Հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթ. Օր երրորդ 18.03.2020թ.

Կարդա ՛ և պատասխանիր հարցերին. 

              Լուսինն ու ծառը 

Լուսինը խճճվել էր ծառի ճյուղերի մեջ և չէր կարողանում դուրս գալ:Ծառը ամուր բռնել էր լուսնին  և չէր թողնում, որ հեռանար:

  1. Ինչպիսի՞նն է այս լուսինը:
  2. Ինչպիսի՞նն է այս  ծառը:
  3. Այժմ փորձի՛ր շարունակել.

Խճճված թել                         ամուր սեղան

խճճված                                ամուր

խճճված                                ամուր

Մաթեմաթիկական օնլայն խաղեր

Կանաչ գրքից լրացնում եք 54-55 էջերը:

Ունկնդրման նյութեր՝

Զատկական փաթեթ

Բարով եկար, այ Զատիկ

Առաջադրանք 

Հոգ տարեք, խնամեք, մշակեք բույսերը, կենդանիներին, բոլոր նրանց ովքեր դրա կարիքն ունեն: Պատմեք ձեր փորձի մասին:

Հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթ. Օր երկրորդ 17.03.2020թ.

Էմիլի Գաբրիելյան

Կարդա ՛ և պատասխանիր հարցերին.

Փիղն ու մուկը

Ասում են, թե տարիներ առաջ մի մուկ մտել է փղի ականջը:Փիղը վախից լեղաճաք է եղել, փախել է, ընկել մի մեծ փոս:Մուկը փորելով դուրս է եկել,իսկ փիղը փոսում սատկել է:Դրա համար էլ փղերը վախենում են մկներից:

  1. Էլ ո՞վ է ումից վախենում.

Ապակին վախենում է կոտրվելուց:

Խոտը վախենում է վառվելուց:

Պաղպաղակը վախենում է հալվելուց:

Գրիչը  վախենում է կոտրվելուց:

Ատամը  վախենում է սևանալուց:

Ծաղիկը  վախենում է թառամելուց:

Արևը  վախենում է ինձանից:

Անձրևը  վախենում է կրակից:

Եկե՛ք մարզվենք․․․

Թեյ խմե՛ք և առողջ կլինեք․․․

View original post