«Բլոգ TV»ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիներ

Նախագծի իրականացման ժակետները՝  մինչև 2020-21 ուս տարվա վերջ

Նպատակ- Ստեղծել ուսումնական մեդիատարածք, որտեղ սովորողները ինքնարտահայտվելու, սեփական բարդույթներից ազատվելու, սեփական հետաքրքրություններն ու գիտելիքների պաշարը զարգացնել-հարստացնելու հնարավորություն կունենան:

Խնդիրներ՝

  • Ուսումնական TV-ի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
  • Զարգանել այնպիսի մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր պատրաստել և հրապարակել:
  • Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:

Նախագծի նկարագրությունը

Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիներն անհատական բլոգներ ունեն, որտեղ տեղադրում են իրենց ստեղծած ուսումնական ֆիլմերը, հետազոտական աշխատանքները, ռադիոնյութերը, ստղեծագործական աշխատանքները: «Բլոգ TV»-ի միջոցով վերջիններս հնարավորություն կունենան ներկայացնելու այդ բլոգները՝ ինչպե՞ս են ստեղծել, ի՞նչ հետաքրքիր նյութեր կան այնտեղ, ի՞նչ հմտությունների է տիրապետում բլոգերը, որի մասին կուզեր պատմել:

Նախագծի շնորհիվ բլոգերներն առավել մեծ ուշադրություն կդարձնեն իրենց բլոգերին, կփորձեն հնարավորինս հետաքրքիր, զարմանալի նյութեր տեղադրել այնտեղ, կարգի կբերեն կիաստ թողնված աշխատանքները:

Այդ հարցում նրանց կօգնեն տարբեր ոլորտի մասնագետների հետ պարբերաբար կազմակերպվող ուսումնական պարապմունքները, որոնց արդյունքում 3-րդ դասարանցի բլոգերներն ավելի բանիմաց, հմուտ կլինեն և իրենց տարիքին համապատասխան որակյալ աշխատանք կներկայացնեն:

Նախատեսված վարպետության դասերի ցանկ՝

  • Այցելություն «Շողակաթ»հեռուստաընկերություն, որտեղ կտեսնեն, կծանոթանան, թե ինչպե՞ս են աշխատում կադրից այն կողմ: Որևէ նյութ ներկայացնելիս ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնել, ինչպե՞ս հետաքրքրություն առաջացնել դիտողի մոտ, ի՞նչ չի կարելի անել կադրում և ինչու՞….
  • Մոնտաժային աշատանք համապատասխան մասնագետի հետ: Ի՞նչ է մոնտաժը, ինչպե՞ս, ի՞նչ ծրագրերի միջոցով մոտաժել և ինչպե՞ս աշխատել, որ մոնտաժի կարիք քիչ լինի:
  • Նկարահանման, ձայնագրման, լուսանկարման հմտություններ համապատասխան մասնագետների հետ:
  • Դերասնական վարպետության, գրագետ խոսքի, նյութը հետաքրքիր, լսելի դարձնելու հմտությունների յուրացմանն ուղղված պարապմուքներ:
  • Դիզայներական հմոտթյուններին ուղղված պարապմուքներ:
  • Հանդիպումներ հայտնի բլոգերների հետ:

Նախագծի ընթացքը

Оставьте комментарий