Բարի գալուստ սեբաստացիների աշխարհ

Ողջո՜ւյն, իմ նոր ընկեր սեբաստացի։ Ես Հռիփսիմե Առաքելյանն եմ։ Մասնագւտությամբ` մանկավարժ֊հոգեբան,նախասիրություններով` ճամփորդ։ Քեզ սիրով հրավիրում եմ մեր վառ ու գունեղ, հետաքրքիր ու բազմազան մեդիամիջավայր,որտեղ խաղով,երգ ու պարով միասին կապրենք` ուսուցումը դարձնելով իսկական իմացումի հրճվանք։

Մի քիչ պատմեմ մեր հեղինակային ծրագրից:

Միջավայն այստեղ բաց է, թափանցիկ: Պատկերացնո՞ւմ ես՝ այստեղ անգամ զանգ չկա: Բոլորն ընկերներ են, իրար օգնում են, աջակցում: Սովորում ենք խաղալով, երգել-պարելով, ճամփորդելով: Միասին լողում ենք,հեծանիվ վարում, մարզվում, կոփվում …:
Առավոտը սկսվում է ընդհանուր պարապմունքով, որն իրար ճանաչելու, ոգևորելու, իրարից սովորելու միջավայր է: Հավաքվում ենք մեծ ու փոքրով, երգ ու պարով, խինդ-ծիծաղով: Սովորում ենք ուսումնական օրացույցով, մեկը մեկից հավես ու հետաքրքիր նախագծերով: Սովորում ենք նաև ընտանեկան դպրոցներում: Ընտրությամբ գործունեության խմբերում կավագործությամբ, մարմանարզությամբ, շվիի ուսուցմամբ և բանավոր մաթեմատիկայով ենք զբաղվում:
Օրդ կարող ես շարունակել երկարացված օրվա գործունեության խմբերում, որտեղ նույնպես աշխատում են նախագծերով՝ բնագիտական, տեխնոլոգիական, ընթերցողական, կենդանիների խնամքի, մարմնամարզական և այլ: Իսկ օրվա վերջում ամենաուրախ ու անվտանգ երթուղին քեզ կհասցնի տուն:
Հետաքրքրե՞ց, դե՛ սիրով սպասում ենք :

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

Ծանոթացի՛ր իմ գործունեությանն այստեղ։

Հռիփսիմե Առաքելյան/cv/

Էլեկտրոնային հասցե՝ h.araqelyan@mskh.am
Ծրագրի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան. էլ. հասցե՝ nikonar@mskh.am, հեռ.` 094 20 84 40
Արևելյան դպրոց-պարտեղ՝ Արևելյան դպրոց-պարտեզ
Հասցե՝ ՀԱԹ Բաբաջանյան 47/1, հեռ.՝ 10 744380

Оставьте комментарий