«Ելք» ճամփորդությամբ: Դեպի Արատես

Վայր՝  Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում՝ հուլիսի 29, Սուրբ Երրորդություն եկեղեցի, 09։00
Վերադարձ՝ հուլիսի 31, Սուրբ Երրորդություն եկեղեցիմինչ 19:00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3.4, 3.1 դասարանի սովորողներ, ծնողական համայնք

Ճամփորդության պատասխանատու՝ Արմինե Մովսիսյան , Հռիփսիմե Առաքելյան
Օգնականներ՝ ծնողական համայնք

Երթուղու նկարագրություն՝
Մեկնում
Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով 
Վերադարձը
Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Վարդենյաց լեռնանցք- Մադինա- Ներքին Գետաշեն — Մարտունի-Վաղաշենի բնապահպանական ճամբար- Հայրավանք- Երևան

ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Գիշերակացը հետևյալ տներում
    Գեղարվեստի տնակ,Տատիկ պապիկի տնակ,Ակումբ
  • բարձունքի հաղթահարում՝ Սմբատաբերդ
  • քայլք Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • քայլք դեպի Արատեսի հյուսիս՝ բացահայտումների արահետով
  • առավոտյան ժամերգություն Արատեսի վանքում
  • Արատեսյան միջավայրի բարելավման, մաքրման աշխատանքների իրականացում
  • մարզական թիմային խաղեր
  • բակային խաղեր՝ պահմտոցի, աղջիկ փախցնոցի,ֆուտբոլ, դրոշակ փախցնոցի, Ազգային ավանդական-բակային խաղեր
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ խաղեր
  • ծանոթացում Օրբելյանների քարվանատանը
  • այց Վաղաշենի բնապահպանական ճամբար / լող Սևանում
  • կանգառ Հայրավանքում

ՆՊԱՏԱԿ

  • հայրենագիտական արշավ, քայլք դեպի Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • ամառային ֆոտո պլեների իրականացում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում
  • Սևանի ափի մաքրման աշխատանքներ

ԽՆԴԻՐՆԵՐ

  • Գործունեության նախագծում և իրականացում
  • Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում՝ համապատասխան ուսումնասիրման ենթակա վայրերի (տես նախագծում՝ ստորև), դրանք համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախապատրաստական փուլ՝
Սովորողները, նախագծից երկու շաբաթ առաջ,

  • տեղեկություններ են հավաքում տվյալ տարածաշրջանի, ճանապարհի, պատմամաշակութային վայրի, շրջակա միջավայրի մասին
  • քարտեզի միջոցով կազմում են երթուղին
  • այցելվող վայրերի վերաբերյալ հավաքում են նյութեր, կատարում ուսումնասիրություն, հրապարակում անհատական բլոգներում
  • նախապատրաստվում ճամփորդությանը, ներկայացնում տեսանյութ պայուսակի հավաքման ընթացքից
  • եղանակային պայմանների դիտարկում mes.am կայքով

Աշխատանքի ընթացքը՝

  • Արատեսյան միջավայրի ճանաչում, ուսումնասիրություն
  • Պատմամշակութային վայրերի ճանաչում, ուսումնասիրում
  • Բնության ճանաչում, ուսումնասիրում, մաքրություն և խնամք

    Յուրաքանչյուր սովորող, համապատասխան երթուղու ընթացքում հանդիպող բնակավայրերի, գետերի, պատմամշակութային վայրերի, կատարում է նյութերի ուսումնասիրում։ Յուրաքանչյուր սովորող պատասխանատվություն է կրում լինել հայագետ-ուսուցիչ՝ երթուղու ընթացքում նախագծի մասնակիցներին ներկայացնելով տվյալ վայրի մասին տեղեկություններ։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԵՐ

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ

  • Նախաճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
    Ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
  • Ջուր 1-2լ` անհատական շշով
  • Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ)
  • Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
  • Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Հագուստ 3 օրվա համար (տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, տաք բաճկոն, գիշերազգեստը՝ երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ, վզակապ, անձրևապաշտպան բաճկոն և այլն )
  • Լողազգեստ
  • Աղբի տոպրակներ, ձեռնոց
  • Լուսանկարչական սարքեր
  • Հարմար ուսապարկ՝ երկու ուսով
    Առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում:
    Փորձեք երկու ուսապարկից ավել չվերցնել
  • Քնապարկ
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուկ, անհատական դեղատուփ
  • Լապտեր
  • Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ և այլն

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Օր առաջին
Հուլիսի 29

09։00-մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու բակից
10։00-ընդմիջում-կանգառ Երասխում
11:30-կանգառ Արփայի հովտում
12։00-մեկնում Արտաբույնք
13:00-Սմբատաբերդ քայլարշավի մեկնարկ Արտաբույնք գյուղից
Պատասխանատու-ուղեկցող՝ Արմինե Մովսիսյան
14:30-Սմբատաբերդի բարձունք
15:00-իջնունք
16:00-մեկնում Արատես
16:30-ժամանում Արատես
17:00-տեղավորում
18։00-ընդմիջում, ընթրիք
19:00-ազգային բակային խաղեր
20:00-թեյըմպություն
21:00-խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22:00-քուն

Օր երկրորդ
Հուլիսի 
30
08:00- Վերկաց, անձնական հիգիենա
08:30- Նախավարժանք
09:00- Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00- Նախաճաշ
11:00- Արատեսյան միջավայրի բարեկարգման աշխատանքներ
Արատեսյան աշխատանքներ
Տնկարանի բույսերի խնամք
Պանդոկի խոհանոցային տարածքի մաքրում, դասավորում
14:00-15:00- հանգիստ
15։00- Ճաշ
18:00- քայլք Արատեսի հյուսիսային կողմ՝ բացահայտումների արահետով :
Իջնունքը՝ արևելյան ճանապարհով դեպի Արատեսի վանք:
20։00- Ընթրիք
21։00- Զրույցներ խարույկի շուրջ, տպավորությունների ամփոփում
22։00- Քուն

Օր երրորդ
Հուլիսի 31
08։00- Վերկաց
08։30- Նախավարժանք
09։00- Նախաճաշ
10։00 — Միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00 — Մեկնում
13:00 — Կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
14:00 — Մուտք Վաղաշենի բնապահպանական ճամաբար
Սևանի ափի մաքրման աշխատանքներ, լող
16:30 — Կանգառ ՝ կանգառ Հայրավանքում
17։00 — Մեկնում Երևան
19։00- Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վարորդ / մեքենա
Քիշմիրյան Հովիկ

(077577683)
60LD077   Mercedes Sprinters
Նստատղերի քանակը՝ 20

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

  1. Մարիա Տեր-Մարգարյան
  2. Սաթենիկ Ալեքսանյան
  3. Վանեսսա Զեյնալյան
  4. Էմմա Գևորգյան
  5. Միքայել Մնացականյան
  6. Մհեր Մնացականյան
  7. Մանուշակ Արզումանյան
  8. Ալյոնա Չոբանյան
  9. Հենրի Բաղրամյան
  10. Կոմիտաս Բաղրամյան՝ ծնող
  11. Բաղդասարյան Յանա
  12. Ղազարյան Մարի
  13. Ներսիսյան Անրի
  14. Մխիթարյան Էվա
  15. Նունե Գևորգյան՝ ծնող
  16. Տաթև Մարգարյան
  17. Ղազարյան Արինա

Արդյունքը  անհատական, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում՝ համապատասխան փաթեթների։ Արդյունքները կներկայացվեն տեսանյութերի, ֆոտո-պատումների, ռադիո, TV թողարկումների տեսքով։

Оставьте комментарий