«Սպիտակ գիշեր Սևանի ափին» նախագիծ Սևանի «Ժայռում».09.08-10.08.2019թ.

 

ԺայռՀեռավորություն՝ 11O կմ

Տեղափոխումը՝ Մերսեդես, 79 QQ 799 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Լյովա Կարապետյան, (հեռ.՝ 094728727),

Ժամանակ՝  1Ժամ 39 րոպե

Ճանապարհը՝

Երևանից դուրս գալուց հետո Մայրուղուց թեքվում ենք դեպի Արզնիի կամուրջը: Կամուրջ չհասած ավտովուսը կանգնում է, մասնակիցները ոտքով անցնում են կամուրջը, վերևից դիտելով Հրազդանի ձորը՝ ուշադրություն դարձնելով գետում ջրի քանակին, եղած շինություններին: Տեղեկություններ կամրջի մասին, ձորում եղած շինությունների մասին:

Ճանապարհը շարունակում ենք Նոր Գեղիով: Մինչև Արգել հասնելը ձորի ձախ ափին Արգելի ՀԷԿ-ն է (առաջ հայտնի էր որպես Գյումուշ ԳԷՍ): Կարելի է և ընթացքի ժամանակ ծանոթացնել՝ ջրամբարը, որը ներքևից չի երևում, բայց շատ լավ երևում էր Գութանասարից, ջրատար խողովակները, ջրթափը՝ գործողը և քանդվածը: Տեղեկությունների ՀԷԿ-ի մասին:

Արգելի մուտքի մոտ կանգառ: Կլոր զարդաքարերը:

Կանգառ Քարաշամբում՝ կամրջից անմիջապես հետո: Քայլելով իջնում են Հրազդան և Արա գետերի խառնարանը: Ուշադրություն են դարձնում Հրազդան գետում ջրի քանակին:

Ճանապարհը շարունակում են: Ընթացքում ուշադրություն են դարձնում գետու ջրի քանակին, գետի վիճակի հատկապես Բջնի գյուղում:Հաջորդ կանգառը Սոլակ գյուղի տակ՝ աղբյուրների մոտ, որոնք սնում են գետը:

Կարճ կանգառ Քաղսիի ձորը դիտելու, գետում եղած ջրի քանակը նայելու համար:

Հրազդանի ջրամաբարը: Տեղեկություններ Հրազդան քաղաքի, ջրմաբարի մասին: Ջրամբարից հետո թեքվում ենք ձախ՝ Հրազդան քաղաք: Ծաղկաձորի խաչմերուկից կարող ենք թեքվել աջ և դուրս գալ մայրուղի, կարող ենք շարունակել ուղիղ՝ Զովաբեր, Դմաշեն, Ծաղկունք, Սևան ճանապարհով: Սևանում պետք է դուրս գալ Մայրուղի, քանի որ քաղաքը շրջանցող ճանապարհը շատ վատ վիճակում է:

Հաջորդ կանգառը Հրազդան գետի ակունքում՝ կամրջի մոտ: Սևանի ՀԷԿ-ի մասին:

Հաջորդ կանգառը «Ժայռում»:

Մեկնումը՝օգոստոսի 9-ին, ժամը 9։00, Սուրբ Երրորդությունից,

վերադարձը՝ օգոստոսի 10-ին, մինչև ժամը 20.00

Նախագծի ղեկավար՝ Ծով Ալիզ Բանուչյան

Համակարգող՝ Քնարիկ Ներսիսյան, օգնական՝ Սյուզան Սարգսյան.

Նախագծի նպատակը՝ Ծով Ալիզ Բանուչյանի գրական ստեղծագործությունների քննարկում, քանդակի գիշերային պարապմունք Սևանա լճի ափին

Մասնակիցներ

  1. Ծովինար Բանուչյան
  2. Քնարիկ Ներսիսյան
  3. Նելի Փիլոյան
  4. Ալիսա Գևորգյան
  5. Կարինե Խառատյան
  6. Հռիփսիմե Առաքելյան
  7. Սյուզան Սարգսյան
  8. Տաթև Աթոյան
  9. Արև Բալջյան
  10. Սաթենիկ Հարությունյան
  11. Բեատրիս Մարտիրոսյան, շրջանավարտ
  12. Սոնա Սարգսյան, Միջին դպրոց, 6-րդ դասարան
  13. Տիգրան Արամյան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  14. Սոֆի Խաչատրյան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  15. Սամվել Մանասյան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  16. Գևորգ Խաչատրյան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  17. Նարեկ Խաչատրյան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  18. Մարինե Գալստյան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  19. Հակոբ Բասկովչյան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  20. Հովհաննես Հովհաննիսյան, Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  21. Տիգրան Ղափլանյան

Մասնակցին  անհրաժեշտ պարագաներ 

Ուսապարկ, քնապարկ
Անձնական հիգիենայի պարագաներ
Մարզական տաք հագուստ եւ կոշիկներ
Լողազգեստ, լողաթափ, արեևապաշտպան գլխարկ, արեևապաշտպան քսուկ, տաք հագուստ, գուլպաներ, սրբիչներ, լապտեր
Անհատական թվային միջոցներ-հեռախոս, լիցքավորիչ

Ճանապահին հանդիպող բնական և պատմամշակութային հուշարձանները՝ 

Ճանապարհն անցնում է Կոտայքի մարզով: Մարզի արևելյան հատվածի հիմնական մասը զբաղեցնում է Գեղամա լեռնավահանը, որի լանջերը կազմված են հրային ծակոտկեն ապարներից, մասնատված են ժամանակավոր հոսք ունեցող ձորակային հովիտներով, չունեն բնական անտառածածկ և աստիճանաբար ձուլվում են Կոտայքի սարավանդին։

Գետային գլխավոր զարկերակը Հրազդանն է՝ Մարմարիկ, Մեղրաձոր և Ողջաբերդ վտակներով։

Հրազդան գետը Սևանա լճից սկիզբ առնող միակ գետն է:

Այնուհետև ճամապարհը շարունակվում է դեպի հյուսիս- արևելք՝ անցնելով Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքով, Սևանա լճով, հարավում Վարդենիսի, իսկ արևմուտքում Գեղամա հրաբխային լեռնավահաններով:

Սարերը՝ Հատիս/2528 մ/ , Արայի լեռ/ 2577մ/ , Արագած/4090մ/, Գութանասար / 2299,6 մ/:

Մարզի հյուսիսարևմտյան վերջույթը զբաղեցնում է Փամբակի, իսկ արևելյան տարածքները՝ Արեգունու, Միափորի, Սևանի և Արևելյան Սևանի ծալքաբեկորավոր լեռնաշղթաների զառիթափ, մասնատված, առավելապես անտառազուրկ լեռնալանջերը, որոնք աստիճանաբար միանում են Գետիկի և Մասրիկի հովիտներին։

Ճանապարհին  Արզնի գյուղում կա 6-րդ դարի եկեղեցի, Քարաշամբում դամբարանադաշտ, Բջնի գյուղում՝ 7-րդ դարի Սուրբ Սարգիս գմբեթավոր եկեղեցի, 10-րդ դարանում Պահլավունի իշխանների կողմից վերաշինած Բջնիի ամրոցը, Քաղսիի 19-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և Թուխ Մանուկ մատուռը, 9-րդ դարում կառուցված Սևանավանքը:

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s