«Դասարանը ջերմոց լաբորատորիա»ուսումնական նախագիծ

14265041_1249281651788667_7144132306930530500_n

Նախագծի նպատակը-Դասարանը ջերմոց լաբորատորիայի վերածում,բնագիտության վերաբերյալ ուսումնական նյութերի ստեղծում

Խնդիրներ-Բնագիտական գիտելիքների հարստացում/սերմնահատիկ,թաղար,բույս ,պտուղ/, հետազոտելու,ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում,կրթական փոխանակման ծրագրերի իրականացում,ուսումնական նյութերի ստեղծում:

Նախագծի իրականացման ժամկետները

Նախագիծը բաղկացած է հետևյալ փուլերից՝

Նախապատրաստական փուլ-Այս փուլում երկրորդ դասարանցիներն ուսումնասիրում են , թե/ ինչպե՞ս խնամել բույսերը, ե՞րբ է հարկավոր ջրել, ինչպե՞ս ջրել, ինչպե՞ս բույսեր աճեցնել,ծաղկի կտրոններն ինչպե՞ս վերցնել, որ արմատակալեն և միաժամանակ չվնասվի բույսը/:

Երկրորդ դասարանցիները սկսում են թափանցիկ բաժակներում բույսերի կտրոններ պահել,հետևել վերջիններիս աճին,խոշորացույցով հետազոտել, ուսումնասիրել,պաատմել փոփոխությունների մասին, չափել, թե որքա՞ն են աճել արմատները:Հետո ավագների հետ տնկել հողում:

Վարպետության դասերի են մասնակցում տիկին Շողիկի «Գարդենիա» ակումբում, բանջարեղենի ջերմոցում:

 

Երկրորդ փուլ-Այս փուլում սովորողները ուսումնասիրում են բանջարեղենը՝ըստ ձևի ,ի՞նչ երկրաչափական պատկերի է նման,գույնի,համի,հոտի։

Տարբեր կշեռքների/թաթավոր,էլեկտրական,ձեռքի/ միջոցով կշռում են բանջարեղենը։Ամրապնդում են շատ,քիչ,ավել,պակաս,ծանր,թեթև ,հաստ,բարակ,մեծ ,փոքր արտահայտությունները՝սովորելով վերջիններիս օտարալեզու անվանումները։

Խոհանոցային գործունեության միջոցով կտրատում են,համեմատում,պատրաստում աղցաններ,համտեսում։

Խոշորացույցով ուսումնասիրում են բանջարեղենը ,գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։

Ուսումնասիրում են բանջարեղենի սերմերը :Հասունացած բանջարեղենից առանձնացնում են սերմերը , չորացնում,հետո տնկում։

Հանելուկներ,պատմություններ,շուտասելուկներ են հորինում և սովորում ։

Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային խնդրագիրք ,հանելուկների ժողովածու և ընթերցարան։

Բանջարանոցի ստեղծման փուլ-Այս փուլում հատուկ տարաների մեջ հող են լցնում,ցանում են սերմերը ։Ամեն օր ջրում են ,խնամում,խոշորացույցով հետևում,ծիլերը չափում,համեմատում։

  Թաղարների առանձնացման փուլ-Տեխնոլոգիայի ժամին անհատական ուրախ ծաղկամաններ են պատրաստում՝ թաղարները տեղափոխելու համար ։

   Սեփական բանջարանոցի մթերքներով աղցանի պատրաստում։

  Ամփոփման փուլ-Նախագծի ընթացքում ստեղծված ֆիլմերի,էլեկտրոնային գրքերի,ուսումնական նյութերի հավաքագրում և ամփոփում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s