Ուսումնական նախագիծ«Համբարձումն Ապարանում»

 

Նպատակը— Սովորողներին ծանոթացնել ազգային ծեսերին և տոներին:

Խնդիրներ

  • Համբարձման ծեսի միջոցով զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողությունը, հարստացնել գիտելիքները ազգային ծեսի, ավանդույթների մասին:
  • Զարգացնել ինքնուրույն և խմբային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
  • Ընտանիքին դարձնել ծեսի մասնակից:
  • Ապարանի ջրամբարով քայլարշավ դեպի 5-րդ դարի Թուխ Մանուկ եկեղեցի և Սուրբ Վարդան մատուռ
  • Հոգևոր երգերի կատարում
  • Համատեղ աշխատանք Էկոհայրենագետների ջոկատի հետ

Մանակիցներ-Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ

Իրականացման ժամկետները՝ մայիսի 31

Քարտեզը՝

Ծիսական երգեր

Ուսումնական կարաոկեներ

Հոգևոր  երգեր

Հայր մեր

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

 Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան :

Առաւօտ լուսոյ

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա:
Բղխումն ի Հօրէ, բղխեա ի հոգւոյս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դաւանողիս բաց, դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն, եղելոց խնամող, եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, օգնել. զարթո զթմրեալս, զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր:

 

Նախապատրաստական փուլ

Համացանցից, հանրագիտարաններից, մեծերից ծեսի վերաբերյալ տեղեկություն հավաքել:

Ծեսին վերաբորող ուսումնական նյութեր, ֆիլմեր դիտել, քննարկել, թե ով ի՞նչ գիտի ծեսի մասին:

Անհատական բլոգում ստեղծել համբարձման ծեսին վերաբերող նյութեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր:

Ծեսին վերաբերող երգեր, պարերգեր սովորել: Սովորածը փորձել փոխանցել այլոց՝ տան անդամներին, ընկերներին և այլն:

Այն տեղանքի մասին , որտեղ նախապատրաստվում է իրականացնել ծեսը տեղեկատվություն հավաքել, գծեր Երևանից դեպի տվյալ վայրը տանող ճանապարհի քարտեզը:

Մայրենի

Առաջադրանք 1

Ծեսին վերաբերող ընթերցանության նյութ

Առաջադրանք 2

Համացանցից, հանրագիտարաններից, մեծերից ծեսի վերաբերյալ տեղեկություն հավաքի՛ր դարձնելով «Երկրորդ դասարանցիների ռադիոյի» ռադիոնյութ կամ ֆիլմ:

Մաթեմատիկա

Առաջադրանք

Համբարձման ծեսի վերաբերյալ խնդիրներ կազմի՛ր, տեղադրի՛ր քո անհատական բլոգում:

Տեխնելոգիա- Ծաղկամոր տիկնիկի, ծաղկեպսակների պատրաստում

Մարմնակրթություն- Ազգային խաղերի ուսուցում

Պուտ-պուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին:
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: 

Խաշիլ ճաշ

Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում:  Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:

_Ու±մ համար:

_Իմ ճտերի:

_Կտա՞ս իմ ճտերին:

_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Երգ

Ծիսական երգերի փաթեթ

Ծեսին վերաբորող ուսումնական նյութեր.

Համբարձման ծեսը Արայի լեռում

Վիճակի տիկնիկ

Համբարձումը Գյումրիում

Նախագծի ամփոփում

Սովորողների լուսաբանումը

Համբարձման ծեսն Ապարանի ջրամբարում

Ուսումնական նախագիծ«Համբարձումն Ապարանում»: Один комментарий

Оставьте комментарий