Աշխարհը փոխող ժպիտ-մանկավարժությունը

Երևանից Թբիլիսի տանող երկար, ժամեր ձգվող ճանապարհն է: Աշխատանքային խմբով Գլդանի շրջան ենք մեկնում նախակրթարանի դաստիարակներին վերապատրաստելու: Սեբաստացիական համերաշխ, կենսուրախ խումբ է, հարզատ ու շատ սիրելի մարդիկ, ծանոթ ու անծանոթ, բացահայտված ու ոչ այնքան: Ամեն մեկից ինչ որ բան ունես սովորելու… երկար է ճանապարհը…

Անիվները պտտվում են ու մտքերդ տանում են հեռուներ:

Ճակատագրի բերումով ես Սեբաստացի եմ 6 տարեկանից: Վեց տարիս ընդամենը տաս օր էր ինչ բոլորել էի, երբ առաջին անգամ դպրոց մտա: Նախակրթարանից տպավորություներս այնքան գորշ էին, որ մի գեղեցիկ օր տնեցիներին հայտարերել էի. «Մեկ էլ ինձ մանկապարտեզ եք տարել ոստիկանություն կկանչեմ»… Այսօրվա նման հիշում եմ, թե ինչպես հորս ձեռքը բռնած քայլում էինք դպրոցի ճամփով և ամբողջ ճանապարհին հայրս ինձ հոգեբանորեն նախապատրաստում էր, որ փոքր եմ, շատ հնարավոր է դպրոց չընդունեն, շատ չտխրեմ : Առաջին աղոթքս երևի դպրոց ընդունվելու համար էր…

Ու պատկերացրեք զարմանքս, երբ դպրոցի բակում ինձ հանդիպեց ժպիտը:

Բարեբախտաբար ես երկու առաջին ուսուցիչ եմ ունեցել: Մեկը օրիորդ Քնարիկն էր, ում ամեն կերպ փորձում էի նմանվել: Տատիկիս խնդրել էի նրա բերետից գործել, որ ուսուցչիս գլխարկից ես էլ ունենամ: Իսկ պատվելի Թամարը մինչև օրս էլ այն սրտակից, հարազատ ու շատ սիրելի մարդանցից է, ում հետ առաջինն եմ խոսում իմ նախագծերից, դժվարություններից ու հաջողություններից: Ահա թե որտեղից է սկիզբ առնում իմ մանկավարժությունը…

Ու հիմա այդ ամենակարող ժպիտ- մանկավարժությամբ, կոմիտասյան երգով, պարերգով  իմ ընկերների հետ Թբիլիսի եմ գնում, որտեղ դեռ իմ հուշերի մանկապարտեզն եմ հանդիպելու՝ աթոռակներին քարացած նստած, վախվորած ու անհամարձակ դեմքերով փոքրիկ երեխաներով, ահ ու սարսափային  քնի պարտադրանքով, խամաճիկներ հիշեցնող հանդես-ներկայացումներով, որոնց դեմ պայքարի միակ միջոցն իմ մանկական երևակայությունը միայն ոստիկանություն կանչելն էր համարում:

Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո էլի շատ պատահական հայտնվեցի կրթահամալիրում: Դե ասեք, որ ճակատագիր չէ:

Ինքնամփոփ էի , լուռ ու անհամարձակ: Թբիլիսին ոչ տեսած էի, ոչ էլ կպատկերացնեի անգամ, որ մի օր նման ջերմ ու կարևորող ուշադրության կարժանանամ: Ահա թե որտեղից ուր է հասցնում այդ զարմանալի ժպիտ-մանկավարժությունը: Իրականում Թբիլիսի մեկնող ճանապարհն ինձ համար ինքնահաստատման, մասնագիտական զարգացման ճանապարհ էր: Իմ բախտը բերել է՝ ես հանդիպել եմ վստահության: Մի կողմից կողքիդ ընկերներ են, ովքեր ամեն կերպ քեզ օգնում են, աջակցում, վստահություն ներշնչում, մյուս կողմից սիրելի աշխատանք է՝ ոգևորող, երևակայության սահմաններ չճանաչող: Ուժեղ մարդկանց հետ հաճույք է աշխատելը: Ամբողջը մանկավարժություն է՝ այս ճանապարհը, ամեն մի կանգառը, ամեն քայլն ու խոսքը ի՞նչ է, եթե ոչ վերապատրաստում՝ իրական, հենց կյանքով, սեփական օրինակով: Ո՞նց պիտի նախագիծ ղեկավարես, եթե ինքդ նախագծի մասնակից չես եղել, սեփական փորձով  չես հիմնավորում նախագծային ուսուցման արդյունավետությունը, թույլ ու ուժեղ կողմերը, դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհները: Այդ մանկավարժությունը կրելու, քոնը դարձնելու ու փոխանցելու միակ ուղին փորձարկումն է՝ կենդանի, իրական միջավայրում: Հաղթահարելի են բոլոր դժվարությունները, եթե հավատ ունես ներսում: Երբ քեզ հավատում են, դու էլ ես սկսում հավատ ներշնչել: Փոխօգնության, համագործակցելու խնդիրնե՞ր չի լուծում մանկավարժությունը: Այն համառությունը, տոկունությունն ու համարձակությունը, որ իմ սիրելի ու հարազատ Վիկտորյա Բալավաձեն է դրսևորում կյանքի ու մահվան դեմ պայքարում, արդյո՞ք ամենամեծ վերապատրաստումը չէ ինձ համար: Ու Վիկային քաջալերելուց  ու հավատ ներշնչելուց ավելի զորեղ մանկավարժություն որտեղի՞ց եմ գտնելու այս մեծ ու անկանխատեսելի աշխարհում: Կառավարություններ, իշխանություն, հազար տեսակ չինովնիկներ ոչինչ չեն կարողանալու փոխել, եթե չկայանա մեզ նման հասարակ մարդկանց ընկերությունը, որի դեմ նույնն են դառնում աշխարհի բոլոր լեզուները ու բոլոր շուրթերը մրմնջում են մի աղոթք:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s