Ճամփորդական պատումներ

Պատմում է Սամվել Գևորգյանը

Երեկ ես գնացի Օշական ու տեսա Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։ Մեսրոպ Մաշտոցի տապանաքարին կային լիքը տառեր։ Հետո մենք բարձրունք հաղթահարեցինք, այնտեղից կանգնած մենք նայում էինք քաղաքին։

Պատմում է Էմիլի Գաբրիելյանը

Բարև, ես Էմիլին  եմ: Մենք  գնացել  ենք    ճամփորդության, շատ   հավես էր:Շատ  քայլեցինք,մտանք   եկեղեցի:Հաց կերանք: Շատ  լավ   էր:

Պատմում է Մարի Ղազարյանը

Մենք դասարանով գնացել էինք Օշական։ Այնտեղ սար ենք բարձրացել, մտել ենք մի եկեղեցի, որտեղ Մեսրոպ Մաշտոցն էր թաղված։ Եկեղեցու բակում հայոց գրերն էին։ Մենք շատ լավ օր ունեցանք։ Ամեն ինչ շատ լավ անցավ։Հատկապես լավ էր, որ մենք երգեցինք «Հայր մերը» և «Այբ Բեն Գիմը»:

Պատմում է Դավիթ Հոխիկյանը

Ես տեսել եմ հին մարդկանց քարեր: Գնացել եմ եկեղեցի ու տեսել եմ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը:Վրան ծաղիկներ կար:

Պատմում է Մայա Իսրայելյանը

Ուրբաթ օրը մենք դասարանով գնացել էինք Օշական։ Բոլորս միասին սար բարձրացանք։ Հասանք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, այնտեղ մենք հանդիպեցինք Տեր հորը, զրուցեցինք նրա հետ ։ Այնտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի ստեղծողը։ Եկեղեցում մենք երգեցինք և ուրախ վերադարձանք տուն։

Պատմում է Լիլի Թադևոսյանը

ՈՒզում եմ կիսվել ձեզ հետ իմ ճամփորդական հիշողություներով։

Մենք գնացել էինք Աշտարակ տառերի պուրակը տեսնելու։

Այնտեղ ես նկարվեցի իմ անվան սկզբնատառի մոտ։

Հետո մենք գնացինք գյուղ Օշականում գտնվող մի եկեղեցի,որի անունը Սուրբ Մեսրոպ Մաշտոց է։ Այնտեղ է գտնվում Մեսրոպ Մաշտոցի աճյունը։

Դրանից հետո մենք շատ դժվարությամբ, բայց ուրախությամբ հաղթահարեցինք Դիդի Կոնդի բարձրունքը։Ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս ճամփորդությանը և վստահ եմ, որ շուտով նոր հետաքրքիր վայրեր կտեսնք:

Պատմում է Եվա Ղավալյանը

Օշականը գտնվում է Արագածոտնի մարզում։Օշականում է գտնվում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին ,այնտեղ է նաև իր գերեզմանը ։ Եկեղուցու մոտ կա տառերի պուրակ ։Սարը բարձրացանք ու տեսանք Դիդի վանքը։ Սարը իջանք գնացինք մատուռ։ Գնացինք լճի մոտ հաց ուտելու, խաղացինք ,ուրախացանք և երթուղայինով ետ վերադարձանք դպրոց։

Պատմում է Արարատ Զարգարյանը

Երեկ  մենք  գնացինք    Օշական:  Մենք  սար  ենք    բարձրացել,   աղջիկների  համար  դժվար  է , իսկ  տղաների  համար  հեշտ   է:Այնտեղ  Մեսրոպ Մաշտոցի  գերզմանն  է : Եկեղեցում  մենք  օրհնություն  ստացանք:  Մենք գնացել   էինք  տառերի  պուրակ:

Պատմում է Արամ Գալստյանը

Մենք գնացել ենք Օշական: Օշականում է գտնվու Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը: Գնացիք եկեղեցի և շարունակեցինք մեր ճամփորդությունը: Գնացինք հաղթահարելու Դիդի կոնդի բլուրը: ես շատ լավ ժամանակ ացկացրեցի ընկեր Հռիփսիմեյի ու ընկերներիս հետ:

Պատմում է Առնո Գյուլումյանը

Ուրբաթ օրը մենք գնացել  էինք Օշական։ Ես հաղթահարեցի բարձունքը։ Այնտեղ ես տեսա արծիվ։ Թեև շատ էի հոգնել, ինձ շատ դուր եկավ տեսնել մեր տառերը և գտնել  Ա տառը։

Պատմում է Միքայել Սողոմոնյանը

Ուրբաթ օրը մենք գնացել  էինք Օշական: Մեսրոպ Մաշտոցի գերեզման:  Մենք երգեցինք և պարեցինք: Մենք գնացինք մեր անունների քարից տառերի մոտ:

Оставьте комментарий