Փետրվար ամսվա աշխատանքների ամփոփում

«Կարդում ենք Թումանյան»ուսումնական նախագիծ

«Խխունջ»ուսումնական ռադիո

Ինչպե՞ս էին նշում Բարեկենդանը Հայաստանում Читать далее «Փետրվար ամսվա աշխատանքների ամփոփում»

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագծի ամփոփում

Կարդում ենք Թումանյան

Անհաղթ աքլորը

Էս էն տունն է

«Ճամփորդները» մոնոներկայացում

Շունն ու կատուն ընտանեկան մեդիաներկայացում

Ծիտը

Անհաղթ աքլորը

Ծիտը

Էս էն տունն է

Ծիտը

Ճամփորդները

Ծիտը

Էս էն է

Ներկայացնում են  «Խխունջ ռադիոյի» լրագրողները

Ամպն ու սարը

Անհաղթ աքլորը

Ճամփորդները

«Ծիտը» ընտանեկան մեդիաներկայացում

Մեդիաներկայացումներ

Ամպն ու սարը

Փիսիկի գանգատը

 

Փետրվարի 24-28-ի աշխատանքների պլանավորում

Ուսումնական նախագծեր- «Կարդում ենք Թումանյան»ուսումնական նախագիծ, «Խխունջ»ուսումնական ռադիո ,«Դասարանը ջերմոց-լաբորատորիա»

Ունկնդրման նյութեր

Կոմիտասյան ունկնդրման փաթեթ

Շաբաթվա երգերը

Պարեր. Читать далее «Փետրվարի 24-28-ի աշխատանքների պլանավորում»

Ուսումնական ճամփորդություն Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Օրը՝ փետրվարի 21, ժամը՝ 9:30-12:30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-ին դասարանցիներ, դասավանդողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Հասցե՝  Վարդանանց 18

Քարտեզը՝

Նպատակը՝ «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագծի շրջանակներում

«Թումանյանական հեքիաթների պոպուրի» ներկայացման դիտում:

Հովհաննես Թումանյան«Բզեզի դպրոցը»

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,

Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում…

Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.

Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ…
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։

— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։

Տըզզան հիմար անասուն…
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։

Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում…
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ…

— Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ…

Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,

Օ. Օֆ, պըրծանք վերջապես…
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։—

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,

Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։

Читать далее «Հովհաննես Թումանյան«Բզեզի դպրոցը»»