Թբիլիսիի նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Հասմիկ Մաթևոսյան

Երգացանկ

Նախակրթարանում վերապատրաստման երգեր

  • Եկեք ծեծենք
  • Տատիկ զալուր կմաղեր

Ռիթմիկ նվագախումբ շրխկաններով

Երաժշտական  գործիքներ, պարագաներ

  • շրխկաններ՝ չարխափաններ, խուրջիններ, ձվիկներ, գդալներ՝ ազգային թատերական կերպարներով և այլն
  • ծիսական տիկնիկներ

Նախակրթարանի երգեր՝ տեքստեր

«Բրոյի-բրոյի» նախագիծ-համերգ

Երգացանկ

  • Սոնա յար
  • Կաքավիկ

Կոմիտաս

Վրացերեն երգեր

  • Լեգենդ Թբիլիսիի մասին
  • Սուլիկո

Վրացերեն երգեր՝ տեքստեր

Պարերգեր

  • Թամզարա
  • Ծամիս թորգի
  • Հալել եմ եղը
  • Ախ լոթի մարարն
  • Հեյ Նարե

Պարերգեր

View original post

Նոյեմբերի 5-9-ի աշխատանքային նախագիծ

5 նոյեմբերի

8:30-Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Երևան-Սևան-Դիլիջան-Բագրատաշենի անցակետ-Թբիլիսի

Զբոսանք Թբիլիսիում

21:00՝ Ժամանում Ծղնետի

 

6 նոյեմբերի

11:00- : Շրջայց և նախապատրաստական աշխատանք Գլդանի շրջանի տեխնոլոգիական քոլեջում

14:30՝ Ընդունելություն Գլդանի շրջանի տեխնոլոգիական քոլեջում /Профессионально-Техническое Училище/ ,համատեղ ցուցահանդես:

15:00՝ Սեմինար-պարապմունք ՝ Հեղինակային կրթական ծրագրերի  ներկայացում / Մասնակցելու են Վրաստանի  Կրթության և Գիտության նախարարության ներկայացուցիչները, դեսպանատան ներկայացուցիչները, Գլդանի շրջանի պատգամավորը, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցչությունը, Թբիլիսի քաղաքի նախադպրոցական հաստատությունների ղեկավարման գործակալության ներկայացչությունը, Արհմիության նախագահ Մայա Կոբախիձեն, դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրեններ, դաստիարակներ, ուսուցիչներ

Ծրագրում՝

  1. Հեղինակային կրթական ծրագրի «Իմացումի հրճվանք» բաղկացուցիչը
  2. Հեղինակային կրթական ծրագրով մշակված ուսումնական հաստատության նոր տեսակ՝ դպրոց-պարտեզ
  3. Նախադպրոցականներիխնամքի և զարգացման հեղինակային կրթական ծրագիր
  • Ծրագրի նյութական միջավայրը՝ մոդել խմբասենյակ, իր բակ-պարտեզով
  • Ծրագրի մեդիամիջավայրը՝ դաստիարակների բլոգներ (սանը, նրա գործունեությունը դաստիարակի օբյեկտիվում)
  • Ծրագրի կազմակերպում՝ ինքնասպասարկում, ինքնուրույնություն, ներառականություն (նաև ընտանիքի)

Զբոսանք Թբիլիսիում

21:00՝ Վերադարձ Ծղնետի

 

7 նոյեմբերի

9:30՝ Մեկնում Գլդան

10:30՝ Ժամանում  թիվ 25 մանկապարտեզ, մասնակցություն վրացական ազգային ծեսին,

Համատեղ գործունեություն՝ երաժշտություն, մարմնամարզություն

Տեխնոլոգիական քոլեջի հետ համատեղ նախագծերի քննարկում

15:00- Օրվա ամփոփում — կլոր սեղան Գլդանի շրջանի տեխնոլոգիական քոլեջում

Զբոսանք Թբիլիսիում

21:00՝ Վերադարձ Ծղնետի Читать далее «Նոյեմբերի 5-9-ի աշխատանքային նախագիծ»

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3-ի անհատական պլան

Երկուշաբթի

09:00 -09:20 Ընդհանուր պարապմունք, Ծրագրում՝ Երևանյան երգեր

10:00 — 11:30 -«Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբի պարապմունք

11:00- 12:00- երկրորդ դասարանի դասվարների խմբով մասնագիտական աշխատանք

12:00-12:30 Ընդմիջում

13:00-14:00-Հայ-վրացական հանրակրթական կամուրւներ նախագծով դաստիարակների վերապատրաստման ծրագրի մշակում

14:00-15:00-Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք Читать далее «Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3-ի անհատական պլան»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Նարե Հովհաննիսյանի բլոգ

Image result for Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Այսօր  մենք  գնացել էինք Կոմիտասի  թանգարան։  Այնտեղ   տեսանք  Կոմիտասի  ընկերներին։ Ծանոթացանք   նրա  կյանքի  պատմությանը։ Տեսանք Կոմիտասի  նկարները,  շատ  երաժշտական գործիքներ՝  քամանչա,  քանոն, թառ,  դուդուկ,  շվի, ուդ,  զուռնա  և այլն։ Նաև տեսանք նրա նամակներն ու տետրերը։ Օրը   շատ   հետաքրքիր  անցավ։

View original post

Կոմիտասի թանգարանում

Արթուր Աղաբեկյան

Ես այսօր գնացել էի Կոմիտասի  թանգարան: Ես սովորեցի երկու  երգ, որոնց անուններն են՝ «Նարոյ,նարոյ» և «Մոկաց շուկեն» : Այնտեղ շատ նստարաներ կային: Նաև կար Կոմիտասի գորգը: Թանգարանում ես տեսա շատ երաժշտական գործիքներ: Նաև տեսա Կոմիտասի գրած երգերը և նոտաները:  Մեզ ցույց տվեցին Կոմիտասի դաշնամուրը և սրինգը:

Դավիթ Զախարյան

Մենք այսօր եղանք Կոմիտասի թանագարան ինստիտուտ: Այնտեղ Կոմիտասի իրերը կային, կար երկու  դաշնամուր: Կային երաժշտական այլ գործիքներ ևս. Կիթառ, դհոլ, փողային, հարվածային և լարային այլ գործիքներ:

Անի Կարապետյան

Այսօր մենք մեր դասարանով այցելեցինք Կոմիտասի  թանգարան: Այնտեղ տեսանք Կոմիտասի նկարները,որտեղ կային նրա ընկերները։ Տեսանք նոտաների համար տետրեր, որտեղ գրված էին նրա երգերը։ Այնտեղ տեսանք երաժշտական գործիքներ: Կոմիտասը երգերը գրել է թանաքագրիչով , որը նվիրել էին իր ընկերները:

Ժորա Մուրադյան

Այսօր մենք  այցելեցինք Կոմիտասի  թանգարան- ինստիտուտ։Ինչպես գիտենք, Կոմիտասը հայ մեծանուն կոմպոզիտոր է։ Նրա իսկական անունը  Սողոմոն Սողոմոնյան էր։ Թանգարանում տեսանք նրա դաշնամուրը, ֆլեյտան, գորգը, ստորագրությունը։ Երգեցինք նրա երգերից։ Հրաշալի ժամանակ անցկացրինք ու վերադարձանք մեր դպրոց։

Եվա Անթառանյան

Այսօր մենք մեր դասարանի հետ գնացել էինք Կոմիտասի անվան թանգարան։Մենք Կոմիտասի ընկերներին տեսանք: Մենք այնտեղ լսեցինք Կոմիտասի երգերը, երգեցինք «Կաքավի երգը»։Շրջեցինք թանգարանով և տեսանք Կոմիտասի գորգը և սպասքը, աշակերտների նկարները, Կոմիտասի սրինգը։Ես շատ գոհ եմ մեր այսօրվա ճամփորդությունից։

Նարեկ Բեզիրգանյան

Այսօր  ընկեր Հռիփսիմեի հետ գնացինք Կոմիտասի տուն-թանգարան :Այնտեղ շատ հետաքրքիր էր: Մենք ծանոթացանք Կոմիտասի կյանքին:Իմացանք որ նրա անունը Սողոմոն Սողոմոնյան է:Նա  հոգևորական է եղել  նաև կոմպոզիտոր, երգահան, բանահավաք: Լսեցինք Կոմիտասի երգերից տեսամք նրա նվագարանները:Ծանոթացանք  երաժշտական գործիքներին: Շատ լավ օր էր:

Արփի Հակոբյան

Հոկտեմբերի 24-ին մենք դասարանով եղանք Կոմիտասի թանգարան։ Ես առաջին անգամ էի այնտեղ լինում։ Թանգարանում մենք տեսանք Կոմտասի նկարները,նրա երաժշտական գործիքները՝ դաշնամուրը, շվին․․․ Այնտեղ տեսա Կոմիտասի քանդակը, հայրիկս ինձ ասաց, որ այդ քանդակի հեղինակը իր ընկեր Միսակ Մելքոնյանն է։ Կոմիտասը երգահան է եղել: Նա տատիկ, պապիկներից գրի է առել մոռացված երգերը, գրել շատ երգեր: Ես գիտեմ «Նարոյ, նարոյ»,«Մոկաց Շուկեն», «Կաքավիկը»․․․

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Դավիթ Մեհրաբյան

Այսօր մենք ուսուցչուհուս՝ ընկեր Հռիփսիմեի  և դասընկերներիս հետ գնացինք Կոմիտասի թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր նուրություններ իմացանք Կոմիտասի մասին օրինակ՝ նա ուներ մեծ երգչախումբ, որը բաղկացած էր 300 հոգուց, իմացանք նաև, որ  իր  ընկերը  Կոմիտասին նկարել է մի անգամ  գորգի վրա նստած, իսկ մի անգամ էլ կանգնած՝ գրելիս։ Թանգարանի աշխատաողը հարցեր էր տալիս, իսկ ես պատասխանում էի։

View original post

Այցելություն Կոմիտասի թանգարան

Էմիլ Սողոմոնյանի բլոգ , «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց

Մենք  այսօր  դասարանով     գնացել     էինք    Կոմիտասի      թանգարան։

Այնտեղ     տեսանք    շատ    հետաքրքիքր  բաներ։   Ամենուրեք  Կոմիտասի

նկարներն   էին  ու     նրան   պատկանող  իրերը։  

Տեսանք   նրա  նամակերը,  նկարները,  մեծ   սև   դաշնամուրը,

սրինգները,    որոնցից   մեկը    եղեգից  էր,   մյուսը՝   երկաթից,

երրորդը՝   ծիրրանի   փայտից։    Մենք    իմացանք,  որ   նվագարանները  լինոմ  են 

փողային,   լարային,    հարվածային։ 

Մենք   շատ   լավ   օր  ունեցանք՝   երգեցինք,   զրուցեցինք  և   վերադարձանք   տուն՝   ամբողջ

ճանապարհին  երգելով   Կաքավիկը։

View original post