«Հորինելուկ» ընթերցարան

d4b4d5a1d5b6d5a4d5a1d5b2d5a1d5b7d5a1d680d5aa-d5afd680d5abd5a1d5b5d5ab-d687-d5aed5b8d682d5b5d5ac-d5add5a5d681d5a3d5a5d5bfd5abd5b6d5a8

Դանդաղաշարժ կրիան և ծույլ խեցգետը

Լինում է, չի լինում  մի դանդաղաշարժ կրիա է լինում, որն ունենում է իրենից ավելի ծույլ մի հարևան խեցգետին: Կրիան այնքան դանդաղշարժ է լինում, որ ամբողջ օրվա ընթացքում չի հասցնում ոչ մի գործ, իսկ  նրա հարևան խեցգետինը այնքան ծույլ է լինում, որ անգամ տեղից չի շարժվում: Այդպես էլ աննպատակ անց են կենում նրանց օրերը: Այս պատմությունից պետք է եզրակացնել, որ ծուլությունը և դանդաղաշարժությունը ոչ մի լավ բանի չի բերի:

 Դավիթ Միքայելյանց

 

                                                           Ժպտացող վագրը

Լինում է, չի լինում մի վագր: Էս վագրը շատ տխուր է լինում։ Եվ մի օր նրան հանդիպում է մի սիրուն աղջիկ։ Երբ աղջիկն ու վագրը հանդիպում են, աղջիկը նկատում է վագրի տխրությունը, մտածում է, որ վագրը տխուր է նրանից, որ կեր չի գտնում։Որոշում է նրան կերակրել: Կերը տեսնելով՝  վագրը ուրախանում է և  սկսում  է  ժպտալ։ Այդ օրվանից վագրն ու աղջիկն անբաժան ընկերներ են: Միասին քայլում են փողոցներով, պաղպաղակ ուտում և ժպտում բոլոր անցորդներին:

Սոֆի Ուլիխանյան

molo molo                                         

                                                  Ամենա-ամենա մոլորակը

Կար-չկար մի գեղեցիկ աղջիկ կար: Նրա անունը Եվա էր:  Նա շատ հետաքրքրասեր  աղջիկ էր: Միշտ երազում էր տեսնել տիեզերքի  ամենա-ամենա զարմանալի մոլորակը:
Մի անգամ, գիշերը, երբ նայում էր աստղերին, նա խնդրեց լուսինին, որ իրեն տանի այլ  մոլորակ՝ ամենազարմանալի մոլորակը:
Եվան աչքերը փակեց, հաշվեց մինչև տասը, արագ պտույտ արեց և թռավ տիեզերք: Նա շրջում էր մոլորակներով մեկ  և ուզում էր հասկանալ, ո՞րն է ամենազարմանալի մոլորակը: Նա շրջեց և գտավ մի մոլորակ,  այդ մոլորակը ամբողջովին  կանաչապատ էր: Այնտեղ շատ երեխաներ կային,  մի մասը  երեխաներից   լողում էր, մյուս մասը՝  հեծանիվ վարում, և   մի քանիսն էլ՝ աշխատում էին համակարգիչներով, իսկ մեծերը  շատ բարի և խելացի մարդիկ էին : Եվան շատ էր ուզում հասկանալ, թե ո՞ր մոլորակում է հայտնվել, որտե՞ղ է ինքը, ինչո՞ւ են այդքան շատ երեխաներ: Շրջելով նա տեսավ մի վահանակ, որի վրա մեծ տառերով  գրված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:  Նա շատ ուրախացավ  և  գնաց   իր ընկերների մոտ,  իր ամենա-ամենա մոլորակում:

   Եվա Խաչատրյան

d5afd5b5d5b0d5b5d5afd5ac

        «Ի՞նչ կլիներ, եթե ես անտեսանելի լինեի»

Ես Նորիկ եմ: Այսօր  ես ձեզ կպատմեմ իմ պատմությունը: «Ի՞նչ կլիներ,եթե ես անտեսանելի լինեի»: Ես կլինեի խաղաղ, ազատ, անհոգ: Չէի մտածի, որ պետք է դաս անել, գնալ կառատեի, հայրիկիս օգնել: Եթե ես անտեսնաելի լինեի, ես մարդկանց կօգնեի, կմտնեի նրանց սրտերը, կտեսնեի ինչի՞ց են նրանք ուրախանում, ինչի՞ց են տխրում, ի՞նչ են սիրում , ինչը՝ ոչ: Մի կողմից էլ մարդկանց կխանգարեի, չարաճճի կլինեի, անդադար կծիծաղեի: Բայց որ մի փոքր մտածում եմ  անտեսանելի լինելը այդքան էլ լավ չէ, քանի որ մարդիկ չէի տեսնի իմ բարի գործերը, իմ լավ արարքները, իմ դասերը, իմ պարապմունքները, իմ ժպիտը, իմ գեղեցիկ աչքերը, իմ սերը ծնողներիս հանդեպ, իմ լավն ու վատը, իմ մանկությունը: Մի խոսքով, եղեք այնպիսին ինչպիսին որ կաք: Վայելեք կյանքի բոլոր բարիքները, մի քիչ էլ խենթ եղեք ինձ պես: Սիրում եմ ձեզ շատ:

        Նորիկ Գաբրիելյան

img_20190528_141422326322409

Ծիծաղելի մարդկանց քաղաքը

Լինում է, չի լինում մի քաղաք է լինում։ Այնտեղ շատ ուրախ էր անցնում օրը, որովհետև ծիծաղելի բաներ էին կատարվում։ Շնիկերը հավերի ձայն էին հանում, կատուները թռչում էին թռչունների պես, ծիտիկները մուկ էին բռնում։ Մարդիկ ամառվա շոգին վերարկույով էին։ Իսկ շենքերը շատ տարբեր ուրախ գույներով էին ներկված՝ վարդագույն, երկնագույն։ Ձրվեժից ջրի տեղը օճառի հեղուկ էր հոսում։ Այդ պատճառով ամբողջ քաղաքում պղպճակներեր էիր օդում։

Անի Կարապետյան 

untitled

   Կատուների թագավոր մուկը

Լինում է, չի լինում մի կատուների թագավոր մուկ է լինում։ Նրա անունը Մուկ թագավոր է լինում։ Այդ մուկի մասին բոլոր կատուները գիտեին և նրանից շատ էին վախենում, քանի որ նա շատ դաժան և խիստ թագավոր էր։ Կատուները ժողով են անում և որոշում են թագավորությունից հեռանալ, բայց Մուկ թագավորը իմանում է այդ մասին և  հայտնում է իր մուկ զինվորներին /ի միջիայլոց նրանք շատ ուժեղ, հաղթանդամ մկներ էին/ որ չթողեն կատուներին  դուրս գան թագավորությունից ։Անցնում են օրեր կատուները վերջապես փախնում են  թագավորությունից ու մկները չեն կարողանում նրաց բռնել։ Կատուները փրկվում են։

Դավիթ Մեհրաբյան

 Բարկացած կացնի արկածները

Կար-չկար մի կացին կար: Նա շատ աշխատասեր էր: Ամբողջ օրը աշխատում էր. փայտ էր կոտրում, շիվեր կտրում, իսկ երեկոյան հոգնած քաշվում էր մի անկյուն ու մտածում հաջորդ օրվա գործերի մասին: Բայց մի անգամ ահա թե ինչ պատահեց: Գեղամ պապը բակի մանր-մունր փայտերը այրելիս կացինը մոռացել էր այրվող փայտերի տակ: Տատիկը, նկատելով շիկացած կացնի ծայրը, փորձեց բռնել, բայց ցավից ճչաց ու ցած գցեց: Գեղամ պապը, լսելով ճչոցը, վազեց օգնության, բայց նա էլ չկարողացավ կրակի միջից հանել այրվող կացինը: Կամաց-կամաց կրակի շուրջը հավաքվում էին մարդիկ և փորձում հանել կացինը կրակի միջից: Բայց բոլորն էլ, այրելով ձեռքերը, հեռու էին փախչում: Կացինը բարկացել էր: Նա վիրավորված էր իրեն անուշադրության մատնելու համար. չէ՞ որ նա տան կարևոր անդամներից էր:

Նարեկ Բեզիրգանյան