Դեկտեմբերի 26-30-ի առցանց ուսուցման մեդիափաթեթ

20161223_102620

Ուսումնական նախագծեր- «Ուսումնական ձմեռ», «Առցանց ուսուցումն առաջին դասարանում»,«Փաթիլ»ուսումնական նախագծեր:

Շաբաթվա երգերը —Բասեն բարիԶար զընգըԱյ քեզ, այ քեզ տոնածառՏոնածառ ջան, տոնածառ

Մայրենի-Ամանորյա ուրախ բերմաղթանք մտածի՛ր,տեսագրի՛ր բարեմաղթանքդ և էլ.փոտով ուղարկի՛ր h.araqelyan@mskh.am հասցեին:

Ձմեռ պապաիկին և Ձյունանուշին էլեկտրոնային նամակ ուղարկի՛ր:Paint ծրագրով նկարի՛ր Ձմեռ պապաիկին և Ձյունանուշին, մուքագրի՛ր նամակիդ բովանդակությունը նկարածիդ վրա:Չմոռանաս գրել, թե քո կարծիքով ինչպիսինն են նրանք:

«Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապիկի սահնակը հալվեր արևից»հեքիաթ հորինի՛ր և ձայնագրի՛ր հեքիաթդ:

Paint ծրագրով նկարի՛ր, մուտքագրի՛ր Ձյունանուշին ուղարկի՛ր քո սովորոած բոլոր բառերը:

Մաթեմատիկա, ես և շրջակա-Ամանորյա որևէ ազգային ուտեստ պատրաստի՛ր:Հաշվի՛ր թե որքա՞ն գումար և ի՞նչ մթերքներ են անհրաժեշտ այդ ուտեսը պատրաստելու համար:Տեսագրությունն ուղակի՛ր h.araqelyan@mskh.am հասցեին:

Մետրի օգնությամբ չափի՛ր ձյան վրա թողած քո,ընտանիքիդ անդամների,որևէ կենդանու ոտնահետքերը:Համեմատի՛ր ո՞ր է մեծ,ո՞րը՝ փոքր, որքանո՞վ:

Մարմնակրթություն

Սահնակով,դահուկներով,չմուշկներով փորձի՛ր սահել և ընկերներիդ սովորեցնել, թե ինչպե՞ս կարելի է հեշտ սահել:Տեսանյուդ ուղարկի՛ր h.araqelyan@mskh.am հասցեին:

 

Оставьте комментарий