«Սեբաստացու օրերն Աշտարակի ջրաղացում» ուսումնական նախագիծ

d5a1d5b7-21

Նպատակը-Սեբաստացու օրերին կոմիտասյան պարերգերի  միջոցով  հեղինակային կրթական ծրագրերի տարածում, կրթական փոխանակումների իրականացում: Համատեղ համերգ Աշտարակի ջրաղացում:

Մասնակիցներ- Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիներ, 5 տարեկաններ , Աշտարակյան տարբեր դպրոցների սովորողներ,ծնողներ, ուսուցիչներ:

Խնդիրներ-Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, համագործակցային հմտությունները, մեդիահմտությունները:

Առաջին՝ նախապատրաստական փուլ 

Սովորում ենք կոմիտասյան հաց թխելու խաղերգեր, երգեր. 

  • Տեքստից դուրս ենք գրում անծանոթ բառերը և օնլայն բառարանի միջոցով բացատրում: Անծանոթ բառերով կազմում ենք բառակապակցություններ, նախադասություններ:
  • Հաշվում ենք, թե պարերգը քանի՞ նախադասությունից, քառատողից, բառից է բաղկացած, ո՞ր բառերն են հաճախ կրկնվում, ո՞րն է ամենաշատ կրկնվող բառը և քանի անգամ է այն կրկնվում:
  • Որևէ էլեկտրոնային ծրագրով նկարում ենք երգի սյուժեն, վրան մուտքագրում ենք տեքստը՝ դարձնելով կարաոկեներ:

Սովորում ենք երգն ու պարը համատեղ կատարել:

Պարերգերի տեքստերն ուղարկում ենք նաև գործընկեր դպրոցներին, որպեսզի վերջիններս նույնպես յուրացնեն:

Նախագծի արդյունք՝ համատեղ համերգ և կոմիտասյան նոր երգի յուրացում Աշտարակի ջրաղացում:

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Երկրորդ փուլ

Հաշվում ենք, թե ճանապարհին ի՞նչ բնակավայրեր կան: Ի՞նչ լեռներ, գետ կա տարածքում: Ո՞ր մարզում է գտնվում Աշտարակը: Այն գյու՞ղ է, թե՝ քաղաք: Քանի՞ կամուրջ ենք տեսնում Աշտարակում, քանի՞ եկեղեցի:

Հաշվում ենք, թե քանի՞ րոպեում կհասնենք Աշտարակ:

Քայլարշավ Կարմրավոր եկեղեցուց դեպի Աշտարակի հին կամուրջ, ջրաղաց:

Հանդիպում Աշտարակի ջրաղացում՝ 0911.2018թ  11:00-ին

Համատեղ մասնակցություն  Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. համայնքային ծեսին

Նախագծի ամփոփում և ակնկալվող արդյունքներ՝ Վերադարձին սովորողները իրենց տեսածի, լսածի մասին կպատմեն անհատական բլոգներում: Նոր տեսանյութեր, ռադիոնյութեր կստեղծեն հացի ծեսի, Աշտարակի մասին: Կստեղծենք կոմիտասյան երգերի  նոր կարաոկեների փաթեթ:

Ակնկալվում է Բլեյան ցանցում նոր գործընկերների ներառում և հեղինակային կրթական ծրագրերի տարածում:

 

 

Оставьте комментарий