«Բարձունքի հաղթահարում»ուսումնական նախագիծ

Մասնակիցներ-Արևելյան դպրոցի 2.1 դասարանի սովորողներ, ծնողներ:

Ճամփորդության վայրը՝  Թեղենիս լեռ:

Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 23 :
Նպատակը
Ամրապնդել սովորողի կապը շրջապատող միջավայրի հետ, նպաստել սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորմանը , հնարավորություն ստեղծել հետազոտական աշխատանքի միջոցով նորանոր տեղեկատվական գիտելիքներ ստանալ: Ներգրավել ծնողներին ուսումնական հետազոտական աշխատանքներում:

Խնդիրները
Ճամփորդության նախապատրաստում
Բարձունքի հաղթահարում
Տեղում փոքրիկ նախագծերի իրականացում/
Քայլերը
1. Ընտրել բարձունքը
2. Հավաքել տվյալ բարձունքի մասին տեղեկություններ
3. Կատարել հաշվարկներ /ծախսեր, ճամփորդության տևողություն/
4. Դերային բաժանում (պաշտոններ)
5. Կանոնների մշակում
6. Ճամփորդության իրականացում
7. Էկոլոգիական հանրօգուտ աշախատանքի իրականացում
8. Անրադարձ, ամփոփում, գնահատում
Նախագիծն իր մեջ ներառում է հետևյալը
• ես և շրջակա աշխարհը (ծանոթացում տեղանքին, նրա պատմամշակութային կոթողներին)
• մայրենի խոսքի մշակում (բառապաշարի հարստացում, տեղեկությունների հավաքագրում, փոխադրում, ներկայացում)
• մաթեմատիկա հաշվարկներ
• ՏՀՏ հմտություններ /տեսախցիկների, ֆոտոխցիկների ձայնագրիչների կիրառում, ֆիլմերի և շնորհանդեսների պատրաստում/ :

Աշխատանքի ընթացքը
Ընտրել բարձունքը.
Դասավանդողը նախ ծանոթացնում է քարտեզին:Հետո քարտեզի միջոցով ծանոթանում են Հայաստանի մարզերին`նախօրոք իրենց տարիքին մատչելի ձևով բացատրելով ,թե ինչ է մարզը: Նայելով քարտեզին/տեսողական/ որոշում ենք, թե որ մարզերն են Երևան քաղաքին մոտ: Ընտրում ենք այդ մարզերից մեկը: Երեխաներին հանձարարում ենք համացանցին օգտվելով գտնել տվյալ մարզի բարձունքները և դուրս բերել անուններըև նկարները:Դասարանում ֆոտոշարքը դիտելուց հետո որոշում ենք ,թե որ բարձունքն ենք հաղթահարելու:
Տվյալ աշխատանքը սովորողների մոտ ձևավորում է քարտեզից օգտվելու կարողություն: Ծանոթանում են մարզերին և տվյալ մարզի բարձունքներին:
Հավաքել տվյալ բարձունքի մասին տեղեկություններ:
Սովորողները տնային առաջադրանք են ստանում համացանցից կամ այլ աղբյուրներից /մեծահասակների պատումներից/ տեղեկություններ հավաքել տվյալ վայրի մասին, հետազոտական աշխատանքների միջոցով փոխադրել իրենց ձեռք բերած տեղեկությունը,ներկայացնել համակարգչային իրենց իմացած որևէ ծրագրով: Սովորողը դասարանում ներկայացնում է իր աշխատանքը:
Սովորողի մոտ զարգանում է որոնողական կայքերից օգտվելու, անհրաժեշտ տեղեկությունները դուրս բերելու, փոխադրելու և ներկայացնելու կարողություն:
Կանոնների ստեղծում
Ուսուցիչն առաջարկում է սովորողներին իրենց անհատական նեթբուքներից կայքի ուսումնական պարապմունքի էջի կարծիքների բաժնում մուտքագրել իրենց կողմից մտածած կանոններ : Այնուհետև սկսում ենք համատեղ քննարկել և ի մի բերել , մշակել կանոնագրքի կետերը: Արդյունքում կազմվում է կանոնագիրք, որը հրապարակվում է կայքի դասարանական էջում և բոլոր մասնակիցները ծանոթանում են ճամփորդության կանոնագրքին: Նրանք կարող են նաև լրացումներ անել: Այս աշխատանքը նպաստում է ճամփորդությունը ավելի կազմակերպված և անվտանգ իրագործոլու համար:

Կատարել հաշվարկներ /ծախսեր, ճամփորդության տևողություն/
Սովորողների հետ լրացնում ենք ճամփորդության հայտը և ներկայացնում ծրագրի ղեկավարին: Երից հետո պարզում ենք, թե որքան գումար է անհրաժեշտ երթուղու համար: Քանի որ արդեն գիտենք, թե քանի սովորող է մասնակցելու ճամփորդությանը հաշվում ենք, թե մեկ սովորողիը որքան հումար պետք է վճարի երթուղու համար:
Ժամանակի ճիշտ կառավարումը շատ կարևոր է և սովորողներն այս տարիքից պետք սովորեն ցանկացած աշխատանք կատարելու ընթացքում իրենց ժամանակը ճիշտ բաշխել:
Քանի որ մենք նախօրորք համացանցից տեղեկացել ենք, թե որքան է հեռավորությունը (քանի կիլոմետր): Ծնողների օգնությամբ ճշտում ենք, մոտավորապես որքան ժամանակում կահասնենք մեր նախատեսած վայը: Այդ ճշտելով մենք մոտավորապես կարող ենք հաշվարկել,թե որքան ժամանակ կծախսենք ճանապարհի վրա: Այս հաշվարկները մեզ կօգնեն ժամանակը ճիշտ բաշել և ճիշտ պլանավորել մեր օրը:

Աշխատանքի բաժանում
Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման ընթացքում կարևոր է սովորողների և ծնողների ակտիվ ու բազմակողմանի մասնակցությունը: Կկատարվի դերաբաշխում , սովորողները պատասխանատվություն կստանձնեն իրենց հոգեհարազատ որևիցե բնագավառի համար/խմբավարի օգնական,բժիշկ-սանիտար,օպերատոր-տեսանկարիչ,էկոլոգ,սննդի հարցերով պատասխանատու, հագուստների պատասխանատու,լրագրող/կայքի պատասխանատու/, մշակութային մասի ղեկավար/

  • Խմբավարի օգնական
    Խմբավարի օգնականը կարող է լինել 1 կամ 2ծնող,որոնք օգնում են ղեկավարին գումարները հավաքելուն,մասնակիցներին ճամփորդության մանրամասներին տեղեկացնելուն, տարբեր կազմակերպչական հարցերում:
    • Սննդի պատասխանատու
    Սննդի պատասխանատուները մշակում և ներկայացնում են ճամփորդությանը համապատասխան սննդի ցանկ: Ներկայացնում են, թե ինչպես սնունդը ավելի հարմար տեղավորել ուսապարկերում: Պատասխանատու ծնողը սովորողների խմբի հետ մեկ դասաժամի ընթացքում վարում է սեմինար սննդի հետ կապված:
    • Հագուստների պատասխանատու
    Հագուստի պատասխանատուները ելնելով տեղանքի առանձնահատկություններից և նախօրոք ճշտելով , թե ինչ եղանակ է սպասվելու կազմում են համապատասխան հագուստի ցանկ: Խումբը պատասխանատու ծնողի օգնությամբ ամբողջացնում է ցանկը և ուղարկում սովորողների էլ. հասցեներին:
    • Բժիշկ- սանիտար
    Պատասխանատուները իրենց հետ պետք է ունենան դեղարկղիկ` առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաներով:
    Գիտակ ծնեղներից մեկը կամ դպրոցի բուժքույրը սեմինար է վարում առաջին բուժօգնության մասին:
    • Ֆոտո, տեսանկարիչներ և լրագրողներ
    Խմբի անդամները պատասխանատու են ճամփորդության ընթացքի լուսաբանման համար: Այս խմբի անդամները իրենց հետ ունենում են անհրաժեշտ մեդիագործիքներ/ ֆոտոխցիկ, ձայնագրիչ ,նեթբուք, համացանցին միացվող կիրչներ ,որոնց օգնությամբ կարող ենք տեղում ձայանագրել, նկարահանել, պատրաստել տեղեկատվական նյութ և այն անմիջապես համացանցին միացված կրիչի օգնությամբ տեղադրել կայքում/
  • Էկոլոգներ
    Էկոլոգների խումբը էլ փոստի միջոցով տեղեկացնում մասնակիցներին հանրօգուտ աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ վերցնելու մասին:Նրանք տեղում կազմակերպում են հանրօգուտ աշխատանքը:
    Էկոլոգների խումնը տեղանքում կատարում է նաև փոքրիկ հետազոտություններ և փորձում պարզել ինչ էկոլոգիական խնդիրներ կան: Արդյունքները ներկայացնում է լրագրողների խմբին և կայքում լուսաբանում են:
  • Մշակութային մասի ղեկավար
    Մշակութային խումբը բաժանվում է երկու ճյուղի:
    Առաջին խումբը պատասխանատու ծնողի օգնությամբ «ելույթ» է պատրաստում տարածքի, այնտեղ գտնվող մշակութային կոթողների մասին: Տեղում որպես գիդ ներկայացնում է իր ելույթը:
    Մյուս խումբը որոշում է ծրագրային երգերի, պարերի, բանաստեղծությունների ցանկ խորհրդակցելով ղեկավարի հետ: Ապահովվում է տեխնիկական մասը /նեթբուքին միացվող բարձարացուցիչ /դինամիկներ/:

Դաս բաց երկնքի տակ
Սովորողների հետ կարող ենք բնակլիմայական դիտումնե
Սովորողներն իրենց հետ ունենում են ջերմաչափեր, որի միջոցով կարող են չափել օդի, հողի ջերմաստիճանը տարբեր բարձրությունների վրա:
Սովորողները կարող են գրանցել տարվա տվյալ եղանակին յուրահատուկ բուսական ծածկույթը (բողբոջել է, կանաչել է կամ տերևաթափը)
Գրանցել բնական ծածկույթի փոփոխությունը բարձրության փոփոխմանը զուգընթաց
Տարածության մեջ կողմորոշվելու կարողություն
Նախապես ես և շրջակա առարկայից սովորել ինչպես օգտվել կողմնացույցից: Ինչպես նաև առանց կողմանցույցի տարածության մեջ կողմնորոշվելու մի քանի հնարներ սովորել:
Օրինակ.
Ծառի կոճղը ցույց կտա ,թե որտեղ է գտնվում հարավը . ուշադիր նայեք կոճղի շերտերի ձևին . կոճղի առավել լայն շերտերի կողմը ցույց է տալիս հարավը, իսկ նեղ մասը` հյուսիսը:
Քարի, ծառի մամռակալած կողմը հյուսիսն է:
Նմանատիպ դիտարկումներ անել և կողմնացույցով ստուգել արդյոք ճիշտ են մեր գուշակությունները:

Նախագծի իրականցման արդյուքների ներկայացում
• Ստեղծել ճամփորդական բառարան .
• Յուրաքանչյուր ճամփորդությունից հետո ընթացքում մեզ հանդիպած ածանոթ բառերը գրի ենք առնում , դասավորում ենք այբբենական կարգով և գտնում այդ բառերի բացատրությունը
• Վերադարձից հետո մասնակիցները կայքում գրում են իրենց տպավորությունների մասին
• Առցանց քննարկման միջոցով ներկայացնում են ճամփորդության հաջողված և չհաջողված կողմերը: Առաջարկներ են անում հաջորդ ճամփորդության կազմակերպման համար:
• Արդյուքում արված ձայնագրություններից, ֆոտոներից ստեղծում են ուսումնական ֆիլմ:

Оставьте комментарий