Հարց ու պատասխան Մայա Իսրայելյանի հետ

Ամանորյա երգերի մեդիափաթեթ

«Զար, Զընգը»

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Ձուն էկեր՝ գետին նախշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Читать далее «Ամանորյա երգերի մեդիափաթեթ»

«Կարդում ենք Խնկոյան»ուսումնական նախագիծ

Նպատակը՝ Առաջին դասարանցիներին ծանոթացնել Ա.Խնկոյանի ստեղծագործություններին, ստեղծել խնկոյանական ստեղծագործությունների մեդիափաթեթ

Տևողությունը՝ նոյեմբերի 25-դեկտեմբերի 4-ը

Խնդիրները`

  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային /դասարանական/ մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում

Читать далее ««Կարդում ենք Խնկոյան»ուսումնական նախագիծ»

Նոյեմբերի 25-29-ի աշխատանքների պլանավորում

Շաբաթվա ուսումնական նախագծերը«Խխունջ»ուսումնական ռադիոյի ստեղծում,«Դասարանը ջերմոց-լաբորատորիա», «Կարդում ենք Խնկոյան»ուսումնական նախագիծ, «Փաթիլ»ուսումնական նախագիծ Читать далее «Նոյեմբերի 25-29-ի աշխատանքների պլանավորում»

Աթաբեկ Խնկոյան«Բկլիկ-ձկնիկ»

Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թող արա.
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչեւ անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին
Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը:

Նոյեմբերի 18-22-ի աշխատակարգ

Շաբաթվա ուսումնական նախագծերը«Խխունջ»ուսումնական ռադիոյի ստեղծում,«Դասարանը ջերմոց-լաբորատորիա»,

Ունկնդրման նյութեր

Կոմիտասյան ունկնդրման փաթեթ

Շաբաթվա հեքիաթներն ու բանաստեղծությունները- Աթաբեկ Խնկոյան «Ծիածան» ,Հովհաննես Թումանյան «Երկինքը փուլ է գալիս», Ռաֆայել Պատկանյան «Կատու»,«Փիսիկ, փիսիկ, չալ պոչիկ»: Читать далее «Նոյեմբերի 18-22-ի աշխատակարգ»