Դիրքորոշում և արժեք

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ

Մոդուլը։ Թեմա 1,
Մասնակիցների հաշվառման մատյան․ 4-րդ խումբ
Հետազոտական աշխատանք

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»

Գլուխ 1

Շրջանակի նախապատմությունը

Հարց 1

Ինչու՞ է վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն դարձվում կրթությանը։

Պատասխան

Վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն դարձվում կրթությանը,քանի որ այն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման և պաշտպանության գործիք է համարվում:

Տնտեսական և քաղաքական ճգնաժամի ժամանակ է՛լ ավելի ակնհայտ
է դառնում, որ քաղաքացիները պետք է ի վիճակի և պատրաստակամ
լինեն ակտիվորեն ներգրավվելու իրենց արժեքների ու սկզբունքների
պաշտպանության գործին։

Հարց 2

Երբվանի՞ց է անհրաժեշտ ձևավորել ժողովրդավարական գործընթացներին
ակտիվորեն մասնակցելու կարողությանը:

Պատասխան

Դեռևս վաղ շրջանից է պետք ձևավորել կարողունակությունների ձեռք բերման գործընթացը: Քանի որ երեխաների մեծ մասը հանրային տիրույթի հետ առաջին շփումն ու առնչությունն են ունենում դպրոցում, դպրոցը պետք է լինի կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ՝ ժողովրդավարական մշակույթի համար այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը։

Հարց

Եվրոպական խորհրդի հանձնարարականում կրթության ի՞նչ տեսլական է ներկայացված:
Պատասխան

Եվրոպայի խորհուրդի հանձնարարականում կրթությունը ներառում է չորս գլխավոր նպատակ.
► պատրաստել աշխատաշուկային.
► պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության
ակտիվ քաղաքացի.
► ապահովել անձնային զարգացում.
► ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։

Այս չորս նպատակներն անհրաժեշտ են, որպեսզի անհատները կարողանան ապրել անկախ կյանքով և որպես ակտիվ քաղաքացի մասնակցություն ունենան ժամանակակից, արագ փոփոխվող հասարակարգերին՝ բոլոր բնագավառներում։

Հարց

Որո՞նք են «Կրթություն հանուն ժողովրդավարական քաղաքացիության և մարդու
իրավունքների կրթություն» խարտիայի սահմանած առանցքային գաղափարական հիմունքները, նպատակները, խնդիրներնու EDC/HRE-ի կիրառման բնագավառները:

Պատասխան

Խարտիան ժողովրդավարական քաղաքացիության կրթությունը սահմանում է որպես՝
կրթություն, վերապատրաստում, իրազեկվածության բարձրացում,
տեղեկատվություն, աշխատակարգեր/փորձեր և միջոցառումներ, որոնց
նպատակն է ուսումնառուներին տալ գիտելիք, հմտություններ և ընկալում՝
զարգացնելով նրանց վերաբերմունքն ու վարքագիծը, որպեսզի վերջիններս
իրացնեն ու պաշտպանեն իրենց ժողովրդավարական իրավունքներն ու

պարտականությունները հասարակության մեջ, արժևորեն բազմակարծությունն
ու բազմազանությունը և ակտիվ մասնակցություն ունենան ժողովրդավարական
կյանքում՝ ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը խթանելու
և պաշտպանելու նպատակով (բաժին 2.ա)։
Խարտիայով մարդու իրավունքների կրթությունը սահմանված է որպես՝
կրթություն, վերապատրաստում, իրազեկության բարձրացում,
տեղեկատվություն, աշխատակարգեր̸փորձեր և միջոցառումներ, որոնց
նպատակն է ուսումնառուներին տալ գիտելիք, հմտություններ և ընկալում՝
զարգացնել նրանց վերաբերմունքն ու վարքագիծը, որպեսզի նրանք իրենց
նպաստը բերեն հասարակության մեջ մարդու իրավունքների համամարդկային
մշակույթի ձևավորմանն ու պահպանմանը՝ մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների խթանման ու պաշտպանության նպատակով (բաժին 2.բ)։

Հարց

Ի՞նչ կետեր է իր մեջ ներառում ուսումնառությունը:

Պատասխան

Ուսումնառությունը միայն իմացական գործընթացների
հարց չէ։ Այն պահանջում է գործընթացներ, որոնք ներգրավում են
ուսումնառուի անձն ամբողջությամբ՝ միտք, հույզեր և փորձառություններ։
Փորձառության վրա հիմնված և ակտիվ ուսումնառությունը հատկապես
կարևոր է ակտիվ ժողովրդավարական մասնակցության համար
պահանջվող կարողունակությունների առումով։ Համագործակցային
հմտությունները կարելի է լավագույնս զարգացնել փոխներգործուն
կամ համագործակցային ուսուցման իրավիճակներում։ Քննադատական
մտածողությունն ընդլայնվում է տվյալ թեմայի տարբեր կողմերի և տարբեր
մեկնաբանությունների հետ աշխատելու հնարավորություններով և
խրախուսմամբ։ Այլոց իրավունքների արժևորումը լավագույնս ընկալվում է
կրթական այնպիսի միջավայրում, որտեղ յուրաքանչյուրի՝ հավասարապես
մեծահասակի և երիտասարդի իրավունքներն ու պարտականությունները
հարգվում են՝ որպես դատողություններ անելու և գործողություն
ձեռնարկելու հիմնակետ։

Հարց

Ուսումնառության ո՞ր տեսակներն են խրախուսվում:

Պատասխան

խրախուսվում են
ուսումնառության երեք տեսակներ։ Առաջինը՝ ինքնավստահությունը
(սեփական ուժերին հավատալը) կարելի է զարգացնել ուսումնառուներին
տալով առաջադրանքներ լուծելու հնարավորություններ, խրախուսելով
հասնել իրենց ուզածին և գնահատանքի արժանացնելով անգամ ամենափոքր
հաջողության համար։ Ուսումնառության ընթացքի՝ փորձառության վրա
հիմնված և հուզական այս տիրույթը ժողովրդավարության «միջոցով
սովորելն» է։ Երկրորդը՝ գիտելիքի ձեռք բերումն ու քննադատական
ընկալումը, ժողովրդավարության «մասին սովորելն» է։ Երրորդը՝ տրված
պայմաններում կամ իրավիճակում սեփական կարողություններն
օգտագործելու ունակությունը «հանուն ժողովրդավարության սովորելն»
է։Ուսումնառության այս երեք տեսակներն անհրաժեշտ են կրթության
համընդհանուր նպատակին հետամուտ լինելու՝ ժողովրդավարական
հասարակարգերում ակտիվ քաղաքացու կյանք վարելու, սովորողներին
պատրաստելու, արտոնելու ու հզորացնելու համար։

Հարց

Ինչպիսի՞ն պետք է լինի դպրոցում ուսուցման լեզուն:

Պատասխան

Դպրոցում ուսումը սկսելու պահից հատուկ ուշադրություն դարձնել
ուսման լեզվի յուրացմանը, որը և´ որպես առանձին դպրոցական առարկա,
և՛ որպես այլ առարկաների դասավանդման միջոց, վճռորոշ դեր է կատարում
գիտելիքի մատչելիության և ճանաչողական զարգացման ապահովման գործում։
Լեզվական խնդիրներ ունեցող ուսումնառուները դժվարանում են
հաջողությամբ սովորել ու առաջ ընթանալ իրենց ուսման մեջ։
Բոլոր առարկայական բնագավառներում կան լեզվական կարողունակություն
պարունակող աշխատանքներ
► բացատրական տեքստերի ընթերցանություն և ընկալում, որոնք հաճախ
կառուցվածքով տարբեր են՝ կախված առարկայական բնագավառի
համատեքստից.
► լսել բարդ հարցերի բացատրություններն ուսուցչի կողմից.
► հարցերին պատասխանել գրավոր և բանավոր եղանակով.
► ներկայացնել հետազոտության և ուսումնասիրության արդյունքներ.
► մասնակցել թեմատիկ քննարկումների։

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։ «Համայնք» եզրույթն այստեղ օգտագործվում է մի
այնպիսի սոցիալական կամ մշակութային խումբ ներկայացնելու համար,
որն ավելի մեծ է, քան անձի ընտանեկան կամ ընկերական անմիջական
շրջանակը և որին նա պատկանելու զգացում ունի ։

  1. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Յուրաքանչյուր անհատ պատկանում է բազմաթիվ խմբերի, և
քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի
ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։ Քաղաքացիական
դիրքորոշումը ներառում է՝

  1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
  2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց
    միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական
    գործողությունների ներգործության.
  3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում
    նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն,
    նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության
    և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից
    և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու
    պատրաստակամություն.
  4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն
    և ուշադրություն.
  5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն
    աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին
    և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը
    մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների
    հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային
    պատկանելությունից.
  6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր
  7. զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների,
  8. պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
  9. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության
    և սեփական որոշումների և գործողությունների համար
    պատասխանատվություն կրելու զգացում։
  1. Ժողովրդավարական մշակույթ,

Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարական մշակույթի համար
կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակի ելակետն այն համոզմունքն
է, որ կրթական համակարգերի, դպրոցների ու համալսարանների
հիմնական առաքելություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական
քաղաքացիության նախապատրաստումը։

  1. ժողովրդավարություն,

Ժողովրդավարությունը Եվրոպայի խորհրդի երեք հենասյուներից մեկն է, և
ԵԽ անդամ պետություններում չպետք է որևէ երկմտանք լինի` մեր ապագա
հասարակություններում դրա՝ հիմնարար սկզբունք մնալու վերաբերյալ:
Որքան էլ կայացած լինեն մեր ինստիտուտները, միևնույն է, դրանք իրապես
ժողովրդավար կարող են գործել միայն այն դեպքում, երբ մեր քաղաքացիները
լիարժեք իրազեկ լինեն ոչ միայն իրենց ընտրական իրավունքների, այլև մեր
ինստիտուտների կրած արժեքների մասին։

  1. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  1. Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը։
  2. Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են։
  1. մշակութային բազմազանություն,

 ամենատարբեր մշակույթների բազմազանություն, ի տարբերություն միատարր մշակույթի կամ գլոբալ մոնոկուլտուրայի կամ մշակութային տարբերությունների ջնջման, որը նման է մշակութային անկման։ «Մշակութային բազմազանություն» տերմինը նաև նշանակում է հարգանք այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով, որոնք են՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։ Երբեմն «մշակութային բազմազանություն» տերմինն օգտագործվում է՝ ցույց տալու համար մարդկային համայնքների կամ մշակույթների գոյությունը որևէ որոշակի տարածքում կամ առհասարակ աշխարհում։ «Գլոբալացում» տերմինի մեջ հաճախ մշակութային բազմազանության վրա բացասաբար ազդելու երանգ է դրվում։

  1. իրավունքի գերակայություն,

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։
  1. օրենքի գերակայություն, արդարադատություն,

Օրենքի գերակայություն նշանակում է, որ բոլոր ենթաօրենսդրական ակտերը և այդ ակտերի կիրառումը չպետք է հակասեն օրենքին։ 

  1. հավասարություն,

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ, խղճովև պարտավոր են միմյանց նկատմամբ վարվելեղբայրական ոգով»:

Հավասարությունը ժամանակակից ժողովրդավարական պետության անհրաժեշտ տարրն է, մարդկանց բարեկեցության նախապայմանը, քանի որ առանց հավասարության անիրագործելի է տնտեսական և քաղաքական զարգացումը: Եթե յուրաքանչյուր ոք չունենա երկրի տնտեսական գործընթացներին ներգրավվելու, իր ստեղծագործածը զարգացնելու, պետական պաշտոններ զբաղեցնելուհավասար հնարավորություն, ապա հասարակությունը կարող է կորցնել հսկայական ռեսուրսներ, հնարավորություններ ու մշտապես  մնալ մարտական ռեժիմի մեջ:

  1. արդարություն։
  2. Արդարությունհասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճբանականբնականոնբարոյականգեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերիիրավունքի և պարտականությանաշխատանքի և վարձատրմանհանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։
    Հանդիպումների արդյունքում՝
    Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Թեմա 2,

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

  1. Միջնակարգ կրթության կարողունակություններն են 1) Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք:

իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.
2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։

Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի
սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման
հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական
հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում
աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու,
ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորումեն համակարգային և ինտեգրված մտածողություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման
և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները,
կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում:
Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից,
ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր
մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ
առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են
ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային,
պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային
մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության
կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և
տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն,
ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու
լինելու պատրաստակամություն.

5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու
հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում,
կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն
վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների,
դիրքորոշումների և գործողությունների վրա։

Տիրապետում են մեդիա
արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են
արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական
գործընթացների մասնակցության նպատակով.

6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային
քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների
կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն
Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար
իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային
մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։

Նրանք հասկանում են
հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն
ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության
փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում
սեփական դերն ու պատասխանատվությունը:

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանրակրթական տարրական ծրագիրը պետք է միտված լինի ստորև ներկայացված ակնկալվող
վերջնարդյունքների ապահովմանը:

8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը

16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության,
մշակույթի մասին.
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և
պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ

21) ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝
կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց,
ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.

23) ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.
24) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին,
համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք
աշխարհաճանաչողության գործում.
26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը.

27) կարևորի իր առօրյան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ժամանակ տրամադրելով հանգստին, խաղին և դասերին.

29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի,
ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հանրակրթական հիմնական ծրագիրը պետք է միտված լինի հետևյալ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը: Ծրագրի շրջանավարտը պետք է՝

3) առնվազն երկու օտար լեզուներով (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում՝ առնվազն
մեկ) հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը,
լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և հաղորդակցվել հաղորդակցական պարզ իրավիճակներում.

11) մասնակցի բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.

13) տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության
էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի
յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու
անհրաժեշտությունը.

19) կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի
առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու
մոտեցումները.
20) վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և
կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.

22) հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը,
ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ

28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների
հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.

արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.
31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.
32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց
անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.
33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի
տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

35) բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.

36) կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.
37) դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.
38) ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.
39) բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.
40) հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման
նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.
41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա
առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

րծիքներ և նյութեր.
47) ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր
շարժողական ընդունակությունները.
48) տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական,
ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ.
49) ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և (կամ) նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.
50) տիրապետի քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմունքներին, ճիշտ կողմնորոշվի արտակարգ իրավիճակներում.

Հիմնական և տարրական դպրոցների շրջանավարտներին ներկայացվող պահանջների վերջնարդյունքների ընդհանրությունները

Լեզուն` որպես ուսումնառության, հաղորդակցության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք:

Կարողանա ազատ ինքարտահայտվել և հարգել դիմացինի կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը։

Կարողանա քննարկել, վերլուծել և համադրել

Ինքնաճանաչողության դրսևորում, այլոց մշակույթների ճանաչողություն և դրանց ազդեցության տարբերակում տեղական և համաշխարհային մշակույթի մեջ։

Տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիոլոգիական և հոգեբանակա փոփոխություններին, ունենա ինքնախնամքի և հիգիենայի հմտություններ։

Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Ցանկացած գրական ստեղծագործություն անցնելիս, սովորողների հետ քննարկում ենք: Շատ հաճախ օգտագործում եմ մի մեթոդ, որը սովորողների քննադատական մտածողության, մտքերն ազատ ձևակերպելու, հիմնավորելու կարողության զարգացմանը շատ է նպաստում: Մեթոդը հետևյալն է՝ դատավարություն ենք կազմակերպում, որտեղ մի խումբը դատավորի դերում է հանդես գալիս, մյուս երկու խմբերը՝ մեղադրողի, դատապաշտպանի դերում են: Ամեն միտք արտահայտելուց հետո, սովորողները պիտի իրենց միտքը հիմնավորեն՝ ինչու՞ են այդպես կարծում:

Այդպես Թումանյանի « Չարի վերջն» ենք քննարկում: Մի տղա, որ արդարացնում էր աղվեսին, վեր կացավ, թե.

-Հա, ի՞նչ անենք թե կերել ա կկվի ձագերին աղվեսը, սոված էր, կերավ, ինչի մենք միս չենք ուտում: Աղվեսը կերավ կշտացավ, բա հո չէր սատկելու, իսկ կկուն հետո էլի կարար հղիանար:

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Ուսումնասիրում էի Տիար Բլեյանի Միասի՞ն աշխատելու ժամանակը և Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից Դպիրյան հրապարակումները: Ինձ համար շատ հոգեհարազատ և ծանոթ իրադարձությունների, մասին է խոսքը, որոնց գոնե եթե ոչ որպես նախագծի համահեղինակ, այլ մասնակից առիթ եմ ունեցել մասնակցելու: Հատկապես ինձ համար շատ սիրելի հայ-վրացական նախագծերը հետաքրքիր էին նրանով, որ երկու հարևան երկրներում տարբեր լեզու, մշակույթ կրող մարդիկ համախմբվել էին նույն գաղափարի շուրջ, նրանց կապել էր ընդհանուր գործը՝ մանկավարժությունը: Իրար հետ ապրելով, իրար ավելի լավ ճանաչելով երկու հարևան երկրների ուսուցիչներ նորովի աշխատելու, ստեղծագործելու, իրենց հեղինակային մանկավարժությունը ստեղծել, փորձարկել,իրագործել, մշակելու հնարավորություն են ստանում:Ծնվում են նոր գաղափարներ, որոնք մեծագույն եռանդով ու սիրով սկսում են իրագործել նախագծի իրական հեղինակները: Եվ այդ դրական էներգիան անպայման փոխանցվում է սովորողներին, ավելի մոտիվացված են վերջիններս աշխատում,հավեսով, սիրով:

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Оставьте комментарий