Մարտի 2-6-ի առցանց ուսուցման փաթեթ

Ուսումնական նախագծեր- «Կարդում ենք Թումանյան»ուսումնական նախագիծ, «Խխունջ»ուսումնական ռադիո

Շաբաթվա բանաստեղծություններն ու հեքիաթներըՀովհաննես Թումանյան «Մարտ»,

«Խխունջը»,  Հովհաննես Թումանյան «Բարեկենդանը»

Շաբաթվա երգերըԶարկ բոլոճիկ , Զնկլիկ , Ծառ ծաղկեցավԽնկի Ծառ, Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,Կոտ ու կես:

Մայրենի

Սովորում ենք «Խխունջը» բանաստեղծությունը: Էլեկտրոնային ծրագրով նկարում ենք Խխունջ  խանումին:

Խխունջ բառով բառակապակցություններ եք հորինում և մուտքագրում/ ինչպիսի՞ խխունջ, օր՝ սիրուն խխունջ, մեծ խխունջ և այլն/

Աշխատանքային թերթիկ

ԽԽունջ

Ես և շրջակա- Մեծերից հարց ու փորձ եք անում, թե ի՞նչ գիտեն խխունջների մասին: Միասին թեթում եք կենդանիների մասին գրքեր, հանրագիտարաններ և փոքրիկ տեսանյութ եք պատրաստում խխունջների մասին:

Աշխատանքային էջեր

Ժամացույց

Հավ

Տեխնոլոգիա

Դասարանում կարդացել, քննարկել ենք  Հովհաննես Թումանյան ի«Բարեկենդանը» հեքիաթը: 

Տանը հեքիաթի կերպարներով տիկնիկներ եք պատրաստում և ընտանիքի անդամների, ընկերների հետ միասին ներկայացնում եք: Ներկայացման տեսանյութն ուղարկում եք h.araqelyan@mskh.am հասցեին:

Մաթեմատիկա-Գումարում, հանում, համեմատում,

Խաղ 1

Ուսումնական ֆիլմ

Խաղ 1

Խաղ 2

Խաղ 3

Խաղ 4

Կանաչ գրքից՝ 46-49 էջերը

 Բնագիտական փորձեր- Վերցնում եք 3 տեսակի հատիկավոր բույս/ օր՝ ցորեն, ոսպ, որևէ կանաչու սերմ/: Բաժանում եք 2 մասի: Մի մասը լցնում եք թափանցիկ բաժակի մեջ, վրան ջուր եք լցնում, մյուս մասը՝ մեկ ուրիշ բաժակի մեջ առանց ջրի պահում եք 3 օր: Ամեն օր նկարահանում եք, թե ի՞նչ փոփոխություն եք նկատում: Տեսանյութի վերջում հայտնեք ձեր տեսակետը փոփոխությունների վերաբերյալ: Ծնողներին խնդրում եմ չմիջամտել:

Հետազոտական աշխատանք

Քանի որ վիրուսների շրջան է, փորձում եք սեփական հետաքննություն կատարել և պարզել, թե ի՞նչ է Կորոնավիրուսը: Էլեկտրոնային ծրագրով նկարեք նրան: Այցելեք ձեզ ծանոթ բժշկի և նրանից հարց ու փորձ արեք վիրուսի մասին: Ի՞նչ պետք է իմանան երեխաները, որպեսզի կարողանան խուսափել վիրուսներից: Հարցազրույցն անպայման տեսագրում եք և ուղարկում իմ էլ.փոստին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s