«Երգում ենք Կոմիտաս» ուսումնական նախագիծ

Նպատակը-Կոմիտասյան պարերգերի  յուրացում և տարածում, կրթական փոխանակման միջոցով հեղինակային կրթական ծրագրերի տարածում: Համատեղ համերգ- ամփոփում:

Մասնակիցներ- Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ, Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիներ, Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիներ:

Խնդիրներ-Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, համագործակցային հմտությունները, մեդիահմտությունները:

Առաջին՝ նախապատրաստական փուլ 

Սովորում ենք կոմիտասյան 5 պարերգ

  • Տեքստից դուրս ենք գրում անծանոթ բառերը և օնլայն բառարանի միջոցով բացատրում: Անծանոթ բառերով կազմում ենք բառակապակցություններ, նախադասություններ:
  • Հաշվում ենք, թե պարերգը քանի՞ նախադասությունից, քառատողից, բառից է բաղկացած, ո՞ր բառերն են հաճախ կրկնվում, ո՞րն է ամենաշատ կրկնվող բառը և քանի անգամ է այն կրկնվում:
  • Որևէ էլեկտրոնային ծրագրով նկարում ենք պարերգի սյուժեն, վրան մուտքագրում ենք տեքստը՝ դարձնելով կարաոկեներ:

Սովորում ենք երգն ու պարը համատեղ կատարել:

  • Համացանցից, հանրագիտարաններից, մեծերից տեղեկատվություն ենք հավաքում Աշտարակի մասին՝ ո՞ր մարզում է գտնվում, ո՞ր գետն է հոսում Աշտարակով, որտեղի՞ց է սկիզբ առնում, դեպի ու՞ր է հոսում, որ լեռներն են գտնվում տարածաշրջանում: Աշտարակ հասնելու համար քանի՞ քաղաքով պիտի անցնել:
  • Գծում ենք ճամփորդության քարտեզը:

Ինպե՞ս պետք է ճամփորդը հագնվի և ի՞նչ պետք է ունենա պայուսակում:

Առաջին բուժօգնության պայուսակի հավաքում՝ ի՞նչ բժշկական նյութեր, դեղեր ու պարագաներ է հարկավոր վերցնել և ինչպե՞ս առաջին բուժօգնություն ցուցաբերել վնասվածին:

Երկրորդ փուլ

Պարերգերի համատեղ ուսուցում Հարավային դպրոց պարտեզի երկրորդ դասարանցիների հետ:

Սովորում ենք միասին քայլել, արագ հավաքվել, միասին երգել ու պարել:

Երրորդ ՝ ամփոփիչ փուլ

Այցելություն Աշտարակի ջրաղաց: Սուրբ Սարգիս եկեղեցի բարձունքից քայլարշավ դեպի Աշտարակի հին կամուրջ, ջրաղաց:

Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիների և Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիների հետ կոմիտասյան 5 պարերգի ուսուցում, նկարահանում:

Այցելություն Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտ:

 

 

Оставьте комментарий