Իմացումի հրճվանք ծրագիր

2019 — 2020 ուսումնական փաթեթ

Ուսումնական պլաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով (նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի աշխատանքներին, առաջին դասարանից սկսած ունի էլեկտրոնային փոստ ու գործածում է այն:

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի ավարտին սովորողը ներկայանում է իր ուսումնական բլոգով։։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

Ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ուսումնական պլանի պարզաբանումներում։

Читать далее «Իմացումի հրճվանք ծրագիր»

Ծնողական հավաք

Ամսաթիվ՝ Դեկտեմբերի 12

Ժամը՝ 14։30 — 15։30

Մասնակիցներ՝ ծնողներ, օտար լեզվի դասավանդողներ

Ծրագրում՝

  1. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
  2. Ուսումնական ձմեռ նախագծի ներկայացում
  3. Ամանորյա ծես
  4.   Ուրախ օտար լեզվի առաջին ուսումական շրջանի ամփոփում
  5. Կազմակերպչական հարցեր

2019-20 ուստարվա Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների ծնողների սեմինար- հավաք

Օգոստոսի 29, ժամը 10.00-12.00

Ծրագրում՝

Ուսումնական օրացույց

Ուսումնական պլան. պարզաբանումներ
2019-2020 ուստարվա երթուղիներ
Ուսուցման առաջին շրջան. նախագծեր, ճամփորդություններ
Դպրոց- ընտանիք հաղորդակցում՝  էլեկտրոնային փոստ, օրացույց,  կայքեր, բլոգներ
Անհատական համակարգիչ. ինչպե՞ս օգնել երեխային Читать далее «2019-20 ուստարվա Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների ծնողների սեմինար- հավաք»

2019-2020 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ

index_10Թիվ 1 երթուղի [7:45] Արարատյան խճուղի36, [7:55] Այնթափ, ,,Ինեսա,,-իմոտ, [8:00] Այնթապփռիմոտ, [8:05] Նորագավիթիառաջինկանգառ, [8:10] Նորագավիթ, գծերիմոտ, [8:13] Ն. Շենգավիթ. «Վարդանանք» ռեստորանիիմոտ, [8:15] Ն. Շենգավիթ2-րդփ-իանկյուն, [8:20] Շենգավիթմետրոյիմոտ, [8:23] Մանանդյանփող. Շինանյութիխանութիդիմաց, [8:25} Շողակաթհեռուստաընկ. չհասած, [8:27] Չեխովի23. Լուսացույցինչհասած, խանութիմոտ, [8:30] Չեխովի14. Ատամնաբուժարանիդիմաց, [ ] Մայրդպրոց, [ ] վերնանցումիմոտ (Արևմտյանդպրոցիսովորողներ): Читать далее «2019-2020 ուստարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ»

Առաջին դասարանցուն անհրաժեշտ պարագաների ցանկ

Ուսումնական պարագաներ

Նկարչական տետր/ ալբոմ

Գունավոր մատիտներ, յուղամատիներ

Ջրաներկ, ջրաման, վրձին

Սև մատիտ, ռետին, սրիչ

Մկրատ, սոսինձ

Գունավոր թղթեր

Անհատական համակարգիչ

Մարզական պարագաներ

Մարզական թեթև կոշիկներ, հագուստ, սրբիչ, գլխարկ

Լողազգեստ, լողաթափ, ռետինե գլխարկ, սրբիչ

Գունավոր շապիկ (ուսումնական ճամփորդությունների, սպորտլանդիաների համար)

Անհրաժեշտ պարագաներ ինքնասպասարկման համար

Անհատական ջրի շիշ

Չոր և խոնավ անձեռոցիկ

Անհրաժեշտ պարագաներ ուսումնական ճամփորդությունների համար

Արշավային պայուսակ, կոշիկներ, գլխարկ

Հեռադիտակ, խոշորացույց, կողմնացույց

Սովորողի համակարգչին ներկայացվող պահանջներ

cropped-16640869_1424229450960552_5294505453518185911_n.jpg

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Ցանկալի է, որ այն լինի թեթև, ունենա հարմարավետ պայուսակ։

Անհրաժեշտ  համակարգչային ծրագրերն են՝

MS Word (տեքստային խմբագիր)

Paint (նկարչական խմբագիր)

KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Նշված ծրագրերը բեռնելու համար  կարելի է  օգտվել  կրթահամալիրի գլխավոր

կայքի http://itlab.mskh.am/ բաժնից:

3-րդ դասարանի սովորողների բլոգները

  1. Միքայելյանց Դավիթ
  2. Հովհաննիսյան Նարե
  3. Խաչատրյան Եվա
  4. Աղաբեկյան Արթուր
  5. Ղազարյան Գոռ
  6. Հովհաննիսյան Սոմա
  7. Անթառանյան Եվա
  8. Զախարյան Դավիթ
  9. Գյուլնազարյան Կարապետ
  10. Ուլիխանյան Սոֆի
  11. Սարգսյան Նարե
  12. Հովհաննիսյան Արման
  13. Գաբրիելյան Նորիկ
  14. Մարտիրոսյան Վահրամ
  15. Կարապետյան Անի
  16. Մեհրաբյան Դավիթ
  17. Մեհրաբյան Տիգրան
  18. Արղության Նարե
  19. Ղոսալմյան Դավիթ
  20. Բեզիրգանյան Նարեկ
  21. Մովսիսյան Ռոզի
  22. Սողոմոնյան Էմիլ
  23. Սարյան Արթուր
  24. Մուրադյան Ժորա
  25. Ֆիդանյան Գևորգ
  26. Ներսիսյան Հայկ
  27. Հակոբյան Արփի

Ընթերցարան. 3-րդ դասարան

3-րդ դասարանում առաջարկվող ընթերցանության նյութեր, առաջադրանքներ

Ամենից լավ տունը_Հովհաննես Թումանյան

Մանուկն ու ջուրը_Հովհաննես Թումանյան

Կույրերի կարծիքը_Հովհաննես Թումանյան

Էշի ձուն_Հայ. ժող. հեքիաթ

Մուկն ու ձուն_Ստեփան Զորյան Читать далее «Ընթերցարան. 3-րդ դասարան»