Ծիսական խոհանոց ուսումնական նախագիծ

my_photo_collage-116

20191030_093918

Նպատակը- Սովորողներին ծանոթացնել ազգային ծիսական խոհանոցին, ավանդույթներին: Ուսումնական ճամփորդությունների միջոցով առաջին դասարանցիների ընտանիքի անդամներին ծանոթացնել, ներառել և անմիջական մասնակիցը դարձնել հեղինակային կրթական ծրագրերի ստեղծմանն,իրականացմանն ու տարածմանը:Կրթահամալիրի 30 ամյակին ընդառաջ նախատեսում ենք սեփական ձեռքերով ստեղծված ուտեստների ցուցահանդես։ Читать далее «Ծիսական խոհանոց ուսումնական նախագիծ»

«Ուսումնական աշուն» նախագիծ

Նպատակը՝ հեռավար ուսուցման կազմակերպում ու իրականացում:

Խնդիրները՝ մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում, ստեղծագործական մտածողության, բանավոր խոսքի զարգացում, ուսումնական գործընթացին ընտանիքի մասնակցության ապահովում, շրջակա միջավայրի ճանաչում:

Կազմակերպումը` Սովորողները իրենց էլեկտրոնային փոստին ստանում են նախագծային առաջադրանքները ու ծնողների մասնակցությամբ իրականացնում են դրանք: Արդյունքները էլեկտրոնային փոստով ուղարկվում են, որոնք էլ հրապարակվում են բլոգում:

Թեմաները՝

Աշնանային ֆոտոպլեներ

Սովորողը ֆոտոխցիկով լուսանկարում է քաղաքի, գյուղի, բակի, թաղի աշնանային տեսարաններ (տասից տասնհինգ լուսանկար):

Իմ սիրելի հեքիաթը

Տրված հեքիաթներից սովորողն ընտրում է իր ամենասիրելի հեքիաթը ու ներկայացնում է աուդիո կամ վիդեո տարբերակով: Բերանացի պատումն ու խաղը տեսագրում կամ ձայնագրում են ծնողները:

Առաջարկվող ստեղծագործություններն  են՝

  • Հ. Թումանյան «Անհաղթ աքլորը»
    Հ. Թումանյան «Ճամփորդները»
    Հ. Թումանյան «Ծիտը»
  • Հ. Թումանյանի  «Էս էն տունն է»

Читать далее ««Ուսումնական աշուն» նախագիծ»