Ուսումնական Արագածոտն

 

 

 

 

 

Նպատակը— Հեղինակային կրթական ծրագրերի տարածում, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում և մարտի 1-3-ի վերապատրաստման ամփոփում:

Խնդիրներ-Համատեղ ուսումնական նախագծերի իրականացման միջոցով  փորձի փոխանակում:

Ուսումնական Արագածոտն ու երևանյան դասվարների վերապատրաստման շարունակություն Աշտարակի ջրաղացում

Նախագծի նկարագրություն- Մարտի 1-3 կրթահամալիրում վերապատրաստում անցած դասվարներն  իրենց դասարաններով և Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարաններն Աշտարակի ջրաղացում միասին կարդում են Թումանյան:

Քայլարշավ-Քայլարշավը սկսում ենք Սուրբ Սարգիս եկեղեցու բակից,Աշտարակի հին կամուրջով դեպի ջրաղաց, այնուհետև՝ Աշտարակի հին բաղնիքով դեպի Կարմրավոր եկեղեցի: Քայլարշավի ժամանակ երգում ենք զատկական երգեր:

Նախագծի մասնակիցներ-Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարաններ, Արևմտյան դպրոցի 2-րդ դասարան, Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Մուղնու Մեսրոպ Ասճյանի անվան հիմնական դպրոց, Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց, վերպատրաստվող դասվարներ Աշտարակից:

Հանդիպումն Աշտարակում՝ մարտի 17-ին

Ընտրված բանաստեղծությունների ցանկ

  1.  «Մարտ»
  2. «Շունը»
  3. «Կռունկները»
  4. «Փիսոն»
  5. «Փիսիկի Գանգատը»
  6.  «Էս էն է»
  7. «Ծաղիկները»
  8. «Քամին»
  9. «Ամպն ու սարը»

Ընտրված երգացանկ

1. Բարի լույսի զանգեր

2. Բարով եկար, այ Զատիկ

3. Գնացեք, տեսեք

4. Զա՛րկ, բոլոճիկ

5. Զնկլիկ

6. Խնկի ծառ

7. Խնկի ծառը ծաղկել է

8. Կարկաչա

9. Ճոր պար

10. Ջա՜ն, գարուն է

11. Յալալի

12.Ծառիս ծաղկեցավ

 

Քառօրյա ձմեռային մանկավարժական ճամբար Բակուրիանիում

bakuriani

Նպատակը— Հայ-վրացական հանրակրթական կամուրջների ամրապնդում, նոր կրթական փոխանակման ծրագրերի,համատեղ նոր նախագծերի պլանավորում:

Ճամբարի մասնակիցներ- Վրաստանի Թբիլիսի քաղաքի տարբեր դպրոցների դասվարներ,կազմակերպիչներ, ուսուցիչներ,  դաստիարակներ, Բակուրիանիի մանկապարտեզի դաստիարակներ:

Ճամբարին հրավիրված են նաև կրթահամալիրի 5 -6 դասավանդող կամ դաստիարակ

Ճամբարի տևողությունը՝   դեկտեմբերի 22-25-ը Читать далее «Քառօրյա ձմեռային մանկավարժական ճամբար Բակուրիանիում»

Երգում ենք Կոմիտաս

Այսօր հյուր էինք Հարավային դպրոցում։Կարինե Բաբուջյանի երկրորդ դասարանի հետ համատեղ կոմիտասյան նախագծով պատրաստվում ենք այցելել Աշտարակի ջրաղաց, որտեղ Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիներին պարերգեր ենք սովորեցնելու։

Երբ սովորողը սովորեցնող է

«Սովորեցնող սովորող»ուսումնական նախագծով Արևելյան դպրոցի առաջին դասարանցիներն ու Միջին դպրոցի Գոհար Եղոյանի սաները շարունակում են համագործակցությունը:Այս անգամ միասին ազգային պար էինք սովորում:

Վարպետության դասը վարում է Իվետա Ջանազյանը

«Փաթիլ» ուսումնական նախագծի շրջանակներում այսօր Արևելյան  դպրոցի առաջին դասարանում վարպետության դաս էր վարում մեր շա՜տ սիրելի բնագետ,հայրենագետ Իվետա Ջանազյանն իր 4-րդ դասարանցի սովորողների հետ:Նրանք պատմեցին,թե ինչպես են առաջանում ամպերն ու մառախուղը,խոսեցինք մթնոլորտայի տեղումներ մասին,հետո միասին  շատ հետաքրքիր բնագիտական փորձ կատարեցինք:

 

Մարզական պարապմունք սեբաստացիական լանջերին

Արդեն երկրորդ օրն է ինչ մեկնարկել է ձմեռային ուսումնահետազոտական ճամբարը:Չնայած ձմռան ցրտին,Արևելյան դպրոցում ջերմ ու ակտիվ մթնոլորտ էր:Երեկվանից սկսել ենք մեր  «Փաթիլ» ուսումնական նախագիծը:Այս նախագծի շրջանակներում հյուրընկալել էինք Միջին դպրոցի նետաձիգներին,ովքեր մեծ սիրով և պատրաստակամությամբ սեբաստացիական լանջերին մարզական պարապմունք անցկացրեցին կրտսեր ընկերների հետ՝ սովորեցինք առանց վնասվելու սահնակներով սահել:Երկու սերնդի սեբաստացիները համ  ընկերացան, համ էլ իրարից շատ բան սովորեցին:Ահա այսպիսինն է ձմեռային ճամբարը՝ ջերմ ու միավորող:

«Սովորեցնող- սովորող»ուսումնական նախագիծ

Ելույթ Մարմարյա սրահում.

Միջին դպրոցի սովորողներ Անգելինան և Եվան Արևելյան դպրոցի առաջին դասարանցիներին պար են սովորեցրել։

Տեսանյութը՝ Գոհար Եղոյանի

Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները կրթահամալիրում

Այսօր կրթական փոխանակման ծրագրով կրթահամալիրում հյուրընկալվել էին Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները:Այցի նպատակը Նոր դպրոցի առաջին դասարանցիների հետ սկսած «Երգում ենք Կոմիտաս» ուսումնական նախագծի իրականացումն էր, որի առաջին փուլը սկսել էինք անցյալ շաբաթ՝ Բյուրականում:

Միասին շրջեցինք Արևելյան դպրոց-պարտեզում, Կրթական պարտեզում, մեր շատ սիրելի Տաթև Ստեփանյանի հետ կոմիտասյան նոր երգ սովորեցինք,հեծանիվ քշեցինք, հետո այցելեցինք Մայր դպրոց, որտեղ մեզ գրկաբաց ընդունեց Նաիրա Հարություննյանը: Շրջեցինք բոլոր մարզադահլիճներով, եղանք Տիգրան Հայրապետյան գրադարանում, գրեքեր նվեր ստացանք, այնուհետև մասնակցեցինք Մեդիաուրբաթին:Իսկ վերջում լողացինք Դպրոց-պարտեզի լողավազանում:

Մեր համագործակցությունը շարունակվում է: Առջևում նորանոր հանդիպումներ են ու միասնական նախագծեր: Առջևում է նոյեմբերի 18-ի Արևելյան դպրոցի «Ես, սեբաստացի ընտանիքս, դպրոցս, դասարանս, խումբս…. համայնքս» համերգային մեդիաուրբաթն է, որին մասնակցելու է Անտառուտի դպրոցը:

Կրթական փոխանակման ծրագիր Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների հետ

14642605_541379086063498_1745745706_n

Մասնակիցներ-Անտառուտի միջնակարգ դպրոցի և Նոր դպրոցի առաջին դասարանցիներ

Նպատակը— «Երգում ենք Կոմիտաս» ուսումնական նախագծի իրականացում

Ծրագիր
14.10.2016թ.

12:30-Ընդունելություն,շրջայց Կրթական պարտեզով Արևելյան դպրոց-պարտեզում

13:00- Նոր դպրոցի 1-ին դասարանցիների հետ ընդհանուր պարապմունք

14:10-Շրջայց Մայր դպրոցի մարզասրահներում, Տիգրան Հայրապետյան գրադարանում

15:15-  Մեդիաուրբաթ Մարմարյա սրահում

16:20-Ընդհանուր լողի պարապմունք Դպրոց-պարտեզի լողավազանում

17:30 — Ճանապարհում