«Տիեզերք» ուսումնական նախագիծ

Նպատակը`

 Աշխարհաճանաչողության ձևավորում, տիեզերքի մասին տարրական գիտելիքների հաղորդում, շարջակա աշխարհի ուսումնասիրություն:

Թեմատիկ միավորներ

Նախագիծն իրականացվում է հետևյալ թեմատիկ միավորներով

Տիեզերք

 Արև

Լուսին

Աստղեր

Վայր ընկնող աստղեր

Մոլորակ

Արեգակնային համակարգ

խնդիրներ՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
  • Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում
  • Աշխատանքային խմբերի ձևավորում /անհատական, խմբային, դասարանական/
  • Անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/
  • Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
  • Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

Մայրենի + մեդիատեխնոլոգիա

Ընթերցում ենք համացանցից, հանրագիտարաններից, դասվարի բլոգից կամ այլ աղբյուրներից ընտրված տեքստը: Դուրս ենք գրում անծանոթ բառերը, Էլեկտրոնային բառարանի օգնությամբ փորձում ենք բացատրել: Յուրացրած ինֆորմացիան տեսագրում կամ ձայնագրում ենք՝ օգտվելով թվային տարբեր միջոցներից՝ հեռախոս, ձայնագրիչ, համակարգիչ: Հետո տեղադրում ենք https://www.youtube.com կամ https://soundcloud.com/կայքերում՝ հղումն էլեկտրոնային փոստով ուղարկելով դասվարին:

Կարդում ենք նյութը, ընդգծում մեզ առավել հետաքրքրող, զարմացնող, հատվածները:

Դասարանում քննարկման համար առավել նպատակահարմար է գործածել կրկնակի գրառումների մեթոդը: Որպեսզի բոլոր սովորողները մասնակցեն քննարկմանը, կարելի է կազմակերպել խմբային քննար

կում՝ բաժանում ենք երկու մասի: Մի մասում մուտքագրում ենք տվյալ թեմայի վերաբերյալ մեր  նախնական գիտելիքերը, մյուս մասում ` ընթերցանությունից հետո  ձեռքբերածը:

Վերջում համեմատում ենք մեր իմացածն ու սովորածը՝ ամրապնդելով ստացած ինֆորմացին: Այս աշխատանքը հնարավորություն է տալիս աշխատանքի մեջ ներգրավել բոլոր սովորողներին :

Տիեզերք,արև, լուսին, աստղ, մոլորակ և այլ  բառարմատներով բառեր են կազմում, նոր բառեր հորինում, բացատրում  դրանց իմաստը: Բառարանների օգնությամբ դուրս ենք բերում համանունները: Ընտրում մեզ առավել դուր եկած համանունը, պատճառաբանում ընտրությունը:

Տրված բառերով առած—ասացվածներն ենք հորինում, գրի առնում  կամ տեսաձայնագրում: Այս աշխատանքի մեջ ներգրավում ենք նաև ընտանիքի անդամներին, այլ դպրոցում սովորող ընկերներին, ծանոթներին:

Ընթերցանության նյութեր/ ավանդապատումներ/

Արևն ու լուսինը

Մաթեմատիկա

 Ընդգծում ենք մաթեմատիկական տվյալներ պարունակող, կամ տրամաբանական լուծում պահն

ջող հատվածները:

Հատվածներն առանձնացնում ենք տեքստից ու իրական տվյալներից օգտվելով,  տարատեսակ պահանջներ ձևակերպելով,  խնդիրներ ենք կազմում:

Բոլոր խնդիրները հավաքվում ենք, նկարազարդում ու  խնդրագիրք ստեղծում:

Խմբայինաշխատանք+մեդիատեխնոլոգիա+մայրենի լեզու

Քայլ 1.Տեքստը ընթերցում ենք, բաժանում փոքրիկ հատվածների:

Քայլ 2.   Յուրաքանչյուր խումբ ընթերցում է  իրեն բաժին ընկած հատվածը:

Քայլ 3.Ուշադիր ընթերցելուց հետո, հատվածը ներկայացնում է նկարի տեսքով:

Քայլ 4.Աշխատանքն ավարտելուց հետո խմբերը ներկայացնում են աշխատանքները:

Քայլ 5.Կարդում են իրենց նկարին համապատասխանող հատվածը և ձայնագրվում:

Արդյունքում ստացվում է ավանդապատումների նկարազ արդաուդիոգիրք:

Ուսումնական նյութեր և տեսանյութեր հետևյալ թեմաների
մասին`

Օտար լեզու+ես և շրջակա

Ռուսերենով տեղեկատվական մուլտեր, տեսանյութերի դիտում, քննարկում: Օտարալեզու բառերի յուրացում:
Արեգակնային համակարգ 1 , 2 , 3 (ռուս.)
Երկիր մոլորակ 1 ,2(ռուս)
Գլոբուս, Քարտեզ

Տեխնոլոգիա+թատրոն

Տարբեր նյութերից, մրգերից, թխվածքաբլիթներից երկնային լուսատուների, արեգակնային համակարգի համակարգի մոլորակների տիկնիկների պատրաստում, յուրացրած ինֆորմացիայի օգտագործմաբ տիկնիկային ներկայացումների բեմադրում, տեսագրում,ռադիոթատրոնների ձայնագրում:

Օտար լեզու

Наша планета

Ուսումնական ճամփորդություններ

Բյուրականի աստղադիտարան

Աստղացուցարան

Արդյունքներ

Оставьте комментарий