Առցանց ուսուցման արդյունքները՝ մեկնաբանում են առաջին դասարանցիների ծնողները

Շատ լավ ծրագիր,համ երեխաները հետ չեն վարժվի համել  ամենօր իրենց դասերը գիտեն անելու։ Իրենց պարտավորված են զգում ։ / Նունե Ոսկանյանի մայիկ՝ Շողիկ Ոսկանյան/

Բարև ձեզ: Ընդհանուր առմամբ ոչինչ, իրենց համար շատ լավ է, ուղղակի դեռ կրկնություն է, նոր դասի դեպքում ոնց պետք է լինի՞:
Ծնողը հնարավորինս անում է կարծես թե, բայց դե դպրոցը ու ուսուցիչը ամենաճիշտն է։ Հուսանք, որ շուտ կվերադառնանք դպրոց: / Մայա Իսրայելյանի մայրիկ՝ Մարինա Յուզգաևա/
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ դասերը դարձան հեռավար։ Շրջապատում մեծ խուճապ է առաջացել՝ դասերն օնլայն տարբերակով կատարելու համար։Սակայն մեր պարագայում դա կատարվեց առանց ցնցումների, քանի որ մենք, որպես գործիք, արդեն օգտվում էինք օնլայն ուսուցման տարբերակից և,հետևաբար, փորձը մեծ էր։ Հեռավար ուսուցմանը նորմալ ենք վերաբերվում, քանի որ միակ տարբերակն է այս պահին՝ դասապրոցեսից հետ չմնալու համար։ Մեր պարագայում բացասական ոչ մի գանգատ չունենք, քանի որ աղջիկս սիրով և հաճույքով է դասերն անում։ Հարցեր, գանգատներ կամ էլ առաջարկներ առայժմ չունենք։ Շնորհակալություն։ Հարգանքներով՝ Սոնա Փարսադանյան (Մարի Ղազարյանի մայրիկ)
Կարծում եմ առաջադրանքները բարդ են: Ու նոր-նոր կարդալ սովորող երեխու համար բարդ է տեքս կարդալը:  Մենք բառեր են կարդում, բառակապակցություններ: Տառերն են վերհիշում:
Իսկ ինչ վերաբերում է առցանց ուսուցման, օրինակ երգի դասին, կարծում եմ այնքան էլ հաջողված չէր: Բայց պետք է հաշվի առնել, որ առաջին փորձն էր:
Հուսամ` դասերը կվերսկեսեն ու կանցնեն իրենց բնականոն հունին, ու երեխաները շփումից կսովորեն ավելին… Միքայել Սողոմոնյանի մայրիկ Աննա Հարությունյան
Ողջու՜յն, ես Զախարյան Լիլիան եմ
Ես Գաբրիելյան Էմիլի մայրիկն եմ, ով սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի 1-ին դասարանում։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ունի հեռավար-ուսուցման մեծ փորձ։ Երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն և կաթվածահար եղավ ամեն ինչ՝ սկսած մեր երեխաների դասերից, մեր դպրոցում մենք սկսեցինք առցանց սովորել։ Ամեն օր մեր էլէկտրոնային հասցեներին ստանում ենք  օրվա առաջադրանքները։ Քանի որ մեր երեխաները ինքնուրույն դեռ չեն կարողանում օգտվել էլ․ հասցեներից, այստեղ օգնության է հասնում ծնողը։ Կրթահամալիրը միշտ ստեղծել է այդ կապող օղակը,իսկ դասվարը միշտ հաշվի է առել ծնողի կարծիքը, ցանկությունը, մտահոգությունը։ Ու այդ համագործակցությունը՝ ուսուցիչ-սովորող-ծնող, տվել է իր դրական արդյունքը։ Մենք ընտանիքով միշտ սիրով կատարել ենք բոլոր առադարանքները և չենք զգացել այդ բացը, որ դպրոց չենք գնում։
Շնորհակալ են մեր օրը հավե՜ս կազմակերպելու համար;
Հարգանքով՝ Լիլիա Զախարյան
Դպրոց հաճախելը ավելի լավ է մայրիկների համար ։ Իննա Արզումանյանի մայրիկ Լիլիթ Կարապետյան

Հարգելի ընկեր Հռիփսիմե,

Ի պատասխան Ձեր հարցադրմանը՝ հայտնում ենք, որ հեռավար (և ոչ միայնուսուցման ընթացքում իրականացված բոլոր աշխատանքներից գոհ ենք, սակայն կա մի խնդիր, որ պետք է հաշվի առնել, որ այս ընթացքում լինելով տանը՝ ծնողները նույնպես հեռավար աշխատում են, ամբողջությամբ ինքնուսուցում բոլոր առարկաներից ամեն օրվա կտրվածքով այդքան հանձնարարություններով ժամկետների պահպանմամբ հնարավոր չէ իրականացնել։

Ուստի, առաջարկում ենք բոլոր առարկաներից իրականցնել լիարժեք հեռավար ուսուցում տեսակապի միջոցով։

Կանխավ շնորհակալ ենք

Անրի Սարգսյանի ծնողներ ՝Ռիմա Գրիգորյան և Դավիթ Սարգսյան

Բարև Ձեզ։ Կարծում եմ այսպես կարելի է շարունակել։ Սակայն կարելի է նաև ամեն օր կես ժամով միանալ զումով և օրը մի դաս անցկացնել։ Երեխաները հաճույքով կլսեն իրենց ուսուցիչներին և կսովորեն։

Շնորհակալություն։
Հարգանքով,
Սուսաննա

Հեռավար ուսուցման լավ կողմը մեր ընտանիքի համար այն է, որ ընտանիքով ավելի շատ ժամանակ ենք անցկացնում միասին։ Հնարավորություն ունեցանք  ներսից տեսնել դասընթացների ծրագիրը և ինքներս բացահայտել մեր երեխայի կրթական ունակությունները։ Հետաքրքիր են առաջադրանքներն ու էլ ավելի հետաքրքիր լրացուցիչ առաջադրանքները’ ֆիլմեր, օնլայն ներկայացումներ ու խաղեր։ Կարծում եմ երեխաներն ավելի քիչ են սթրես տանում դասերից։ Համեմատած բարձր դասարանի աշակերտների’ դասերը թեթև են ու մատչելի։ Վատ կողմերից է միայն իրական շփման պակասը, տարիքային շփման խնդիրները հաղթահարելը, բայց կարծում եմ երկար չի տևի այս փորձությունը։ Մեզ շատ դուր է գալիս ծրագիրն ու մեր միասին անցկացրած ժամերը։

Նարեկ Հովհաննիսյանի մայրի Հերմինե Համբարձումյան

Բարև ձեզ,ես Իրինան եմ` Արարատի  մայրը։Ձմռանը ճանապարհեցինք և մեծ հույսերով ու ոգևորությամբ սպսում էինք գարնան գալուն, չէ որ գարնան հետ արթնանում է բնությունը: Սակայն վիրուսների տարածվածության պատճառով  արձակուրդի մեկնարկը տրվեց: Իսկ երեկոյան արդեն մեզ տեղեկացրեցին, որ անցնում ենք  հեռավար առցանց ուսուցման: Գիտեի, որ մեր կրթահամալիրում գործում է հեռավար առցանց ուսուցում, բայց  առնչվում էի առաջին անգամ:  Որպես ծնող շատ ոգևորված էի և օր առաջ ցանկանում էի սկսել տղայիս հետ առցանց ուսումնական փաթեթի առաջադրանքները կատարել։ Իհարկե որոշակի դժվարություններ լինում են, հատկապես, երբ ստիպված ես աշխատանքդ համատեղել երեխաների հետ, սակայն, կարծում եմ, յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է օրվա մեջ ժամանակ գտնել երեխաների համար, հատկապես, երբ հարցն առնչվում է կրթությանը։ Մենք առաջադրանքներն հենց սկզբից կատարել ենք ուրախությամբ, ոգևորությամբ։ Իհարկե, լինում են առաջադրանքներ, որ  դժվարանում ենք, սակայն չենք հանձնվում։ ԵՒ վերջապես տանը մնալով մեր բալիկները ժամանակի մեծ մասն անցկացնում են համակարգիչների առաջ,իսկ այսպես գոնե հնարավորության սահմաններում սովորում են և պարապուրդի չեն մատնվում։

Բարև բոլորին,ինձ համար մի փոքր դժվար է,քանի որ ես շարունակում եմ աշխատել,իսկ դա նշանակում է որ օրվա մեծ մասը տանը չեմ,ու ստացվում է որ երեխան այդ ծավալի հանձնարարությունները ինքնուրույն չի կարող անել,իսկ իմ տանը եղած ժամանակ պարզապես չենք հասցնում,եվ հետո մանկավարժի ու ծնողի հմտությունները համոզված եմ, որ նույնը չեն,դեմ եմ կանաչ գրքից այդքան առաջ գնալ, քանի որ 10-ից հետո գումարում հանում չի ստացվում,փորձում եմ հեշտ տարբերակ գտնել բացատրել,բայց կարծում եմ այդքան էլ չի ընկալում ու ստացվումա զուբրիտ։ Յաննա Բաղդասարյանի մայրիկ Ստելլա

Հեռավար ուսուցման մասին

Հարգելի ընկեր Հռիփսիմե Ջան,

Մենք ողջունում ենք հեռավար ուսուցման գաղափարը, կարծում ենք, որ դա իրոք անհրաժեշտ է մեր երեխաներին՝ սովորածը չմոռանալու և պարապուրդի չմատնվելու համար։ Սակայն մեր առջև ծառացել են մի շարք խնդիրներ

  • Առաջինը, անշուշտ ծավալն էտանը երեխան այդքան կենտրոնացած և արագ չի աշխատում, ինչպես դպրոցում։
  • Երեխան հրաժարվում է կատարել հանձնարարությունները, նա դրանք լսում է, ոչ թե ուսուցչից, ով իր համար անվիճելի հեղինակություն է, այլ մայրիկից, որը օրվա թոհուբոհի մեջ նրա համար հազիվ մի քանի ժամ գողացել է, և երեխան նախընտրում է այդ ընթացքում խաղալ մայրիկի հետ, ֆիլմ դիտել, հեքիաթ կարդալ, բայց ոչ, երբեք, <<դաս անել>>, ասել է չանել պարտադրվածը։

Միևնույն ժամանակ մեր բալիկը հիացած և շատ ոգևորված էր երգի պարապմունքից, որի ընթացքում արագ սովորել էր երգը, տեսել  ընկերներին, ընկՄարինային և Ձեզ։

Տեսակապով պարապմունքը , անշուշտ, ավելի արդյունավետ կլիներ։

Ընդհանուր առմամբ առաջադրանքները շատ հետաքրքիր են, բազմազան և ընդգրկուն։

Շնորհակալություն։

Հարգանքով՝ Անի։

 

Ողջույն բոլորին,
կարծում եմ, որ լավ է, որ շարունակում ենք առաջ գնալ ու շարունակել սովորել։ Թեմաները ու հանձնարարությունները հետաքրքիր են։ Բայց միևնույն ժամանակ տնից աշխատող ծնողների համար դժվար է այդ բոլոր հանձնարարությունները երեխային օգնել կատարել, որովհետև շատերս շարունակում ենք աշխատել 8-9 ժամ։ Համաձայն եմ այն առաջարկության հետ, որ օնլայն դասեր անցկացվեն տեսակապի միջոցով։

Բարև բոլորին,իհարկե այս արտակարգ դրության ժամանակ բոլորս ճնշված ենք ,փակված տանը,բայց միևնույն ժամանակ աշխատում ենք նույն ռեժիմով գումարած դասապրոցես։Այս շաբաթվա առաջադրանքները Լիլին շատ հաճույքով է կատարել և ուսուցողական և խաղային տեսանկյունից հագեցած էր ու հետաքրքիր։Կցանկանամ որ նմանատիպ լինեն նաև հետագա առաջադրանքները։ Լիլի Թադևոսյանի մայրիկ Սիլվա

Ողջունում եմ բոլորին և ուզում եմ գոհունակությունս հայտնել այս շաբաթվա առցանց ուսուցման փաթեթի համար։ Առցանց ուսուցման այս աշխատաթերթիկները շատ զարգացնող են և հետաքրքիր։Դրական եմ փորձում նայել ստեղված իրավիճակին դասերի առումով, քանի որ հաճույքով եմ դաս անում աղջկաս հետ, ուրախանում , երբ տեսնում եմ օրեցօր ավելի վարժ է աշխատում ստեղնաշարով և փորձում եմ տնային պայմաններում հնարավորինս ուրախ և հագեցած օրեր անցկացնել, քանի դեռ տանն ենք։ Եվա Ղավալյանի մայրիկ Վիկտորիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s