական ռոդիոյի ստեղծում ,մարզախաղեր

11:45- 12:00՝ Քայլք դեպի Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի, սովորողների ճանապարհում

Անհրաժեշտ պարագաներ՝ Լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, սրբիչ

 

Կրթական շքերթ

69268851_2644106925639459_3404095408413081600_n

« Արև, արև»

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.

Կարմիր արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,

Շողքը գցեց սարերին,

Զիզի քարը տես-տես

Պսպղում է ոսկու պես։

Ժողովրդական երգ Читать далее «Կրթական շքերթ»

Սեպտեմբերի 1. Գիտելիքի, գրի և դպրության օր. ընտանեկան նախագծեր

2019 թվականի սեպտեմբերի 1-ի օրը սովորողն անցկացնում, նշում է ընտանիքում, ընտանիքի հետ:

ընտանեկան նախագիծ # 1

Այդ օրը առաջարկում ենք այցելել մշակութային օջախներ (թանգարաններ, գրադարաններ, թատրոններ, ցուցասրահներ…), պատմել, ներկայացնել այդ վայրը: Պատրաստած տեսանյութը հրապարակել youtube-ում, հղումն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

ընտանեկան նախագիծ # 2 Читать далее «Սեպտեմբերի 1. Գիտելիքի, գրի և դպրության օր. ընտանեկան նախագծեր»

6 տարեկանների կրթական շքերթ

Սեպտեմբերի 4, ժամը՝ 11:15-11:45. կրթական շքերթ Մարմարյա սրահում

Շքերթի մասնակիցներ՝ 6  տարեկաններ, ծնողներ, դասվարներ, երկարացված օրվա կազմակերպիչներ

Ծրագրում՝

  1. Կրթահամալիրի հիմնը «Անդաստան»
  2. Տոնական նվեր-ծափեր
  3. Կրտսեր դպրոցների միասնական կատարումները. «Արևների շարք», «Պըըըըզ, պըըզ, պզպզզզան», «Կաքավիկ»
  4. Դասվարների շքերթ-ներկայացում. միասնական պար «Բուլուլ»
  5. Ազգային պարերգի ուսուցում. «Սև գյուլի»
  6. Միասնապար՝ «Յալլի»
  7. Հյուրասիրություն`

Շքերթը համակարգողներ՝  ծրագրի ղեկավարներ, երաժիշտ-դասավանդողներ

 

Մուտքի ճամբար. Օր երկրորդ

Առաջին դասարանցիների մուտքի ճամբարը շարունակվում է: Այսօր եղանք Մայր դպրոցում,ծանոթացանք Մարմարյա սրահին, որտեղ սեպտեմբերի 4-ին տեղի է ունենալու առաջին դասարանցիների Կրթական շքերթը: Հետո բարձրացանք մարմնամարզության սրահ, որտեղ մեզ սպասում էր տիկին Ռոզան: Վազեցինք, մարզվեցինք և գնացինք Վիգեն Ավետիսի կավի դպրոց՝ կավով աշխատելու:

Վաղը մեր առաջին ճամփորդությունն է դեպի Ագարակ: Արևելյան դպրոցից քայլելու ենք, ճանապարհին զրուցենք անվտանգ երթևեկության կանոնների, արշավների, վերջիններիս նախապատրաստվելու կարգ ու կանոնի, ագարակի և էլի շատ ու շատ բաների մասին: Չենք մոռանում արևապաշտպան գլխարկ վերցնել և հագնել քայլու համար հարմարավետ կոշիկներ: Խուջինում ունենում ենք ջուր, սնունդ, թաց և չոր անձեռոցիկ: Ցանկության դեպքում կարող եք կենդանիներին կերակրելու համար նախատեսված բանջարեղեն ունենալ: Քայլարշավին կարող են մասնակցել նաև ծնողները:

Սիրով սպասում ենք…

Ծանթացե՛ք նաև Նունե Խաչիկօղլյանի ֆոտոշարքին: