«Անբան Հուռին»ազգային օպերա ուսումնական նախագիծ

Նպատակը- Թումանյանական ստեղծագործության և կոմիտասյան երգերի հիման վրա ստեղծել խաղ-ներկայացում:

Խնդիրներ- Զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ խոսքը

  • Ինքնարտահայտվելու, բարդույթներից ձերբազատվելու հարթակ և հնարավորություն ստեղծել
  • Ծնողներին ներառել ուսումնական պրոցեսում: Ծնողը որպես մասնագետ հանդես է գալիս որպես ուսումնական գործի կազմակերպիչ՝ իր հմտություններն ու կարողությունները փոխանցելով սովորողներին
  • Զարգացնել ստեղծագործական կարողություններն ու հմտությունները

Նախագծի նախապատրաստական փուլ Читать далее ««Անբան Հուռին»ազգային օպերա ուսումնական նախագիծ»

«Հորինելուկ» ընթերցարան. Մաս 3

          nn

                     «Ծիտը , որը այնքան էլ ծիտ չէ»

Լինում  է,  չի  լինում  մի  ծիտ   լինում: Այդ  ծիտը  միակ  ծիտն էր, որ  թռչել չգիտեր: Ու մի օր   ձագուկ ծիտիկը  հարցրեց  մայրիկին.

-Ինչու ՞   բոլոր  ծիտիկները թռչել գիտեն, իսկ ես  չգիտեմ:

-Ձագու՛կս, դու փոքր ես:

— Մայրի՛կ,  ես  փոքր  չեմ: Ինչու ՞  դու թռչել  գիտես, իսկ ես՝ ոչ:

-Լա՛վ,  հերիք  է   խոսենք,  արի՛  քնեք  լա՞վ:

Նրանք քնեցին: Իսկ    առավոտյան   ծիտիկը  թռչել   կարողացավ:

Նարե Սարգսյան

74b028ac-b0df-49d4-a5cd-4789ff81c1c0.png

«Ինչպե՞ս արծիվը դարձավ թռչունների թագավոր»

Կար ժամանակ, երբ թռչունները թագավոր չունեին: Բոլորն իրար հավասար էին՝ ճնճղուկից մինչև արծիվ։ Բոլորը միասին որս էին անում, հավասար կիսում այն և միասին ուտում։ Փոքր թռչունների սնունդը միշտ ավելանում էր, քանի որ այդքանն ուտել չէին կարողանում։ Իսկ մեծերը միշտ սոված էին մնում, քանի որ իրենք մեծ էին և եղածով չէին կշտանում։

Այսպես սկսեցին կռվել: Այդ կռվում արծիվները հաղթեցին, քանի որ նրանք ամենաուժեղն էին: Դրանից հետ  մինչև հիմա թռչուների թագավորն արծիվն է՝ նրանից ուժեղ դեռ չի հայտնվել։

Վահրամ Մարտիրոսյան

nap-5

«Ինչու՞ են նապաստակի ականջները երկար»

Կար մի ժամանակ,երբ նապաստակի ականջները կարճ էին:Նա անտառի ամենավախկոտ կենդանին  էր :Անտառի բոլոր կենդանիներից նա վախենում էր: Նույնիսկ թեթև քամու ձայնից նա դողում էր:Անտառի փերիները որոշեցին,նրա ականջները երկարացնեն,որ նա ավելի լավ լսի և պաշտպանվի վտանգից: Սակայն նա էլի մնում էր անտառի ամենավախկոտ կենդանին:

Տիգրան Մեհրաբյան

 

pic119429822302.png

                 «Քաղաք, որտեղ չի կարելի՝ չի կարելի ասել»

Բարև՛, իմ սիրելի՛ ընկերներ, հիմա կպատմեմ մի քաղաքի մասին, որտեղ ամեն ինչ կարելի է, և այդ քաղաքը կոչվում է Կարելիաքաղաք։ Այստեղ չկա «չի կարելի» արտահայտությունը։ Այստեղի մարդիկ բարի, հոգատար են և հեքիաթի հերոսների են նման։ Այստեղ առանց «չի կարելի»-ի հասկանում են՝ ինչն է վատ արարք է կամ վատ բան։ Օրինակ՝ մեր դպրոցում զանգ չկա, բայց մենք գիտենք՝ երբ է ընդմիջման ժամը, երբ է սկսվում առավոտյան պարապմունքը։ Այ՜, մենք էլ սովորում ենք «կարելիների» դպրոցում։

                                                                                                   Նարե Արղության

d5b4d5a1d5b4d5a1-1

                          «Ես էլ պատմեմ, դու զարմանաս»

Լինում է , չի լինում մի շուն է լինում: Այդ շունը սիրում էր մարդկանց զարմացնել: Մի օր նա հանդիպեց մլավան կատվին:

-Ա՛յ կատու, գիտե՞ս մեկ օրը 24 ժամ է:
-Ո՛չ , ես չգիտեի:

Երկար քայլելուց հետո նա հանդիպեց մի աղջկա:

-Քույրի՛կ, դու կարո՞ղ ես մեկ ոտքի վրա թռվթալ:

-Այո՛, հիմա էլ ես  պատմեմ դու զարմանաս: Գիտե՞ս, որ ջայլամի աչքը ավելի մեծ է քան իր ուղեղ:

              Ռոզի Մովսիսյան

d58ed5a5d680d5bbd5a1d5afd5a5d5bf

        «Ի՞նչ պատահեց, երբ վերջակետը փախավ հեքիաթից»

Լինում է, չի լինում մի  տղա է լինում: Անունն  էլ Էմիլ:  Նա   ութ տարեկան է լինում:

էմիլը  սովորում է երրորդ  դասարանում, գիտի կարդալ,  գրել և հաշվել, մի քիչ էլ նկարել:

Բայց նրա ամենասիրելի զբաղմունքը վերջակետի մասին մոռանալն է լինում:  Ասենք, օրինակ  Էմիլը    կկատարի տնային առաջադրանքները և չի դնի վերջակետերը:

Դե չի սիրում նա վերջակետերը, ի՞նչ անենք: Խեղճ Էմիլի մայրիկը չգիտի, թե  ինչ անի Էմիլի հետ, որ նա չմոռանա վերջակետի մասին: Էլ խնդրում է,  էլ բարկանում է, բայց ոչինչ չի օգնում:

Մի օր Էմիլը երազ է տեսնում: Երազում նրան հյուր է գալիս իր մոռացված ընկեր Վերջակետը և տխուր հարցնում է Էմիլին.

-Բարև, սիրելի՛ Էմիլ: Ես մի հարց ունեմ քեզ տալու:  Ինչո՞ւ ես միշտ մոռանում իմ մասին: Ա՛խր ես շատ կարևոր կետադրական նշան եմ:  Արի ես քեզ մի հեքիաթ պատմեմ:

Լինում է, չի լինում  մի Արջ է լինում: Այդ արջը մոռանում է դնել նախադասության վերջում վերջակետը: Մի օր նրան կանչում են աշխատանքի և ասում են, որ   նա շատ սխալներ է  անում և   հեռացված է աշխատանքից:

Արջը տխրում է  և գնում է տուն, հետո Արջ մայրիկը հարցնում է:

-Ի՞նչ է եղե,լ սիրելիս:

-Ես հեռացված եմ աշխատանքից, մայրիկ:

-Վա՛յ,  շատ ափսոս: Ինչո՞ւ:

-Որովհետև ես մոռանում եմ դնել վերջակետը:

-Բա որ ասում եմ հիշի վերջակետի մասին:

— Բայց ես շատ անգամ փորձել եմ, չի ստացվում:

-Արի ես քեզ մի գաղտնիք ասեմ, ու դու երբեք չես մոռանա վերջակետի մասին……………………

Հանկարծ  Էմիլը արթնացավ ու հասակացավ, որ գաղտնիքը չիմացավ:  Վերջակետը բռնեց ու փախավ հեքիաթից, իսկ հեքիաթը անավարտ, կիսատ մնաց:

Ու այդ օրվանից  սկսած Էմիլը  էլ երբեք չմոռացավ  իր ընկերոջ՝ Վերջակետի մասին:

Էմիլ Սողոմոնյան

sketch-1559064248547

«Ի՞նչ կլիներ, եթե մեր քաղաքը

պաղպաղակից լիներ»

Եթե մեր քաղաքը լիներ պաղպաղակից, բոլոր երեխաները կուտեին ամեն ինչ, տներ, հեռուստացույց, խաղալիք և այլն։ Իսկ ջրի տեղը կլիներ կաթից ։ Ես օրինակ ամեն ինչ կուտեի։ Որովհետև շատ եմ ուզում, որ մեր քաղաքը պաղպաղակից լինի։

               Ժորա Մուրադյան

img_0372

«Ի՞նչ կլիներ, եթե մեծերը դպրոց գնային»

Եթե մեծերը գնային դպրոց՝ դպրոցը նման կլիներ մկների ժողովի, քանի որ մեծերը  ունեն իրենց կարծիքը և չեն լսի ուսուցչին և դասը կվերածվի քաոսի: Իմ կարծիքով  ավելի լավ կլիներ մեծերը աշխատեին:

Հայկ Ներսեսյան

«Հորինելուկ» ընթերցարան. Մաս 2

Ձնծաղիկը , որը կորցրել էր  գարնան ճանապարհը

Լինում է-չի լինում մի Ձնծաղիկ է լինում:Նա`գեղեցիկ է,անուշիկ է,քնքուշ է,առաջին ծաղիկն է,չի ծակում:Այդ Ձնծաղիկը շատ էր սիրում գարունը:Մի օր նա կորցնում էր գարնան ճանապարհը: Նա շատ անհանգստացավ երբ կորցրեց ճանապարհը: Ձնծաղիկը իրեն չկարողացավ զսպել և լաց եղավ:Նա անբողջ անտառով մեկ շրջեց և չգթավ ճանապարհը:Նա հանդիպեց քամուն և հարցրեց ճանապարհ: Քամին չգիտեր ճանապարհը ու ուրիշ ճանապարհ ասաց:Եվ Ձնծաղիկը գնաց այդ ճանապարհով:Ձնծաղիկը գնաց-գնաց և հասկացավ ,որ Քամին սխալ էր ասել ճանապարհը:Այնտեղ ուրիշ ճանապարհ էլ կար:Նա գնաց այդ ճանապարհով:Եվ հանդիպեց գարնանը:Իսկ Քամին հասկացավ ,որ Ձնծաղիկը շաոտ խելացի է:

  Նարե Հովհաննիսյան

morekh-1

         Դժբախտ մորեխը

Լինում է , չի լինում մի տղա է լինում, անունը՝Արթուր, այսինքն ես։ Ես շատ եմ սիրում բռնել մորեխներ, մողեսներ և գորտեր։Արդեն մի տարի էր, որ ես նրանց չէի հանդիպել։Մի օր դպրոցից տուն վերադառնալուց ես տեսա նստարանին նստած մի չաղ պապիկ։ Նա ցմփոր կրիայի նման տաքանում էր արևի տակ,իսկ ես զարմացած նայում էի նրա փորին։Հանկարծ մի հսկա մորեխ թռավ նրա փորին։Մորեխն էլ էր զարմացած նայում պապիկի կլոր թշերին։Ես բացականչեցի.« Ուռ՜ա, մորեեեխ» և հաղթող հերոսի պես հարձակվեցի պապիկի փորի վրա։Նա վեր թռավ վախեցած, իսկ ես համոզեցի որ կշարժվի և ինչքան ուժ ունեի հարվածեցի այդ մեծ փորին ու բռնեցի դժբախտ մորեխին։Հետո 2 օր նրան պահեցի, և իմ տված ցորենը և խոտերը չուտելուց հետո հայրիկիս և քրոջս հետ բաց թողեցի նրան, աջ թաթը սեղմեցի և հրաժեշտ տվեցի։ Նա վերադարձավ իր բալիկների նոր, իսկ ես ՝ վերջապես իմ դասերին։

   Արթուր Աղաբեկյան

 

«Արագիլը , որը կորցրել էր դեպի տուն տանող ճանապարհը »

Կար չկար մի  արագիլ կար, որն ամեն օր իր ընկերների հետ տնից հեռու էր գնում: Մի  օր նա գնաց իր ընկերների հետ Եգիպտոս: Նա  չգիտեր Եգիպտոսի ճանապարհը: Այս արագիլն ընդամենը իր ընկերների ետևից էր գնում: Նա գնաց Եգիպտոս և մոլորվեց: Արագիլը շատ էր ուզում  վերադառնալ իր տուն: Նա գնում էր անծանոթ ճանապարհներով  և  տեսավ մի նապաստակի: Այդ նապաստակը արագիլին հյուրասիրեց, հետո իմացավ, թե ինչ է պատահել նրան և որոշեց օգնել: Նապաստակն  արագիլին սովորեցրեց օգտվել քարտեզից : Նա վերցրեց քարտեզը և գնաց: Հանկարծ ճանապարհին արագիլը տեսավ  ծնողներին, որոնք նրան տուն վերադարձրին:

Գոռ Ղազարյան

d5b0d5a5d684d5abd5a1d5a9

                        «Մի բան պատմեմ , չասեք՝ սուտ է » 

Մի անգամ ես մի այնպիսի երկիր էի գնացել, որ ոչ ոք դեռ չէր գնացել: Այդ երկրի անունն էր Քաղցրարան: Այնտեղ ամեն ինչ քաղցրավենիքից էր պատրաստված՝ աթոռները, տները, կենդանիները և նույնիսկ մարդիկ: Ես շատ էի զարմացել, որ տեսա այդ երկիրը: Այնտեղ շա՜տ հետաքրքիր էր, մանավանդ, որ գետերն ու ջրերը տաք շոկոլադից էին: Իսկ նավակները շաքարաքլորից: Քաղցրարանի տները դոնդողից էին պատրաստված: Ով դիպչում էր պատերին տները շարժվում էին, իսկ տան բնակիչները ստիպված էին վազել դուրս՝ մինչև տները կդադարեին ցնցվել: Ծառերը այնտեղ մեղրից էին, իսկ տերևների տեղը կոնֆետներ էին աճում:  Այնտեղ շատ լավ էր: Ինձ շատ դուր եկավ: Դրա համար ես ոչ ոքի չեմ պատմում Քաղցրարանի մասին, որ տեղը չիմանան ու չուտեն իմ սիրած քաղաք Քաղցրարանը:

Սոմա Հովհաննիսյան

img_1910

   Ձնծաղիկը , որը կորցրել էր գարնան ճանապարհը

Լինում է, չի լինում մի Ձնծաղիկ է լինում:Նա`գեղեցիկ է,անուշիկ է,քնքուշ է,առաջին ծաղիկն է,չի ծակում:Այդ Ձնծաղիկը շատ էր սիրում գարունը:Մի օր նա կորցնում էր գարնան ճանապարհը: Նա շատ անհանգստացավ երբ կորցրեց ճանապարհը: Ձնծաղիկը իրեն չկարողացավ զսպել և լաց եղավ:Նա անբողջ անտառով մեկ շրջեց և չգթավ ճանապարհը:Նա հանդիպեց քամուն և հարցրեց ճանապարհ: Քամին չգիտեր ճանապարհը ու ուրիշ ճանապարհ ասաց:Եվ Ձնծաղիկը գնաց այդ ճանապարհով:Ձնծաղիկը գնաց-գնաց և հասկացավ ,որ Քամին սխալ էր ասել ճանապարհը:Այնտեղ ուրիշ ճանապարհ էլ կար:Նա գնաց այդ ճանապարհով:Եվ հանդիպեց գարնանը:Իսկ Քամին հասկացավ ,որ Ձնծաղիկը շաոտ խելացի է:

   Կարապետ Գյուլնազարյան

d580d5b6d5a1d680d5a1d5a3d5a5d5bf-d5afd5a1d5bad5abd5afd5a8

   Հնարագետ կապիկը

Մի ընտանիքում երեք տարեկան կապիկ էր ապրում ՝ անունը Դուդու։Տան անդամները շատ էին սիրում նրան ։Մի օր էլ պարզվեց , որ Դուդուն տան անդամներից գաղտնի փող էր վերցնում և այդ փողով միրգ էր գնում ։Բայց երբ հայրիկն ու մայրիկն իմացան,որ իրենց մոտի փողերնվերջանում է նրանք դեմ չեին նրանք էլ սկսեցին միրգ և բանջարեղեն գնել բայց ամենաշատը Դուդուի և նրանց սիրած միրգը բանանը:Եվ երբ նրանց մոտի փողերը վերջացան նրանք գնացին իրենց տատիկի տուն և նրանք որոշել էին,որ պետքե հաց չուտեն բայց երբ նրանք տեսան բանանը ուղակի խենթանում էին և հարցակվում էին վրան:

 Եվա Անթառանյան

«Հորինելուկ» ընթերցարան

d4b4d5a1d5b6d5a4d5a1d5b2d5a1d5b7d5a1d680d5aa-d5afd680d5abd5a1d5b5d5ab-d687-d5aed5b8d682d5b5d5ac-d5add5a5d681d5a3d5a5d5bfd5abd5b6d5a8

Դանդաղաշարժ կրիան և ծույլ խեցգետը

Լինում է, չի լինում  մի դանդաղաշարժ կրիա է լինում, որն ունենում է իրենից ավելի ծույլ մի հարևան խեցգետին: Կրիան այնքան դանդաղշարժ է լինում, որ ամբողջ օրվա ընթացքում չի հասցնում ոչ մի գործ, իսկ  նրա հարևան խեցգետինը այնքան ծույլ է լինում, որ անգամ տեղից չի շարժվում: Այդպես էլ աննպատակ անց են կենում նրանց օրերը: Այս պատմությունից պետք է եզրակացնել, որ ծուլությունը և դանդաղաշարժությունը ոչ մի լավ բանի չի բերի:

 Դավիթ Միքայելյանց

 

                                                           Ժպտացող վագրը

Լինում է, չի լինում մի վագր: Էս վագրը շատ տխուր է լինում։ Եվ մի օր նրան հանդիպում է մի սիրուն աղջիկ։ Երբ աղջիկն ու վագրը հանդիպում են, աղջիկը նկատում է վագրի տխրությունը, մտածում է, որ վագրը տխուր է նրանից, որ կեր չի գտնում։Որոշում է նրան կերակրել: Կերը տեսնելով՝  վագրը ուրախանում է և  սկսում  է  ժպտալ։ Այդ օրվանից վագրն ու աղջիկն անբաժան ընկերներ են: Միասին քայլում են փողոցներով, պաղպաղակ ուտում և ժպտում բոլոր անցորդներին:

Սոֆի Ուլիխանյան

molo molo                                         

                                                  Ամենա-ամենա մոլորակը

Կար-չկար մի գեղեցիկ աղջիկ կար: Նրա անունը Եվա էր:  Նա շատ հետաքրքրասեր  աղջիկ էր: Միշտ երազում էր տեսնել տիեզերքի  ամենա-ամենա զարմանալի մոլորակը:
Մի անգամ, գիշերը, երբ նայում էր աստղերին, նա խնդրեց լուսինին, որ իրեն տանի այլ  մոլորակ՝ ամենազարմանալի մոլորակը:
Եվան աչքերը փակեց, հաշվեց մինչև տասը, արագ պտույտ արեց և թռավ տիեզերք: Նա շրջում էր մոլորակներով մեկ  և ուզում էր հասկանալ, ո՞րն է ամենազարմանալի մոլորակը: Նա շրջեց և գտավ մի մոլորակ,  այդ մոլորակը ամբողջովին  կանաչապատ էր: Այնտեղ շատ երեխաներ կային,  մի մասը  երեխաներից   լողում էր, մյուս մասը՝  հեծանիվ վարում, և   մի քանիսն էլ՝ աշխատում էին համակարգիչներով, իսկ մեծերը  շատ բարի և խելացի մարդիկ էին : Եվան շատ էր ուզում հասկանալ, թե ո՞ր մոլորակում է հայտնվել, որտե՞ղ է ինքը, ինչո՞ւ են այդքան շատ երեխաներ: Շրջելով նա տեսավ մի վահանակ, որի վրա մեծ տառերով  գրված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:  Նա շատ ուրախացավ  և  գնաց   իր ընկերների մոտ,  իր ամենա-ամենա մոլորակում:

   Եվա Խաչատրյան

d5afd5b5d5b0d5b5d5afd5ac

        «Ի՞նչ կլիներ, եթե ես անտեսանելի լինեի»

Ես Նորիկ եմ: Այսօր  ես ձեզ կպատմեմ իմ պատմությունը: «Ի՞նչ կլիներ,եթե ես անտեսանելի լինեի»: Ես կլինեի խաղաղ, ազատ, անհոգ: Չէի մտածի, որ պետք է դաս անել, գնալ կառատեի, հայրիկիս օգնել: Եթե ես անտեսնաելի լինեի, ես մարդկանց կօգնեի, կմտնեի նրանց սրտերը, կտեսնեի ինչի՞ց են նրանք ուրախանում, ինչի՞ց են տխրում, ի՞նչ են սիրում , ինչը՝ ոչ: Մի կողմից էլ մարդկանց կխանգարեի, չարաճճի կլինեի, անդադար կծիծաղեի: Բայց որ մի փոքր մտածում եմ  անտեսանելի լինելը այդքան էլ լավ չէ, քանի որ մարդիկ չէի տեսնի իմ բարի գործերը, իմ լավ արարքները, իմ դասերը, իմ պարապմունքները, իմ ժպիտը, իմ գեղեցիկ աչքերը, իմ սերը ծնողներիս հանդեպ, իմ լավն ու վատը, իմ մանկությունը: Մի խոսքով, եղեք այնպիսին ինչպիսին որ կաք: Վայելեք կյանքի բոլոր բարիքները, մի քիչ էլ խենթ եղեք ինձ պես: Սիրում եմ ձեզ շատ:

        Նորիկ Գաբրիելյան

img_20190528_141422326322409

Ծիծաղելի մարդկանց քաղաքը

Լինում է, չի լինում մի քաղաք է լինում։ Այնտեղ շատ ուրախ էր անցնում օրը, որովհետև ծիծաղելի բաներ էին կատարվում։ Շնիկերը հավերի ձայն էին հանում, կատուները թռչում էին թռչունների պես, ծիտիկները մուկ էին բռնում։ Մարդիկ ամառվա շոգին վերարկույով էին։ Իսկ շենքերը շատ տարբեր ուրախ գույներով էին ներկված՝ վարդագույն, երկնագույն։ Ձրվեժից ջրի տեղը օճառի հեղուկ էր հոսում։ Այդ պատճառով ամբողջ քաղաքում պղպճակներեր էիր օդում։

Անի Կարապետյան 

untitled

   Կատուների թագավոր մուկը

Լինում է, չի լինում մի կատուների թագավոր մուկ է լինում։ Նրա անունը Մուկ թագավոր է լինում։ Այդ մուկի մասին բոլոր կատուները գիտեին և նրանից շատ էին վախենում, քանի որ նա շատ դաժան և խիստ թագավոր էր։ Կատուները ժողով են անում և որոշում են թագավորությունից հեռանալ, բայց Մուկ թագավորը իմանում է այդ մասին և  հայտնում է իր մուկ զինվորներին /ի միջիայլոց նրանք շատ ուժեղ, հաղթանդամ մկներ էին/ որ չթողեն կատուներին  դուրս գան թագավորությունից ։Անցնում են օրեր կատուները վերջապես փախնում են  թագավորությունից ու մկները չեն կարողանում նրաց բռնել։ Կատուները փրկվում են։

Դավիթ Մեհրաբյան

 Բարկացած կացնի արկածները

Կար-չկար մի կացին կար: Նա շատ աշխատասեր էր: Ամբողջ օրը աշխատում էր. փայտ էր կոտրում, շիվեր կտրում, իսկ երեկոյան հոգնած քաշվում էր մի անկյուն ու մտածում հաջորդ օրվա գործերի մասին: Բայց մի անգամ ահա թե ինչ պատահեց: Գեղամ պապը բակի մանր-մունր փայտերը այրելիս կացինը մոռացել էր այրվող փայտերի տակ: Տատիկը, նկատելով շիկացած կացնի ծայրը, փորձեց բռնել, բայց ցավից ճչաց ու ցած գցեց: Գեղամ պապը, լսելով ճչոցը, վազեց օգնության, բայց նա էլ չկարողացավ կրակի միջից հանել այրվող կացինը: Կամաց-կամաց կրակի շուրջը հավաքվում էին մարդիկ և փորձում հանել կացինը կրակի միջից: Բայց բոլորն էլ, այրելով ձեռքերը, հեռու էին փախչում: Կացինը բարկացել էր: Նա վիրավորված էր իրեն անուշադրության մատնելու համար. չէ՞ որ նա տան կարևոր անդամներից էր:

Նարեկ Բեզիրգանյան

 

Ծնողական սեմինար-հավաք

Հարգելի ծնող, մայիսի 30-ին` հինգշաբթի, ժամը՝ 14.30ին, Արևելյան դպրոցում ծնողական սեմինար-հավաք է: 

Օրակարգում՝

Ուսումնական նախագիծ«Համբարձումն Ապարանում»

 

Նպատակը— Սովորողներին ծանոթացնել ազգային ծեսերին և տոներին:

Խնդիրներ

  • Համբարձման ծեսի միջոցով զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողությունը, հարստացնել գիտելիքները ազգային ծեսի, ավանդույթների մասին:
  • Զարգացնել ինքնուրույն և խմբային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
  • Ընտանիքին դարձնել ծեսի մասնակից:
  • Ապարանի ջրամբարով քայլարշավ դեպի 5-րդ դարի Թուխ Մանուկ եկեղեցի և Սուրբ Վարդան մատուռ
  • Հոգևոր երգերի կատարում
  • Համատեղ աշխատանք Էկոհայրենագետների ջոկատի հետ

Մանակիցներ-Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ Читать далее «Ուսումնական նախագիծ«Համբարձումն Ապարանում»»

Մուտքի ճամբար՝ հունիսի17-21

Ծրագրիր

Հունիսի 17
Ընդհանուր պարապմունք

  • Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»1st class
  • Երգեր ՝ «Արև, արև, եկ եկ», «Եղնիկ», «Ձիուկ»
  • Բանաստեղծության ուսուցում՝  «Փիսոն»

Читать далее «Մուտքի ճամբար՝ հունիսի17-21»

Մայիսի 27-ից հունիսի 7 ուսումնական ճամբար.նախագծեր,պլանավորում

Ուսումնական նախագծեր-«Բլոգ TV»ուսումնական նախագիծ, «Համբարձման ծեսն Ապարանում» ուսումնական նախագիծ,«Անբան Հուռին»ազգային օպերա ուսումնական  նախագիծ

Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝

  • «Երևան իմ բնակավայր» նախագծով թափառումներ, հարսանեկան,ծիսական ֆլեշմոբեր, «Բլոգ TV»-ի ռեպորտաժների ստեղծում  Երևանի այգիներում
  • Վարպետության դաս տիկնագործի արվեստանոցում: Տիկնիկային թատրոնը կուլիսներից այն կողմ:
  • «Համբարձման ծեսն Ապարանում», Այցելություն Ապարանի ջրամբար,ծաղկահավաք

Читать далее «Մայիսի 27-ից հունիսի 7 ուսումնական ճամբար.նախագծեր,պլանավորում»

Մայիսյան ստեղծագործական հավաքի ամփոփում

Ռադիոնյութեր

Ներկայացնում է  «Երրորդ դասարանցիների ռադիոն» 

Բլոգավարության վարպետության դասեր.

Կլոր սեղաններ

Բլոգավարությունը կրտսեր դպրոցում. «Բլոգ TV» ուսումնական նախագիծ

Մասնակից սովորողների արձագանքները՝ 

Ռադիոխմբագրոթյունները կրտսեր դպրոցում, ռադիոն  ուսումնական գործիք՝  «Երրորդ դասարանցիների ռադի» ուսումնական նախագիծ