Արևն ու լուսինը

Արևի և լուսնի մայրը ապրում է երկնքում՝ աստղատանը։ Մի անգամ գիշերը, երբ մայրը խմոր է շաղախում, արևն ու լուսինը կռվում են։ Արև քույրն ասում է.

— Ես գիշերով դուրս չեմ ելնի։ Լուսին եղրայրն էլ ասում է.

— Ես ցերեկը դուրս կգամ։ Читать далее «Արևն ու լուսինը»

Տիեզերք և մոլորակներ

Երրորդ դասարանցիները ռուսերենից ինքնուրույն թարգմանել են տեքստը, ինքնուրույն ձայնագրվել՝ ստեղծելով  ռադիոնյութեր:

Պատմում են երրորդ դասարանցիները.

Դավիթ Մեհրաբյան

Կարապետ Գյուլնազարյան

Նորիկ Գաբրիելյան

Հայկ Ներսեսյան

 

 

Ի՞նչ է տիեզերքը

Նորիկ Գաբրիելյան

Նորիկ.pngԱյսօր մե զ ընկեր Հռիփսիմեն պատմեց տիեզերքի մասին:Շատ հետաքրքիր էր:Հիմա ես ձեզ կպատմեմ տիեզերքի մասին:Տիեզերքը մեր երկինքն է,մեր երկրագունդն է,մեր աստղերն են,մեր մոլորակներն են:Իմացա, որ տիեզերքի  վրա ռումբ է պայթել ու այդպես առաջացել են մոլորակները,աստղերը:Բա գիտե՞ք  աստղերն էլ են հսկայական,մեզ են փոքր թվում:Աստղերն էլ են տիեզերքում ապրում:

View original post

Ի՞նչ է Արեգակը

Նորիկ Գաբրիելյան

Նորիկ.pngԱրեգակը  դա  նույն  արևն   է:Այն  դեղին  գույնի է:Այն  մեզ   տաքացնում է:Գիտեք այն շատ մեծ է:Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ :

View original post

Ամփոփում

Նորիկ Գաբրիելյան

Безымянный.pngԱյսօր կպատմեմ երկու մոլորակների մասին:Մարս և Յուպիտեր:Մարսը  չորրորդ մոլորակն է : Այն համարվում է կարմիր մոլորակ:Յուպիտերը հինգերորդ մոլորակն է ,այն իրենից ներկայացնոում է գազի գունդ:

View original post

Արևն ու լուսինը

Արևի և լուսնի մայրը ապրում է երկնքում՝ աստղատանը։ Մի անգամ գիշերը, երբ մայրը խմոր է շաղախում, արևն ու լուսինը կռվում են։ Արև քույրն ասում է.

— Ես գիշերով դուրս չեմ ելնի։ Լուսին եղրայրն էլ ասում է.

— Ես ցերեկը դուրս կգամ։

Շատ որ կռվում են, մայրը վեր է կենում տեղից, խմորոտ ձեռքով ուժեղ ապտակ է հասցնում լուսնի երեսին, գիշերով նրան տանից հանում, գցում դուրս։ Այդ օրվանից մինչև հիմա լուսինը գիշերն է դուրս գալիս, արևը՝ ցերեկը։

Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

Մի անգամ արևն ու լուսինը գնում են գետը, լողանում։ Լուսին եղբայրը մի քիչ լողանալուց հետո շուտ դուրս է գալիս ջրից, սպասում, որ երբ քույրը ելնի ջրից, տեսնի նրա մերկությունը։ Արևը կռահելով եղբոր դիտավորությունը, ամոթից երկինք է բարձրանում։ Լուսինն էլ անմիջապես նրա հետևից բարձրանում է երկինք, հետապնդում քրոջը, բայց մինչև օրս էլ հետապնդում է նրան և չի կարողանում հասնել։ Դրա համար էլ արևը իր սուր ասեղներով ծակծկում է թե լուսնի և թե բոլոր նրանց աչքերը, ովքեր փորձում են նայել իրեն։

Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

Արևն ու լուսինը ջահել սիրահարներ են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Երբ նրանք հանդիպում են իրար, լուսինը սիրուց խելքը թռցնում է, խավարում։ Լուսնի վզից արյունոտ տիկ կա կախված, նա երբեմն այդ տիկը գցում է արևի վիզը, որից արևը խավարում է։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

Աղբյուրը ՝ «ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ»